Ռալֆ Յիրիկյանը «Առաջին Բիզնես Դպրոց»-ի ուսանողներին ներկայացրել է Վիվա-ՄՏՍ-ի փորձը գործարար կառավարման ոլորտում

397

 

«Առաջին Բիզնես Դպրոց»-ի հրավերով՝ հատուկ դասընթացի շրջանակում, Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ուսանողներին ներկայացրել է իր փորձն ու գիտելիքները՝ գործարար առաջնորդության ու կառավարման ոլորտներում:

«Առաջին Բիզնես Դպրոցը», որը ՀՀ-ում գործում է 2014 թ.-ից, նպատակ է հետապնդում զարգացնել ՀՀ բիզնես միջավայրը՝ հատկապես որակյալ և մրցունակ կադրեր պատրաստելու և նոր ստարտափեր ստեղծելու միջոցով։

«Առաջին Բիզնես Դպրոց»-ի շրջանավարտներից շատերն արդեն զբաղվում են ձեռնարկատիրությամբ կամ աշխատում են մասնագիտական ոլորտում: Դա բանախոսին թույլ տվեց թեման ներկայացնել համակողմանիորեն, անդրադառնալ առաջնորդության ու կառավարման հմտությունների լայն շրջանակի, ինչպես նաև բերել կոնկրետ օրինակներ:

Ռալֆ Յիրիկյանն անդրադարձել է ժամանակակից ընկերությունների հաջողության հիմքում ընկած հիմնական մոտեցումներին և սկզբունքներին՝ Վիվա-ՄՏՍ-ի օրինակով: Դասախոսության ընթացքում Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը նաև անդրադարձել է մարքեթինգային ճկուն քաղաքականություն ունենալու կարևորությանն ու նորարարությանը՝ տեխնոլոգիաների ու կորպորատիվ կառավարման ոլորտներում:

«Վիվա-ՄՏՍ-ը մեծ ուշադրություն է դարձնում առաջարկվող ծառայությունների բազմազանությանը: Յուրաքանչյուր անհատ ու կազմակերպություն կարող է գտնել իր բյուջեին, պահանջներին, նախասիրություններին համապատասխանող սակագնային պլան կամ փաթեթ, որում կարող է համադրել ձայնային ու ինտերնետային այս կամ այն ծառայությունը, բազմապիսի հավելվածները: Սա գնահատվում է մեր բաժանորդների կողմից, ինչն ակնհայտ է դառնում բաժանորդի գոհունակության գնահատմանն ուղղված հետազոտությունների արդյունքում»,- ասել է Ռալֆ Յիրիկյանը:

Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը նաև անդրադարձել է Վիվա-ՄՏՍ-ի գործունեությունը՝ ներկայացնելով հեռահաղորդակցության ու թվային համալիր ծառայությունների զարգացմանն ուղղված աշխատանքները, հաջողված փորձն ու ձեռքբերումները:

«Մենք գնահատեցինք հնարավորություններն ու ռիսկերը և բռնեցինք թվային փոխակերպման ճանապարհը: Վիվա-ՄՏՍ-ը հետզհետե վերածվում է տեխնոլոգիական` ՏՀՏ ընկերության: Համաշխարհային միտումներին համահունչ՝ բջջային օպերատորը շարժվում է թվակերպման ուղղությամբ: Թվային փոխակերպումն այլևս անդառնալի գործընթաց է այն բանից հետո, երբ ընկերությունն ընտրություն կատարեց հօգուտ «smart pipe» (խելացի խողովակ), այլ ոչ՝ «dumb pipe» (կույր խողովակ) հայեցակարգի»:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ