Домой ԼՈՒՐԵՐ Կոչ ենք անում արձակել ռազմագերին. ԱՄՆ-ի դեսպանը հանդիպել է անհետ կորած և...

Կոչ ենք անում արձակել ռազմագերին. ԱՄՆ-ի դեսպանը հանդիպել է անհետ կորած և գերեվարված զինծառայողների ազգականներին

645
0

 

Thirty Years of Partnership U.S.-Armenia Relations:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է 2020 և 2021թթ․ գերեվարված հայ զինծառայողների ազգականներին․ հանդիպմանը ներկա են եղել և՛ անհայտ կորածների, և՛ Ադրբեջանում երկարատև ազատազրկման դատապարտված զինծառայողների ազգականներ։

ԱՄՆ դեսպանության էջը հայտնում է, որ քննարկման առանցքում մարդու իրավունքների հարցերն էին, այդ թվում՝ հրադադարի մասին 2020թ․ նոյեմբերին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ հայտարարության 8-րդ կետը՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակման մասին, և Ժնևյան կոնվենցիան։

«Մենք կոչ ենք անում ազատ արձակել բոլոր բանտարկյալներին և, հաշվի առնելով հարազատների գտնվելու վայրի ու ճակատագրի մասին տեղեկություններ չունեցող ընտանիքների ցավը, մեծացնել ջանքերը՝ միտված անհայտ կորած զինծառայողների մասին (այդ թվում՝ 1990-ականներից) տեղեկություններ ձեռք բերելուն»,-նշված է դեսպանության էջում:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Пожалуйста, введите ваш комментарий!
пожалуйста, введите ваше имя здесь