Պատանեկան բաց առաջնություն՝ ի հիշատակ Արցախյան մարտերում զոհված հերոսների







«Այդքան չզբաղված երիտասարդներ աշխատաշուկայում, դա լուրջ խնդիր է։ Առաջին կոմպոնենտներից մեկը կրթական ոլորտի անկատար լինելն է»։
ՄԱՀՀԻ ասոցացված անդամ, ժողովրդագրագետ Արտակ Մարկոսյանը «Ա1+»-ի հետ հարցազրույցում անդրադարձավ օրերս ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից ներկայացված թվերին՝ ըստ որի Հայաստանը ոչնչով չզբաղվող երիտասարդների թվով աշխարհում առաջին տեղում է։
Փորձագետի խոսքով՝ կուտակված խնդիրները սկսել են ավելի ցայտուն դրսևորվել։
«Դրա համար մենք այսօրվանից պետք է պատրաստվենք։ Մեր միգրացիոն օրենսդրության քաղաքականությունը պետք է համապատասխանեցնենք ներկա իրավիճակին»,-ասում է Մարկոսյանը։
Խոսելով զորակոչիկների թվի մասին, Արտակ Մարկոսյանն ընդգծում է՝ զորակոչային տարիքի երիտասարդների թվի անկում այլևս չի լինի․ երկիրը ծնունդների ամենափոքր թվի շեմն արդեն անցել է։
Փորձագետը զգուշացնում է ՝պետք է որդեգրել այլ քաղաքականություն։ Ռուսաստանում ապրում է ամենամեծ հայկական սփյուռքը մոտ՝ 1մլն 130․000 հայ ազգաբնակչություն։ Սանկցիաները սկսելու են ազդել․ պետք է պատրաստ լինենք մեր հայրենակիցների վերադարձին։ Նա առաջիկա 30 տարիներին հնարավոր է համարում նաև Հայաստանում էթնիկ կազմի փոփոխություն։
Խոսելով 2022 թվականի հոկտեմբերի առաջին տասնօրյակում սպասվող մարդահամարի մասին, ժողովրդագրագետը նշում է, որ այն պատասխանելու է շատ հարցերին, քանի որ ներկայիս 2 մլն 963 հազար մշտական բնակության թիվը հասկանալի է, որ հնարավոր է չի համապատասխանում իրականությանը։ Վերջին 3-4 տարիներին ակտիվացել է ներքին միգրացիան՝ նշում է նա։

Ապրիլի 4-ի` ժամը 11:00-ի դրությամբ,
✓ 7 նոր դեպք
✓ 2048 թեստավորում
✓ 18 առողջացած
✓ մահվան դեպք չի արձանագրվել
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր
422581 դեպք, որոնցից 410124 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2162
պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8617 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1678 է:
Ընդհանուր կատարվել է 2983263 թեստավորում:
Առողջապահության նախարարություն

Մայրաքաղաքում այսօր ցերեկը, ապրիլի 5-ին, 6-ի գիշերը, 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 6-ի ցերեկը, 7-ին, 8-ին սպասվում է անձրև։ Ապրիլի 4-6-ը, 8-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:
Մարզերում այսօր ցերեկը, ապրիլի 5-ին, 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 6-ի ցերեկը, 7-ին, 8-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 9-ին առանձին շրաջններում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև՝ ամպրոպ:
Քամին՝ հարավ-արևմտյան 2-5մ/վ, ապրիլի 4-6-ը, 8-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-8-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

Ապրիլից մեկնարկել են ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքները։
Հետևյալ տարածաշրջաններում փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքների ավարտման վերջնաժամկետ սահմանվել է 2022թ. մայիսի 1-ը՝
Ստորև նշված տարածաշրջաններում փոսային նորոգման և ճաքերի մշակման աշխատանքների ավարտման վերջնաժամկետ է սահմանվել 2022թ. հունիսի 1-ը՝
Նշված գործընթացն իրականացվում է միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների երթևեկելի մասի ընթացիկ ամառային պահպանման աշխատանքների շրջանակներում։