Գլխավոր Блог էջ 46

Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային ծրագրեր՝ Մարգահովիտում և Նոյեմբերյանում

Ճապոնիայի կառավարության դրամաշնորհային ծրագրեր՝ Մարգահովիտում և Նոյեմբերյանում

Ճապոնիայի կառավարությունը դրամաշնորհային աջակցության երկու ծրագրեր կիրականացնի Մարգահովիտ և Նոյեմբերյան համայնքներում: Այդ նպատակով այսօր ԿԳՄՍ նախարարությունում տեղի է ունեցել դրամաշնորհների պայմանագրերի ստորագրման արարողություն:

Պայմանագրերը ստորագրել են ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Ջուն Յամադան, «Մարգահովիտի երիտասարդական կենտրոն» ՀԿ-ի տնօրեն Էմիլիա Մարտիրոսյանը և Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստյանը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ երկու նախաձեռնություններն էլ կարևոր են տարածքային համաչափ զարգացման, մարզերում աղքատության հաղթահարման, ՀՀ գյուղական և մարզային համայնքներում կրթական հնարավորությունների ու սոցիալական ծառայությունների ընդլայնման, մարզական կյանքի աշխուժացման տեսանկյունից: Դրանք, ըստ փոխնախարարի, ՀՀ կառավարության որդեգրած մոտեցումներն են:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց որպես Մայրենի լեզվի միջազգային օր

21 Փետրուար. Մայրենի Լեզուի Միջազգային Օրը - Hairenik Weekly Newspaper

Հաշվի առնելով անցած դարի կեսերին մայրենի լեզվի իրավունքների դեմ մի շարք ընդվզումները` 1999 թ.-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակեց որպես Մայրենի լեզվի միջազգային օր՝ ի նպաստ լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման։ 2000 թ.-ից սկսած՝ այդ օրը նշվում է որպես Մայրենի լեզուների իրավունքների ճանաչման ու գործածության աջակցման օր։

Հետաքրքիր փաստեր լեզուների մասին

• Աշխարհում ընդհանուր առմամբ հաշվվում է մոտ 7.000 լեզու, որոնցից մոտ 2.400-ը կարող է ընդմիշտ անհետանալ: Մոտավոր հաշվարկներով յուրաքանչյուր 14 օր մահանում է մեկ լեզու:
• Ամենաշատ օգտագործվող լեզուն, թերևս, մանդարինն է: Այն համարվում է չինարենի բարբառներից մեկը: Այդ լեզվով խոսում է ավելի քան 885 միլիոն մարդ, երկրորդ տեղում իսպաներենն է՝ 332 մլն, երրորդը՝ անգլերենը՝ 322 մլն, այնուհետև՝ ռուսերենը՝ 170 մլն մարդ:
• Պապուա անվամբ երկրում, որը գտնվում է Նոր Գվինեայում, խոսում են ավելի քան 700 լեզուներով:
• Ֆրանսիական Գվինեայի մի մասում շատ տարածված է տակի լեզուն, որն ունի ընդամենը 320 բառ:
• Ամենաերկար այբուբենը բաղկացած է 74 տառից. դա քհմերական այբուբենն է: Այդ լեզվով են խոսում Կամբոջայում, Թայլանդում և մի քանի այլ երկրներում: Այն համարվում է Կամբոջայի պետական լեզուն…

 

Մանե Թանդիլյան. Բանկային համակարգում տեղի է ունեցել խորհրդավոր գործարք

 

Հայաստանի եզակի կայացած ոլորտներից մեկում՝ բանկային համակարգում վերջերս տեղի է ունեցել բավական խորհրդավոր գործարք։

Փոխվել է բավական վատ ֆինանսական վիճակում գտնվող (համաձայն հրապարակված ֆինանսական հաշվետվությունների) Հայբիզնեսբանկի սեփականատերը։

Նոր սեփականատեր է դարձել շվեյցարական մի ընկերություն (75%) և «Բնակարան երիտասարդներին» վերաֆինանսավորող պետական վարկային կազմակերպությունը (25%)։

Այս պահին Հայաստանում գործում է առևտրային բանկ, որի փաստացի սեփականատեր է հանդիսանում է կենտրոնական բանկը։ Համաձայն ԿԲ մասին օրենքի՝ կենտրոնական բանկը չի կարող միջամտել բանկերի ընթացիկ գործունեությանը և կենտրոնական բանկը նպաստում է բանկերի համար ազատ մրցակցային պայմանների ստեղծմանը։

ԿԲ օրենքի համաձայն արգելվում է ԿԲ նախագահին, խորհրդի անդամներին խորհուրդ տալ բանկերում բաժնեմաս ձեռքբերել։ Արդյունքում ԿԲ ղեկավարությունը ոչ միայն խորհուրդ է տվել, այլ որոշում է կայացրել բանկի բաժնեմաս ձեռքբերել։

Այս փաստը բացառիկ է Հայաստանի բանկային համակարգի պատմության ընթացքում։ 90-ականներին եղել են պետական մասնակցությամբ բանկեր՝ հիմնականում խորհրդային միությունից մնացած, որոնք մասնավորեցվել են։ Բայց այն, որ կենտրոնական բանկը ձեռք բերի մասնավոր բանկի բաժնեմաս, չունի որևէ բացատրություն։

«Բնակարան երիտասարդներին» վարկային կազմակերպությունը իրականացնում է բացառապես վերաֆինանսավորման գործառույթ և անհասկանալի է այս ընկերության կողմից բանկի բաժնետոմսերի ձեռքբերումը։

Ո՞րն է եղել փաստացի կենտրոնական բանկի կողմից բանկի բաժնետեր դառնալու նպատակը։

Ինչու՞ շվեյցարական ընկերությունը ձեռք չի բերել 100% բաժնեմասերը։

Ինչքա՞ն է կենտրոնական բանկի գումարներից վճարվել առևտրային բանկի բաժնեմասի ձեռքբերման համար։

Այս և նմանատիպ բազմաթիվ հարցերի առկայությունը այս գործարքը դարձնում է ոչ թափանցիկ՝ ակնհայտ շահերի բախման ուղեկցմամբ։

Ի դեպ, մի քանի օր առաջ բանկի խորհրդի անդամ է նշանակվել Տիգրան Ավինյանը։

Շվեյցարացի ներդրողները և ԿԲ ունեն իրենց ներկայացուցիչները խորհրդում՝ 75%-25% հարաբերակցությամբ։

Ընդհանրապես, բանկի խորհրդի անդամ են նշանակվում սեփականատերերի ներկայացուցիչները կամ բանկային ոլորտում բարձր հեղինակություն ունեցող անձինք։

Հակված եմ մտածելու, որ շվեյցարացի ներդրողները բարձր են գնահատել Ավինյանի՝ 10 տարի առաջ բանկերից մեկում վարկային մասնագետի փորձը։

Համաձայն շրջառավող որոշ լուրերի հենց այս բանկն էր նախկինում իշխանական ազդեցություն ունեցողների կասկածելի գործարքների միջնորդ բանկը, ինչն էլ հանգեցրել է ֆինանսական խնդիրների։

Հուսով եմ, կենտրոնական բանկը կտա պատշաճ մեկնաբանություն այս խորհրդավոր գործարքի մասին, իսկ իրավապահ մարմինները այս փաստերը առնվազն կուսումնասիրեն հնարավոր կոռուպցիոն ռիսկերի շրջանակներում։

 

https://www.facebook.com/TandilyanMane/posts/491471372348243

Երկրաշարժը ցնցել է նաև Սեդվու Սուրբ Նշան եկեղեցին. (Ֆոտոշարք)

«Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար, իրավապաշտպան Օլեգ Դուլգարյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել.
Փետրվարի 13-ի երկրաշարժի հետևանքով փլուզումներ են եղել նաև Լոռու մարզի Սեդվու Սուրբ Նշան եկեղեցում։ Առանց այն էլ խարխլված եկեղեցու պատերը չեն դիմացել 6 բալ ուժգնության երկրաշարժին։ Հսկա քարեր են ընկել պատերից։
Միջնադարյան հայկական ճարտարապետության Սեդվու վանքը գտնվում է Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքի Կաճաճկուտ գյուղից 3 կմ դեպի հարավ` Աքորի-Կաճաճկուտ ավտոճանապարհին մոտ՝ Սեդվու ձորում։ Վանական համալիրից պահպանվել են Սուրբ Նշան եկեղեցին (XIII դ.)՝ կից մատուռով, որոշ օժանդակ շինություններ և պարսպապատերի մնացորդներ։
Հուշարձանի պահպանությունն իրականացնում է նախարարության ենթակայության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։

Վահե Մելիքսեթյանը 30 տարեկան էր, երբ անցավ զինվորական ծառայության… (տեսանյութ)

Բժշկական ծառայության լեյտենանտ Վահե Մելիքսեթյանը 30 տարեկան էր, երբ անցավ զինվորական ծառայության: Մինչ այդ սովորում էր, դասավանդում  և զբաղվում հասարակական ակտիվ գործունեությամբ:

Մասնագիտությամբ դեղագործ Վահեն ցանկանում էր Հայաստանում զարգացնել կլինիկական դեղագիտությունը: Սակայն ճակատագիրն այլ որոշում էր կայացրել․ 2020թ․ հոկտեմբերի 8-ին մարտական գործողությունների ժամանակ՝ բազմաթիվ կյանքեր փրկելու ընթացքում, ընդհատվեց նրա կյանքի ու մտքի թռիչքը․

Վահեի մայրը հայոց լեզու և գրականություն է ուսուցանում արդեն իր որդու՝ հերոսացած բժշկի անունը կրող դպրոցում։ Փոքրիկ վահեներին փոխանցում է հայրենասիրություն ու նվիրում․

Վանաձորի թիվ 28 հիմնական դպրոցը 7 շրջանավարտ է կորցրել 44-օրյա պատերազմում։ Բոլորին հիշում են, նրանց անուններով դասասենյակներ են անվանակոչվել դպրոցում, դպրոցն էլ՝ Վահե Մելիքսեթյանի անունն է կրում․

Վահեն շատ ծրագրեր ուներ․ նրա կիսատ թողած գործը շարունակում են հարազատները: Ավագ եղբոր կողմից բացվել է Վահե Մելիքսեթյանի անվան բարեգործական հիմնադրամ, որը դպրոցի գերազանց առաջադիմությամբ աշակերտներին կրթաթոշակ է տրամադրում․

Հիմնադրամի նպատակներից մեկն էլ՝ Կլինիկական դեղագիտությունը Հայաստանում ավելի բարձր մակարդակի հասցնելն է։ Սա Վահեի ամենամեծ երազանքն էր, որի իրագործմանը ձեռնամուխ են եղել նրա հարազատներն ու մերօրյա սերունդը:

Մարինա Անդրեասյան, MIG TVR

 

 

 

Ուկրաինայի նախագահը սպառնացել է վերանայել միջուկային զենքից հրաժարվելը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ նախաձեռնում է անվտանգության ապահովման Բուդապեշտի հուշագրի մասնակիցների բանակցությունները: Այն դեպքում, եթե մասնակից երկրները չտրամադրեն Ուկրաինայի անվտանգությունը, Կիևը կարող է չեղյալ համարել հուշագիրը։
«Ես կոնսուլտացիաներ եմ նախաձեռնում Բուդապեշտի հուշագրի շրջանակներում։ Դրանց գումարումը վստահվել է արտաքին գործերի նախարարին։ Եթե դրանք կրկին չկայանան կամ դրանց արդյունքներով մեր երկրի համար անվտանգության երաշխիքներ չլինեն, Ուկրաինան լիարժեք իրավունք կունենա կարծելու, որ Բուդապեշտի հուշագիրը չի աշխատում, և 1994 թվականի բոլոր փաթեթային որոշումները կասկածի տակ կդրվեն»,- հայտարարել է Զելենսկին Մյունխենի անվտանգության խորհրդաժողովում:
Հուշագրի համաձայն, որը ստորագրվել է 1994 թվականի դեկտեմբերին Ուկրաինայի, Մեծ Բրիտանիայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի կողմից, Ուկրաինայի իշխանությունները երաշխավորել են միջուկային զենքի չտարածումը՝ ի պատասխան երկրի անվտանգության և ինքնիշխանության հարգանքի: Բացի այդ, մասնակից երկրները պարտավոր էին ձեռնպահ մնալ Ուկրաինայի նկատմամբ ուժի կիրառումից։

Կորոնավիրուսը ՀՀ–ում. 30 մահ, 1469 նոր դեպք…

Արցախում կորոնավիրուս է հաստատվել 6 քաղաքացու մոտ - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից

Փետրվարի 19-ի` ժամը 11:00-ի դրությամբ՝ արձանագրվել է 1469 նոր դեպք, կատարվել է 5879 թեստավորում, գրանցված է 30 մահվան դեպք, կա 2587 առողջացած։

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 414764 դեպք, որոնցից 388780 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 16088 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով  մահվան 8308 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1588 է:

Ընդհանուր կատարվել է 2857715 թեստավորում։

Հայաստանում նոր երկրաշարժ է գրանցվել հետևյալ քաղաքներում.

Verelq News | Դարձյալ երկրաշարժ Հայաստանում. Երևանում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Փետրվարի 19-ին, տեղական ժամանակով ժամը 21:19-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 17:19-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.16⁰ և արևելյան երկայնության 43.97⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի, Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա և Լոռու մարզի Մեծավան գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ:

Հետպատերազմյան Հայաստանը՝ նոր մարտահրավերներով, մարդկային ճակատագրերով, ոչ վաղ անցյալի ծանր հուշերով. տեսանյութ

#Reion5+-ի այսօրվա թողարկումը մարդկային ճակատագրերի մասին է: Ինչպիսին է հետպատերազմյան Հայաստանը՝ նոր մարտահրավերներով, մարդկային ճակատագրերով, ոչ վաղ անցյալի ծանր հուշերով:
 Կյանքը պատերազմից առաջ և հետոյի բաժանվեց այն ընտանիքների համար, որոնց հարազատները Բաքվի բանտերում հայտնվեցին և ռազմագերիներ դարձան:
 Վանաձորցի Վահե Մելիքսեթյանի անավարտ երազանքներին այսօր թևեր ու թռիչք են տալիս նրա հարազատները, ընկերները:
 Հադրութում տունը կորցրած Դավթյանների 16 հոգանոց ընտանիքը, զրկված է ապրելու տարրական պայմաններից։
 Պատերազմում որդի կորցրածին մեծ ուժ է պետք կրկին մայրանալու։ Բայց 100-ից ավելի կանայք գտել են այդ ուժը եւ որոշել մայրանալ կրկին։
 Ինչու՞ մարդիկ չեն գնում Սյունիքում հանգստանալու…
Եթե մինչեւ պատերազմը Գորիսը հավակնում էր դառնալ զբոսաշրջային կենտրոն, պատերազմն այստեղ փոխեց ամեն ինչ…

Հովհաննես Թումանյան — 153

Հովհաննես Թումանյան – Ալլա Թադևոսյան

Հովհաննես Թադեւոսի Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգևորականի ընտանիքում։ Հայ մեծագույն գրող ու բանաստեղծ, հասարակական գործիչ է։ Նախնական կրթությունը ստացել է հայրենի գյուղում, այնուհետեւ Ջալալօղլու (այժմյան՝ Ստեփանավան) դպրոցում։

Հովհաննես Թումանյան <br> (1869-1923)

1883 թվականից շարունակել է ուսումը Թիֆլիսի Ներսիսյան Ճեմարանում, սակայն նյութական ծանր իրավիճակի պատճառով 1887թ. ստիպված թողնել է դպրոցը և աշխատել Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում, այնուհետև մինչև 1893 թվականը  Հայ Հրատարակչական միության գրասենյակում։

Հովհաննես Թումանյան. ընթերցումներ (լուսանկարներ, տեսանյութ) — AraratNews

Թումանյանն իր առաջին պոեմը գրել է 12 տարեկանում, երբ սովորում էր Ջալալօղլու դպրոցում։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ։

Հովհաննես Թումանյան. ընթերցումներ (լուսանկարներ, տեսանյութ) — AraratNews

Ստեղծագործել սկսել է 80-ականներին: Լայն ճանաչում է ձեռք բերել 1890-1892 թթ. «Բանաստեղծություններ» հավաքածուի (1-2 հատոր) լույս տեսնելուց հետո։  Թումանյանի պոեմներից, բալադներից ու հեքիաթներից շատերի հիմքում ընկած է ժողովրդական բանահյուսությունը։ Օրինակ՝ «Թմկաբերդի առումը», «Ախթամար», «Փարվանա», «Սասունցի Դավիթ» պոեմները, «Մի կաթիլ մեղր» հեքիաթը։ Առավել հայտնի են Անուշ, Թմկաբերդի առումը, Գիքորը,Փարվանա և Հ. Թումանյանի հեքիաթներ, Լոռեցի Սաքոն ստեղծագործությունները: Մշակել է էպոսի «Սասունցի Դավիթ» ճյուղը։

Ամենահետաքրքիրը Հովհաննես Թումանյանի մասին

1899 թվականին բանաստեղծը կազմակերպում է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամ են դառնում բազմաթիվ հայ նշանավոր գրողներ ու բանաստեղծներ։
Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում։