Մեղադրանք է առաջադրվել Տաշիրի տարածքային կենտրոնի ավագ սոցիալական աշխատողին, նպաստ ստացողներից ապօրինի վարձատրություն ստանալու համար

541

 

Yerevan.Today | ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն խնդրահարույց է համարում Գլխավոր  դատախազության արտահայտած տեսակետը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Տաշիրի տարածքային կենտրոնի ավագ սոցիալական աշխատող Ա. Իսրայելյանի կողմից անապահովության գնահատման համակարգում հաշվառված մի շարք քաղաքացիներից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքեր:

Քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Ա. Իսրայելյանը տարբեր անձանցից ապօրինի վարձատրություն ստանալու դիտավորությամբ իրեն ամրակցված տարածքում բնակվող և անապահովության գնահատման համակարգում ընտանեկան նպաստի իրավունքով հաշվառված 5 անձանց օգտին 2020-2021 թվականների ընթացքում կատարել է ակնհայտ ապօրինի գործողություններ:

Մասնավորապես` նրանց ընտանիքների անապահովության սահմանային մեծության միավորից բարձր միավոր ապահովելու նպատակով` նպաստառուների կողմից ներկայացված փաստաթղթերի և կատարված ուսումնասիրության արդյունքներով անտեսել է հերթական փաստագրման համար անհրաժեշտ հիմքերի բացակայության հանգամանքը, նպաստի գործերում և ընտանիքների սոցիալական անձնագրերում չի կատարել համապատասխան փոփոխություններ, հիշյալ ընտանիքներին ներառել անապահովության գնահատման համակարգում, ինչի արդյունքում վերջիններս անհիմն ստացել են ընտանեկան նպաստ: Դրա դիմաց Ա. Իսրայելյանը հիշյալ անձանցից յուրաքանչյուրից 2020-2021 թվականների ընթացքում ստացել է 5-20 հազար ՀՀ դրամի չափով ապօրինի վարձատրություն:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311.1-ին հոդվածի 2-րդ մասով:

Ա. Իսրայելյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ