Домой ԼՈՒՐԵՐ «Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելուն». Արթուր Հովհաննիսյան

«Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելուն». Արթուր Հովհաննիսյան

0
«Հայաստանը պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելուն». Արթուր Հովհաննիսյան

hayastany-patrast-e-adrbejani--n236105-1

Մարտի 31-ին ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության
քարտուղար, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Արթուր
Հովհաննիսյանը հանդիպել է ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության
արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկիի և Երևանում գտնվող
Չեխիայի խորհրդարանական պատվիրակության անդամների հետ:

Հանդիպմանը ներկա են եղել նաև «Քաղաքացիական պայմանագիր»
խմբակցության պատգամավորներ, Հայաստան-Չեխիա բարեկամական
խմբի անդամներ Արփի Դավոյանը և Մերի Գալստյանը:

Հայաստանի Ազգային ժողովում` Արթուր Հովհաննիսյանը ներկայացրել
է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն ու Ադրբեջանի վերջին
օրերի սանձազերծած սադրանքները:

«Պայմանավորված աշխարհաքաղաքական զարգացումներով`
Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը փորձում է էթնիկ
զտումներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում»,- ասել է
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը: Նա
անդրադարձել է նաև ադրբեջանական կողմի տարածած ստահոդ լուրերին,
թե իբրև հայկական կողմը ՌԴ-ին է փոխանցել իր հաշվեկշռում եղած չորս
ռազմական ինքնաթիռ, թե իբրև Հայաստանը հրաժարվում է Ադրբեջանի
հետ խաղաղության շուրջ բանակցություններից: «Դա բացարձակ
ապատեղեկատվություն է»,- նշել է Արթուր Հովհաննիսյանը:
Դիմելով չեխ գործընկերներին`«Քաղաքացիական պայմանագիր»
խմբակցության քարտուղարը կոչ է արել հասցեական գնահատական
հնչեցնել խնդրի վերաբերյալ: Նշվել է, որ Հայաստանի Հանրապետությունը
պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ
բանակցություններ սկսելուն:
ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Բեդրիխ Կոպեցկին նշել է, որ ստացած տեղեկատվությունը փոխանցում են
ի պատկանելույն:
Այնուհետև հանդիպման մասնակիցներն անդրադարձել են երկուստեք
բնապահպանական խնդիրներին, ընդգծել դրանց լուծման
անհրաժեշտությունը: Կարևորվել են նաև երկու երկրների գործարարների
միջև կապերի խթանման ուղղությամբ տարվող քայլերը:
ՀՀ-ում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան
Բեդրիխ Կոպեցկին նշել է, որ առանց գործարարների ակտիվ
մասնակցության` հնարավոր չէ լուծել տնտեսական ու բնապահպանական
խնդիրները:
Արթուր Հովհաննիսյանը ողջույններ է փոխանցել Չեխիայի
խորհրդարանում նորաստեղծ Չեխիա-Հայաստան բարեկամական խմբի անդամներին։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here