Գլխավոր Блог էջ 44

Ուկրաինայի Բուչա քաղաքի սարսափելի դեպքերի թեմայով ապրիլի 5-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ կկայանա

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը, որը հրավիրվել է ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի խնդրանքին համապատասխան, նախատեսված է երեքշաբթի՝ ապրիլի 5-ին, ժամը 10:00-ին (ՀՀ ժամանակով 18:00-ին): Համապատասխան տեղեկատվությունը ներկայացված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աշխատանքային ծրագրում։

Ավելի վաղ Ռուսաստանը Ուկրաինայի Բուչա քաղաքում տիրող իրավիճակի հարցով առանձին հանդիպում էր խնդրել երկուշաբթի օրը՝ ապրիլի 4-ին, ժամը 15:00-ին (ՀՀ ժամանակով 23:00-ին):  Ուկրաինայի՝ ավելի վաղ ուղարկված  խնդրանքով էլ հանդիպումը նախատեսված էր ապրիլի 5-ին։

Անվտանգության խորհրդի աշխատանքային ծրագրի վերաբերյալ վերջնական որոշումը նախագահը կայացնում է ամեն  ամիս՝ ըստ հարցերի հրատապության։ Ապրիլից այս պաշտոնը զբաղեցնում է Մեծ Բրիտանիան։

Photos of Bucha, Ukraine - The Washington Post

Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցիչը հայտարարել է, որ Բուչայի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա ապրիլի 5-ին՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու և գլխավոր քարտուղարին լսելու նպատակով։

«Որոշման մի մասն ընդունվել է, քանի որ կներգրավվի գլխավոր քարտուղարը, կլինեն նաև ՄԱԿ-ի այլ բարձրաստիճան ներկայացուցիչներ, այդ թվում՝ հումանիտար հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալ Մարտին Գրիֆիթսը, ով մեկնում է Կիև, ուստի, կարծում եմ, մենք կունենանք շատ ավելի տեղեկատվական հանդիպում վաղը, որը ռուսական ապատեղեկատվությանը հակազդելու հիմնական միջոցն է»,- ասել է  նա։

Russia Denies Killing Civilians In Bucha: Staged Performance By Ukraine

Նշենք, որ Ուկրաինայի իշխանություններն ու լրատվամիջոցները հրապարակել են տեսանյութ և լուսանկարներ, որոնք արվել են Կիևի մարզի Բուչա քաղաքում, որտեղ մահացած տասնյակ մարդկանց դիերն ուղղակիորեն ընկած են ճանապարհի տարբեր կողմերում։ Ե՛վ Ուկրաինան, և՛ Ռուսաստանը պահանջել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել՝ քննարկելու Բուչայի իրադարձությունները, որոնք նրանք տարբեր կերպ են նկարագրում։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ սարսափազդու որակելով հրապարակված կադրերը, հայտարարել է, որ նկարներում քաղաքացիական անձանց դիեր են, ռուսական կողմն էլ լուսանկարները շինծու , տեսարանն էլ՝ բեմադրված է որակել ու մեկ անգամ ևս հայտարարել, որ ՌԴ զինված ուժերը քաղաքացիների ու քաղաքացիական օբյեկտների չեն թիրախավորում:

Ռալֆ Յիրիկյանը «Առաջին Բիզնես Դպրոց»-ի ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը գործարար կառավարման ոլորտում

 

«Առաջին Բիզնես Դպրոց»-ի հրավերով՝ հատուկ դասընթացի շրջանակում, Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ուսանողներին ներկայացրել է իր փորձն ու գիտելիքները՝ գործարար առաջնորդության ու կառավարման ոլորտներում:

«Առաջին Բիզնես Դպրոցը», որը ՀՀ-ում գործում է 2014 թ.-ից, նպատակ է հետապնդում զարգացնել ՀՀ բիզնես միջավայրը՝ հատկապես որակյալ և մրցունակ կադրեր պատրաստելու և նոր ստարտափեր ստեղծելու միջոցով։

«Առաջին Բիզնես Դպրոց»-ի շրջանավարտներից շատերն արդեն զբաղվում են ձեռնարկատիրությամբ կամ աշխատում են մասնագիտական ոլորտում: Դա բանախոսին թույլ տվեց թեման ներկայացնել համակողմանիորեն, անդրադառնալ առաջնորդության ու կառավարման հմտությունների լայն շրջանակի, ինչպես նաև բերել կոնկրետ օրինակներ:

Ռալֆ Յիրիկյանն անդրադարձել է ժամանակակից ընկերությունների հաջողության հիմքում ընկած հիմնական մոտեցումներին և սկզբունքներին՝ Վիվա-ՄՏՍ-ի օրինակով: Դասախոսության ընթացքում Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը նաև անդրադարձել է մարքեթինգային ճկուն քաղաքականություն ունենալու կարևորությանն ու նորարարությանը՝ տեխնոլոգիաների ու կորպորատիվ կառավարման ոլորտներում:

«Վիվա-ՄՏՍ-ը մեծ ուշադրություն է դարձնում առաջարկվող ծառայությունների բազմազանությանը: Յուրաքանչյուր անհատ ու կազմակերպություն կարող է գտնել իր բյուջեին, պահանջներին, նախասիրություններին համապատասխանող սակագնային պլան կամ փաթեթ, որում կարող է համադրել ձայնային ու ինտերնետային այս կամ այն ծառայությունը, բազմապիսի հավելվածները: Սա գնահատվում է մեր բաժանորդների կողմից, ինչն ակնհայտ է դառնում բաժանորդի գոհունակության գնահատմանն ուղղված հետազոտությունների արդյունքում»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:

Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը նաև անդրադարձել է Վիվա-ՄՏՍ-ի գործունեությունը՝ ներկայացնելով հեռահաղորդակցության ու թվային համալիր ծառայությունների զարգացմանն ուղղված աշխատանքները, հաջողված փորձն ու ձեռքբերումները:

«Մենք գնահատեցինք հնարավորություններն ու ռիսկերը և բռնեցինք թվային փոխակերպման ճանապարհը: Վիվա-ՄՏՍ-ը հետզհետե վերածվում է տեխնոլոգիական` ՏՀՏ ընկերության: Համաշխարհային միտումներին համահունչ՝ բջջային օպերատորը շարժվում է թվակերպման ուղղությամբ: Թվային փոխակերպումն այլևս անդառնալի գործընթաց է այն բանից հետո, երբ ընկերությունն ընտրություն կատարեց հօգուտ «smart pipe» (խելացի խողովակ), այլ ոչ՝ «dumb pipe» (կույր խողովակ) հայեցակարգի»:

Մեղադրանք է առաջադրվել Տաշիրի տարածքային կենտրոնի ավագ սոցիալական աշխատողին, նպաստ ստացողներից ապօրինի վարձատրություն ստանալու համար

 

Yerevan.Today | ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն խնդրահարույց է համարում Գլխավոր  դատախազության արտահայտած տեսակետը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Տաշիրի տարածքային կենտրոնի ավագ սոցիալական աշխատող Ա. Իսրայելյանի կողմից անապահովության գնահատման համակարգում հաշվառված մի շարք քաղաքացիներից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքեր:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ա. Իսրայելյանը տարբեր անձանցից ապօրինի վարձատրություն ստանալու դիտավորությամբ իրեն ամրակցված տարածքում բնակվող և անապահովության գնահատման համակարգում ընտանեկան նպաստի իրավունքով հաշվառված 5 անձանց օգտին 2020-2021 թվականների ընթացքում կատարել է ակնհայտ ապօրինի գործողություններ:

Մասնավորապես` նրանց ընտանիքների անապահովության սահմանային մեծության միավորից բարձր միավոր ապահովելու նպատակով` նպաստառուների կողմից ներկայացված փաստաթղթերի և կատարված ուսումնասիրության արդյունքներով անտեսել է հերթական փաստագրման համար անհրաժեշտ հիմքերի բացակայության հանգամանքը, նպաստի գործերում և ընտանիքների սոցիալական անձնագրերում չի կատարել համապատասխան փոփոխություններ, հիշյալ ընտանիքներին ներառել անապահովության գնահատման համակարգում, ինչի արդյունքում վերջիններս անհիմն ստացել են ընտանեկան նպաստ: Դրա դիմաց Ա. Իսրայելյանը հիշյալ անձանցից յուրաքանչյուրից 2020-2021 թվականների ընթացքում ստացել է 5-20 հազար ՀՀ դրամի չափով ապօրինի վարձատրություն:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-ին հոդվածի 2-րդ մասով:

Ա. Իսրայելյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Պատանեկան բաց առաջնություն՝ ի հիշատակ Արցախյան մարտերում զոհված հերոսների

Возможно, это изображение (11 человек, люди стоят и люди занимаются спортом)

Վանաձորի «Աթլետիկայի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մասնագիտացված մարզադպրոց» ՀՈԱԿ-ի նախաձեռնությամբ անցկացվեց պատանեկան բաց առաջնություն՝ նվիրված Արցախյան հերոսամարտերում զոհված հայորդիների հիշատակին։ Արցախյան մարտերին մասնակցել են աթլետիկայի դպրոցի սաներից շատերը, նրանցից 3-ը զոհվել են։ Առաջնությանը ներկա էին նաև զոհված մարզիկների հարազատները։
Возможно, это изображение (4 человека, борода, люди стоят и в помещении)
 Մրցույթի նպատակն էր նաև ի հայտ բերել մարզադպրոցի լավագույն սաներին՝ հավաքական թիմերում ընդգրկելու համար և նպաստել մարզիկների վարպետության աճին։
Միջոցառման մասնակիցներին ողջունեց և կազմակերպիչներին շնորհակալություն հայտնեց Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը․
— Այս առաջնությունն առիթ է, որ մեկ անգամ ևս հիշենք ու գնահատենք մեր զինվորների սխրանքը և վառ պահենք հերոսացած մարզիկների հիշատակը, հաղթական ելույթներ եմ մաղթում ձեզ,- ասաց Հ․ Ավետիսյանը։
Возможно, это изображение (6 человек, люди стоят и на открытом воздухе)
Առաջնությանը մասնակցեցին Վանաձորի, Գյումրու, Արտաշատի, Կապանի, Երևանի մարզադպրոցների շուրջ 200 մարզիկ-մարզուհիներ՝ տարբեր տարիքային խմբերում հանդես գալով 32 մրցաձևերում։
 Հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով, մեդալներով և նվերներով:

Սանկցիաները սկսելու են ազդել․ պետք է պատրաստ լինել մեր հայրենակիցների վերադարձին․ Արտակ Մարկոսյան

Արտակ Մարկոսյան․ ՀՀ 2020թ․ սոցիալ-տնտեսական զարգացման միտումները - MediaLab  Newsroom-Laboratory

«Այդքան չզբաղված երիտասարդներ աշխատաշուկայում, դա լուրջ խնդիր է։ Առաջին կոմպոնենտներից մեկը կրթական ոլորտի անկատար լինելն է»։

ՄԱՀՀԻ ասոցացված անդամ, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը «Ա1+»-ի հետ հարցազրույցում անդրադարձավ օրերս ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից ներկայացված թվերին՝ ըստ որի Հայաստանը ոչնչով չզբաղվող երիտասարդների թվով աշխարհում առաջին տեղում է։

Փորձագետի խոսքով՝ կուտակված խնդիրները սկսել են ավելի ցայտուն դրսևորվել։

«Դրա համար մենք այսօրվանից պետք է պատրաստվենք։ Մեր միգրացիոն օրենսդրության քաղաքականությունը պետք է համապատասխանեցնենք ներկա իրավիճակին»,-ասում է Մարկոսյանը։

Խոսելով զորակոչիկների թվի մասին, Արտակ Մարկոսյանն ընդգծում է՝ զորակոչային տարիքի երիտասարդների թվի անկում այլևս չի լինի․ երկիրը ծնունդների ամենափոքր թվի շեմն արդեն անցել է։

Փորձագետը զգուշացնում է ՝պետք է որդեգրել այլ քաղաքականություն։ Ռուսաստանում ապրում է ամենամեծ հայկական սփյուռքը մոտ՝ 1մլն 130․000 հայ ազգաբնակչություն։ Սանկցիաները սկսելու են ազդել․ պետք է պատրաստ լինենք մեր հայրենակիցների վերադարձին։  Նա առաջիկա 30 տարիներին հնարավոր է համարում նաև Հայաստանում էթնիկ կազմի փոփոխություն։

Խոսելով 2022 թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակում սպասվող մարդահամարի մասին, ժողովրդագրագետը նշում է, որ այն պատասխանելու է շատ հարցերին, քանի որ ներկայիս 2 մլն 963 հազար մշտական բնակության թիվը հասկանալի է, որ հնարավոր է չի համապատասխանում իրականությանը։ Վերջին 3-4 տարիներին ակտիվացել է ներքին միգրացիան՝ նշում է նա։