ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՄԻԳ FM — Մեր մասին

Լոռու մարզում օրինական դաշտում ստեղծված եւ մինչ օրս գործող առաջին ռադիոկայանը`Վանաձորի «ՄԻԳ» FM, որի առաջին հաղորդումը եթեր է հեռարձակվել 1998թ. հուլիսի 30-ին: Փորձնական եթերաշրջանում վանաձորցիները 103.8 հաճախությամբ լսում էին հիմնականում ռուսաստանյան «Նոստալջի» ռադիոկայանի հաղորդումները, որոնք ընդմիջվում էին տեղական լուրերով և գովազդներով: Սակայն 1999թ. մարտից` ամերիկացի լրագրող Ջորջ Պապագանիսի անցկացրած դասընթացներից հետո, «ՄԻԳ»-ը նախընտրեց ողջ օրվա եթերացանկում ընդգրկել բազմաթիվ  սեփական արտադրության հաղորդումներ:
Վանաձորում 103.8 ՄՀց հաճախության համար հայտարարված մրցույթում 2003թ. նոյեմբերի 24-ին Հեռուստատեսության և ռադիոյի Ազգային հանձնաժողովը հաղթող ճանաչեց «Լոռու Միգ» ՍՊԸ-ին, որն էլ եթերում հանդես էր գալիս  «Միգ» ռադիոկայան անվանումով:
Եթերացանկում յուրաքանչյուր օր և ամեն ժամ ընդգրկված են բազմաբնույթ ու բազմատեսակ մրցույթներ ու հաղորդումներ: «ՄԻԳ» ռադիոկայանը աշխատում է «երաժշտություն և հաղորդումներ բոլորի համար» ձևաչափում, ինչի շնորհիվ ապահովում է մեծ լսարան: Ռադիոկայանը պատրաստում է մանկական, մարզական, քաղաքական, տնտեսական, զվարճալի, երաժշտական բազմաբնույթ հաղորդումներ: «ՄԻԳ» ռադիոկայանը, բացի լրատվական որոշ թողարկումներից, ոչ կանոնավոր, սակայն պարբերաբար վերահեռարձակում է հեռուստատեսությամբ եթեր հեռարձակվող հաղորդումները: Որպես կանոն, դրանք տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ ուղիղ եթերում անցկացվող հարցազրույցներն են և այդ հաղորդումներին ակտիվ մասնակցում են ոչ միայն հեռուստադիտողները, այլ նաև ռադիոլսողները:
2017 թվականին «ԼՈՌՈՒ ՄԻԳ» ՍՊԸ մասնակցել է ՀՌՀ-ի կողմից իրականացված մրցույթին և ամենա բարձր ցուցանիշով հաղթող ճանաչվել, ստանալով Լոռու մարզում հեռարձակվելու իրավունք: Հեռարձակվում է Վանաձոր,Ալավերդի,Սպիտակ,Ստեփանավան,Ախթալա քաղաքներում և մոտ 50 գյուղական համայնքներում, հասանելի է նաև օն-լայն՝ migblog.info կայքում։ Ռադիոկայանը պատրաստում է մանկական, մարզական, քաղաքական, տնտեսական, զվարճալի, երաժշտական բազմաբնույթ հաղորդումներ։ «ՄԻԳ» ռադիոկայանն ապահովում է ինտերակտիվ կապ՝ լսարանի հետ։

ՄԻԳ ՄԱՐԶԱՅԻՆ ՌԱԴԻՈ Հասցե` ՀՀ ք. Վանաձոր, Աբեղյան 46ա Հեռ. (091) 47 49 57, (077) 47 49 57, (+ 374 322) 7 50 80 Էլ. փոստ` lorumig@mail.ru, migradio@mail.ru

ՄԻԳ FM-ի առօրյան

ՄԻԳ TV-ի պատմությունը

1991 թվականին հիմնադրված MIG հեռուստաընկերությունն առաջին անգամ եթեր է հեռարձակվել մարտի 8-ին

«ԼՈՌՈՒ ՄԻԳ» ՍՊ Ընկերության ղեկավարության վարած համապատասխան ծրագրային քաղաքականությունը`
-Ճշմարտացիությունն ու անկողմնակալությունը վեր են հրատապությունից
-Պետության եւ հասարակության շահերն առաջնային են
-Մենք հետամուտ ենք խոսքի ազատությանն ու ժողովրդավարության գաղափարներին
-Մայրենի լեզվի անաղարտության պահպանումը յուրաքանչյուրիս պարտքն է
-Հեռուստատեսությունը կարող է նպաստել մատաղ սերնդի դաստիարակությանը
-Հասարակության յուրաքանչյուր անդամ իրավունք ունի տեղեկացված լինելու
-Օբյեկտիվությունը բարձր ենք դասում սենսացիաներից
-Լրատվության հավաստիություն, անաչառություն, անկողմնակալություն
-Փաստերի եւ կարծիքների, տեղեկատվության եւ գովազդի տարանջատում
-Համերաշխություն այլ լրագրողների հետ, կաշառքի եւ շորթումների մերժում

MIG TV & RADIO: ՎԱՆԱՁՈՐ ՄԻԳ ՀՌԸ VANADZOR MIG TVR

Возможно, это изображение (один или несколько человек, люди стоят, дерево и на открытом воздухе)