Ինչպիսին է հետպատերազմյան Հայաստանը՝ նոր մարտահրավերներով, մարդկային ճակատագրերով, ոչ վաղ անցյալի ծանր հուշերով:


![]()
Սույն թվականի փետրվարի 18-ին, ժամը 17։00-ի սահմաններում, Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Թաղավարդ համայնքի հարևանությամբ տեղակայված ադրբեջանական դիրքից թիրախավորվել ու հրազենային կրակոցներ են արձակվել հիշյալ համայնքի բնակելի տների ուղղությամբ, որի հետևանքով արձակված գնդակները վնասել են տների պատերի արտաքին մասերը, իսկ գնդակներից մեկը խոցել է բնակիչներից մեկի բնակարանի պատուհանը և թափանցել ներս։
![]()
Դեպքից անմիջապես հետո հետաքննության մարմնի աշխատակիցները մեկնել են Թաղավարդ համայնք և փաստագրել հանցագործության հետևանքներն ու ամրագրել ապացույցները։ Դեպքի մասին դատախազության կողմից հաղորդվել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմում ընդգրկված դատախազին, ինչպես նաև փոխանցվել են դեպքի նախնական ապացույցները։
Արցախի դատախազություն




Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոցը իրենց անսպասելի այցով և ներկայությամբ պատվեցին ՀՀ-ում Լիտվայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ինգա Ստանիտե- Տոլոչկիենեյը, դեսպանատան առաջին քարտուղար պարոն Էվալդաս Գալվանաուսկասինը:
Հյուրերին դիմավորեցին Վանաձոր համայնքի մշակույթի, կրթության և զբոսաշրջության հարցերի բաժնի պետի ժ/Պ Քրիստինե Մադոյանը և «Վանաձորի Կոմիտասի անվան արվեստի դպրոց ԿՈՒՀ» ՀՈԱԿ- տնօրեն Վարդան Դոլմաջյանը: Այցի շրջանակներում քնարկվեցին մշակութային փոխհամագործակցության տարբեր ծրագրեր:



Քաղաքացիական կենտրոնը Լոռու մարզի բնակիչներին հնարավորություն կտա մեկ վայրում ստանալու բազմաթիվ ծառայություններ՝ ՀՀ արդարադատության նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի, Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ կադաստրի կոմիտեի ոլորտներում։
Հանրային հեռուստաընկերության անդրադարձը․


Վանաձորի այսօրվա վիճակը. Ո՞վ է պատասխանատուն. Ֆոտոռեպորտաժ











Շիրակի մարզի հյուսիսի ամենահեռավոր գյուղ՝ Շաղիկ, ուղևորվելը ձմռանն էլ, ամռանն էլ հեշտ չէ: Մարզկենտրոն Գյումրիից ընդամենը 41 կմ է հեռու, բայց մեկուսացած է. ձմռանը տևական բքի ու առատ ձյան պատճառով, ամռանը՝ քարուքանդ ճանապարհների: Շաղիկը Կարսի մի մասնիկն է Հայաստանում: Այն Հայաստանին է մնացել 1920-21 թվականներին Կարսի մարզը Թուրքիային անցնելուց հետո: Բայց պատմական նշանակությանը հակառակ, այստեղ զարգացման հեռանկարներ չկան: Մոտ 30 մշտական բնակիչ ունի, դպրոցն էլ փակման վտանգի առջև է:
![]()
Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանը ընդունել է չինացի գործարարներին, որոնց հետ քննարկվել է Կաթնաղբյուր համայնքում հանքային ջրերի գործարանի կառուցման հարցը։ Արմեն Գրիգորյանը նշել է, որ Ստեփանավանի համայնքապետարանը ողջունում է նախաձեռնությունը, հատկապես որ ստեփանավանցիների համար կստեղծվի 50-60 աշխատատեղ։ ՀՀ կառավարությունը ևս նպաստում է այս նախաձեռնության իրականացմանը, ծրագիրն այժմ ակտիվ բանակցությունների փուլում է։