Հանրային սննդի կետերում ծխելն արգելող օրենքի ընդունման պատճառով մասնագիտացված սրահները փակման եզրին են. քննարկում ԱԺ-ում

437

Возможно, это изображение (6 человек, люди сидят и люди стоят)

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության տնտեսական բլոկի պատգամավորներիս նախաձեռնությամբ մարտի 31-ին տեղի ունեցավ աշխատանքային քննարկում՝ հանրային սննդի վայրերում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման սահմանափակումների վերաբերյալ:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր»  խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանը՝ հիշեցնելով, որ  մարտի 15-ից ուժի մեջ են մտել հանրային սննդի եւ այլ վայրերում ծխելու սահմանափակումները:

Դրանից հետո, ըստ պատգամավորի,  ստացվել են մի շարք բողոքներ եւ առաջարկներ որոշ տնտեսվարողներից, մասնավորապես՝ ծխելու մասնագիտացված ակումբների սեփականատերերից: Օրենքի կիրառման հետեւանքով ծխելու մասնագիտացված սրահները փակման եզրին են հայտնվել։

«Նարգիլեի գործարար համագործակցության» միության ՀԿ նախագահ Ժորա Փանոսյանը տեղեկացրեց, որ իրենք առաջարկում են նարգիլե ակումբների համար սահմանել առանձին լիցենզիա, իսկ անհավասար մրցակցային պայմաններից խուսափելու համար պատրաստ են իրենց ակումբներից հանել խոհանոցը եւ վճարել հարկեր:

Հաշվի առնելով հանրության առողջության կարևորությունը չպետք է անտեսել ոլորտի տնտեսվարողներին ու նրանց առջև ծառացած խնդիրները, ի վերջո առողջ տնտեսությունը նույնպես առաջնային է»,-գրել է պատգամավորը:

Հիշեցնենք, մարտի 15-ից  հանրային սննդի օբյեկտներում, այդ թվում՝ բացօթյա (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ), արգելվում է ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործումը:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ