Գլխավոր Блог էջ 64

Ստեփանավան. «Թթու կաթնամթերքի եւ պանրագործության» թեմայով դասընթաց

Թթու կաթնամթերքի եւ պանրագործության» դասընթաց - Գլխավոր

Անի Խուբլարյան, Ստեփանավան

Եթե ցանկանում եք սովորել եւ զբաղվել թթու կաթնամթերքի եւ պանրի արտադրությամբ, ձեռք բերել գիտելիքներ՝

  • արտադրության սանիտարահիգիենիկ միջոցառումների,
  • կաթի եւ կաթնամթերքների արտադրությունում օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց կառուցվածքի եւ նշանակության,
  • կաթնամթերքի արտադրությունում անվտանգության կանոնների,
  • հումքի ստացման եւ նախնական մշակման կանոնների եւ դրանց որակին ներկայացվող պահանջների,
  • թթու կաթնամթերքների դասակարգման, արտադրության եղանակների առանձնահատկությունների, տեխնոլոգիական գործընթացների,
  • թթու կաթնամթերքների արտադրությունում օգտագործվող մակարդների, հավելումների,
  • թթու կաթնամթերքների արատների բացահայտման եւ կանխարգելման, ինչպես նաեւ ֆիզիկաքիմիական հատկությունների վերաբերյալ տեսական եւ գործնական կարողությունների եւ հմտությունների,
  • պանրագործությունում օգտագործվող բաղադրիչների,
  • պանիրների դասակարգման, արտադրության տեխնոլոգիական առանձնահատկությունների, գործընթացների,
  • պանիրների արատների բացահայտման եւ կանխարգելման, ինչպես նաեւ ֆիզիկաքիմիաֆկան հատկությունների տեսական եւ գործնական կարողությունների եւ հմտությունների վերաբերյալ.

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը Ռազմավարական զարգացման գործակալության հետ գործակցաբար իրականացվող «Հմտությունների եւ գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում կազմակերպում է «Թթու կաթնամթերքի եւ պանրագործության» թեմայով դասընթաց:

Դասընթացին կարող են դիմել թթու կաթնամթերքի եւ պանրագործության ոլորտով հետաքրքրված, 18 տարին լրացած անձինք, ովքեր ցանկանում են կատարելագործել իրենց գիտելիքները եւ կարողությունները տվյալ բնագավառում, ունեն արտադրությունում աշխատելու փորձ, ինչպես նաեւ նրանք, ովքեր այս ոլորտում դեռեւս սկսնակ են, սակայն ցանկանում են սեփական արտադրություն հիմնել:

Դասընթացի շնորհիվ դուք կկարողանաք՝

  • կատարել կաթնամթերքի արտադրությունում հիգիենիկ միջոցառումներ

– կիրառել անձնական հիգիենայի կանոնները

– տարբերակել լվացող եւ ախտահանող նյութերը

– կիրառել լվացող եւ ախտահանող նյութերն ըստ անհրաժեշտության եւ նշանակության

– կատարել սարքավորումների եւ գործիքների լվացում, ախտահանում

  • ընտրել տվյալ արտադրական գործընթացի համար ճիշտ սարքավորում,
  • իրականացնել կաթի կեղտամաքրում, սերզատում եւ նորմալացում,
  • կատարել ջերմային ռեժիմների ճիշտ ընտրություն, կիրառել այն,
  • կատարել պոմպերի շահագործում,
  • կատարել կաթի նմուշառում, զգայորոշում,
  • իրականացնել կաթի ընդունում՝ ըստ սահմանված կարգի,
  • պատրաստել եւ մակարդել կաթնային խառնուրդ՝ ըստ մթերքի տեսակի,
  • պատրաստել թթու կաթնամթերք,
  • ընտրել պանրի արտադրությունում օգտագործվող փաթեթավորող նյութերը,
  • կիրառել պանրի արտադրության համար նախատեսված օժանդակ նյութերը,
  • պատրաստել եւ մակարդել կաթնային խառնուրդ՝ ըստ պանրի տեսակի,
  • պատրաստել պանիր:

Դասընթացը բաղկացած կլինի ինտերակտիվ դասախոսություններից, որին զուգահեռ  կիրականացվեն արտադրական աշխատանքներ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի նորաբաց «ԲԱԼԱՀՈՎԻՏ» ուսունափորձնական տնտեսության Կաթնամթերքի վարպետաց դպրոցում: Վեցօրյա դասընթացի մասնակցության արժեքն է 80000 (ութսուն հազար) ՀՀ դրամ։ Արժեքը ներառում է գիշերակաց եւ սնունդ։

Զեղչեր կտրամադրվեն հետեւյալ խմբերի ներկայացուցիչներին՝ գործազուրկ եւ սոցիալապես անապահով կանայք եւ երիտասարդներ, հաշմանդամություն ունեցող անձինք, Արցախյան երկրորդ պատերազմի մասնակիցներ եւ Արցախից տեղահանված անձինք:

Դասընթացի ավարտին կտրամադրվի մասնակցության հավաստագիր:

Դասընթացը կմեկնարկի հունվարի 17-ին եւ կավարտվի հունվարի 22-ին։ Համալրվող խումբը բաղկացած է լինելու 14 մասնակիցներից։ Դասավանդող դասախոսները Ագրարային համալսարանի լավագույն մասնագետներն են։ Նորաբաց Վարպետաց դպրոցում ուսման, աշխատանքի եւ կեցության համար ստեղծված են լավագույն պայմանները։ Նախորդ երկու դասընթացների մասնակիցները նշում են դասընթացի արտակարգ բարձր մասնագիտական մակարդակն ու արդյունավետությունը։

Դասընթացին դիմելու եւ լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել՝

012 54 57 13,             095 59 20 03,             093 59 20 01

Ստեփանավան. Անվճար ռուսերեն լեզվի դասընթացներ

 

7-14 տարեկան երեխաների համար անվճար ռուսերեն լեզվի դասընթացներ: Մանրամասների համար զանգահարել՝ +37494922260, Էլյա Սիմոնյան, Ստեփանավան

Ռուսերեն լեզվի խոսակցական կուրսեր | Arajark.am

Նախագահ Արմեն Սարգսյանը ԱՄԷ պետնախարարի հետ քննարկել է գիտության, տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության հնարավորությունները (տեսանյութ)

Նախագահ Արմեն Սարգսյանը ԱՄԷ պետնախարարի հետ քննարկել է գիտության, տեխնոլոգիաների  ոլորտներում համագործակցության հնարավորությունները ...

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում հանդիպում է ունեցել ԱՄԷ առաջատար տեխնոլոգիաների և գիտության հարցերով պետական նախարար Սառա Ալ Ամիրիի հետ։ Նախարարը նաև ԱՄԷ տիեզերական գործակալության և ԱՄԷ գիտնականների խորհրդի նախագահն է, նա համակարգում է նաև ԱՄԷ տնտեսության զարգացման մեջ գիտության և առաջատար տեխնոլոգիաների ներդրման հարցերը:

Հանդիպմանը նախագահ Սարգսյանն ու նախարար Ալ Ամիրին քննարկել են գիտության, տեխնոլոգիաների, ինչպես նաև տիեզերագիտության ոլորտներում համագործակցության և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Նախարար Ալ Ամիրին ներկայացրել է հիմնարար գիտությունների, տիեզերագիտության ոլորտներում Միացյալ Էմիրությունների կողմից իրականացվող աշխատանքները, մասնավորապես անդրադարձել ԱՄԷ-ի «Հույսի զոնդ» արբանյակի պատմական ճանապարհորդությանը դեպի Մարս։

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ նման հավակնոտ ծրագրերը ներդրում են ոչ միայն հանուն ապագայի, այլև երիտասարդների համար գիտությամբ զբաղվելու ոգեշնչման աղբյուր են: Նախագահ Սարգսյանը ԱՄԷ պետնախարարին հրավիրել է մասնակցելու սեպտեմբերին Հայաստանում նախատեսվող՝ գիտության ու արվեստի միջազգային STARMUS 6-րդ փառատոնին, որի նպատակներից մեկը նույնպես երիտասարդներին դեպի գիտություն, նոր տեխնոլոգիաներ, դեպի ապագա ուղղորդելն է:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը ևս մեծ նշանակություն է տալիս գիտության և տեխնոլոգիաների ոլորտներին՝ դրանք առաջնային համարելով մեր երկրի ապագայի տեսանկյունից։ Այս համատեքստում նախագահ Սարգսյանը խոսել է գիտատեխնոլոգիական զարգացմանն ուղղված՝ նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության և դրա շրջանակներում հնարավոր փոխգործակցության մասին։ Անդրադարձ է եղել նաև երիտասարդ գիտնականների փոխանակման ծրագրերի և համատեղ հետազոտությունների իրականացման հնարավորություններին։

Վանաձորի ավագանու նիստ անցկացնելու արգելքի վերացմանը միտված Վարչական դատարանի նիստը հետաձգվեց

 

 

Վանաձորում ավագանու առաջին նիստը չկայացավ․ պատճառը ԼՀԿ-ի դիմումն է  Վերաքննիչ դատարան

Ավագանու նիստ անցկացնելու արգելքի վերացմանը միտված Վարչական դատարանի նիստը հետաձգվեց՝ ՀԱՍԿ կուսակցության (Արկադի Փելեշյան)՝ դատական նիստի մասին չծանուցվելու հիմնավորմամբ։ Այս մասին հայտնում են «Մամիկոն Ասլանյան» դաշինքից։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության՝ ընդդեմ Վանաձոր համայնքի ավագանու և Վանաձոր համայնքի աշխատակազմի, ներկայացրած հայցի (երրորդ անձինք՝ «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն, «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցություն, «Հայրենիք» կուսակցություն, «Ապրելու երկիր» կուսակցություն)՝ Վանաձոր համայնքի ավագանուն՝ Վանաձոր միավորված համայնքի ղեկավար ընտրելուն ուղղված գործողություններից ձեռնպահ մնալուն պարտավորեցնելու, այն է՝ համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով նիստ անցկացնելուց և/կամ համայնքի ղեկավար ընտրելուց և/կամ Վանաձոր համայնքի աշխատակազմի՝ Վանաձոր համայնքի ղեկավարի լիազորությունները դադարած հայտարարելու գործողությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջների մասին վարչական գործով հայցի ապահովման միջոցը վերացնելու վերաբերյալ միջնորդության քննարկման դատական նիստը հետաձգվել է ՀԱՍԿ կուսակցության (Արկադի Փելեշյան)՝ դատական նիստի մասին չծանուցվելու հիմնավորմամբ:

Հիշեցնենք, որ Վարչական դատարանի նիստը կայանալու էր այսօր՝ հունվարի 17-ին»,- հայտնում են դաշինքից:

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

 

Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին - Shabat.am

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը տեղեկացնում է, որ Երևանում հունվարի 14-ի ցերեկը, 16-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 15-ին՝ երեկոյան ժամերին, հնարավոր է թույլ ձյուն, 19-ին ևս սպասվում է ձյուն:

Հանրապետությունում Հունվարի 14-ի ցերեկը, 15-ի երեկոյան ժամերին, 16-ին առանձին շրջաններում, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Հունվարի 15-ի գիշերը, 17-18-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 14-17-ին աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

Առաջիկա օրերին սպասվում են տեղումներ - Shabat.am

 

Դոլարի գինն աճել է, նվազում են արձանագրել եվրոն և ռուսական ռուբլին

 

Լյուքսեմբուրգը 100.000 եվրո է տրամադրում՝ ԼՂ-ում տուժածներին օգնելու համար  | Ֆակտոր տեղեկատվական կենտրոն

Տարադրամի շուկայում այսօր աճել է ԱՄՆ դոլարի գինը: Այն գնվել է 481.49 դրամով: Աճը կազմել է 0.61 դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ կենտրոնական բանկը:

Նվազում են արձանագրել եվրոն և ռուսական ռուբլին: Եվրոյի փոխարժեքը կազմել է 550.01 դրամ՝ նվազումը 0.93 դրամ է: Ռուսական մեկ ռուբլու համար սահմանվել է 6.30 դրամ: Փոխարժեքն իջել է 0.02 դրամով:

Լոռու մարզում կմեկնարկի «Առողջ Հայաստան» փորձնական ծրագիրը

Возможно, это изображение (2 человека, люди сидят, люди стоят и в помещении)

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր ընդունեց «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական կազմակերպության հիմնադիր Լարիսա Հովհաննիսյանին և Առողջապահության նախարարի 1-ին տեղակալի խորհրդական Արազ Չիլոյանին:
 Հանդիպման նպատակն էր քննարկել «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական ծրագրի մոդելի ու փորձի հիման վրա ստեղծված նախաձեռնության՝ «Առողջ Հայաստան» հիմնադրամի գործունեության մանրամասները:
Возможно, это изображение (6 человек, люди сидят и в помещении)
Հանդիպմանը ներկա էին Լոռու մարզպետարանի գլխավոր քարտուղար Կամո Աշրաֆյանը, Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը:
Возможно, это изображение (2 человека, люди сидят и в помещении)
 Լ. Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ ըստ ծրագրի, նորաստեղծ «Health for Armenia» հիմնադրամը հավաքագրելու է բժիշկների ու բուժակների, ովքեր միջազգային և տեղական մասնագետների հետ վերապատրաստումներից և որակավորումներից հետո 2 տարի ժամկետով գործուղվելու են այն գյուղեր, որտեղ նրանց կարիքը կա: Փորձնական ծրագիրը 2023 թվականին մեկնարկելու է Լոռու մարզից:
Լոռու մարզպետ Ա. Խաչատրյանը ողջունեց նախաձեռնությունը և հաջողություններ մաղթեց՝ նշելով, որ այսօր էլ մարզում կան համայնքներ, որտեղ մանկաբույժների, նեղ մասնագետների, ընտանեկան բժիշկների պակաս կա:
— Ներդրված համատեղ ջանքերով պետք է կարողանանք այս խնդիրը լուծել հանուն մեր բնակիչների առողջության պահպանման,- ընդգծեց նա:
Լոռու մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանն իր խոսքում ևս կարևորեց առողջության առաջնային պահպանման օղակում նախատեսվող գործընթացը: Նա նշեց, որ նեղ մասնագետների՝ նյարդաբանների, սրտաբանների, ներզատաբանների և այլն, խիստ պակաս կա հատկապես գյուղական բնակավայրերում:
Ներկաները հույս հայտնեցին, որ ծրագիրը հաջող ընթացք կունենա:

Լոռու մարզի մի խումբ բուժաշխատողներ պարգևատրվել են Առողջապահության նախարարի պատվոգրերով և շնորհակալագրերով

Возможно, это изображение (12 человек, люди стоят и в помещении)

Առողջապահության համակարգում անձնվեր և պատասխանատու աշխատանքի, հայրենիքին մատուցած ծառայությունների, անմնացորդ նվիրումի համար #ՀՀ առողջապահության նախարարի պատվոգրերով և շնորհակալագրերով են պարգևատրվել #Լոռու մարզի մի խումբ նվիրյալ բուժաշխատողներ:
Նրանց այսօր հանդիսավոր պայմաններում պարգևները հանձնեցին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը և մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը:
Возможно, это изображение (6 человек, люди сидят, люди стоят и в помещении)
-Համավարակի պայմաններում ձեր կողմից մատուցված ծառայությունները, ձեր անմնացորդ նվիրումը արժանի են ամենաբարձր գնահատականի: Դուք մարտիկներ եք առողջապահության ոլորտում և համառ պայքար եք մղում յուրաքանչյուր հիվանդի կյանքի համար՝ հաճախ վտանգելով ձեր անձը,-ասաց Գ. Ասրյանը՝ իր երախտիքի խոսքը հայտնելով նաև մարզպետ Արամ Խաչատրյանի անունից:
-Ոչինչ չի կարող փոխհատուցել այն մեծագույն, գերմարդկային աշխատանքը, որը համավարակի պայմաններում իրականացնում եք դուք: Վստահ եմ, կանգ չենք առնելու և կրկնապատկելու ու եռապատկելու ենք մեր ձեռքբերումները,-ասաց վարչության պետը:
Բուժաշխատողներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին գնահատանքիի համար:
ՀՀ նախարարի պատվոգրերի են արժանացել #Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ Աննա Սարդարյանը, Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի բժիշկ-ռենտգենաբան Արթուր Անտաշյանը, մանկաբույժ Մերի Պետրոսյանը, #Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրեն Ստեփան Մոսինյանը, #Տաշիրի բժշկական կենտրոնի փոխտնօրեններ Նորայր Ասլանյանը և Ալլա Մկրտչյանը, #Մեծ_Պարնիի առողջության կենտրոնի ընտանեկան բժիշկ Արամ Նազարյանը, թերապևտներ Սիրանուշ Դարչինյանը և Արմեուհի Բաբայանը, #Սպիտակի ԲԿ բժիշկներ Լյովա Դարչինյանը, Թամարա Լամբարյանը, Արմեն Չոբանյանը, ռեանիմատոլոգ Գարիկ Սահակյանը, #Մեծավանի առողջության կենտրոնի ընտանեկան բժիշկ Արտակ Սերոբյանը:
Возможно, это изображение (3 человека, люди стоят и в помещении)
Շնորհակալագրերի են արժանացել Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոցի բուժքույր Հասմիկ Սիրադեղյանը, վարորդ Արտակ Ջանջուղազյանը, Վանաձորի թիվ 1 պոլիկլինիկայի ռենտգեն-լաբորանտ Մարո Օհանյանը, ինֆեկցիոն կաբինետի բուժքույր Ցողիկ Խաչատրյանը, Վանաձորի թիվ 3 պոլիկլինիկայի ռենտգեն-լաբորանտ Նորա Եգանյանը, վարորդ Սեյրան Հարությունյանը, կրտսեր բուժաշխատող Գյուլվարդ Հովհաննիսյանը, Սպիտակի ԲԿ բուժքույրեր Մարինե Սիմոնյանը, Վանուհի Սահակյանը:

Հայաստանում տնտեսական աճը 2022թ-ին կլինի 4.8%. ՀԲ-ի կանխատեսումը

Tiv1

Համաձայն Համաշխարհային բանկի (ՀԲ) 2022թ-ի հունվարյան զեկույցի Հայաստանում տնտեսական աճը 2022թ-ին կլինի 4.8%, իսկ 2023թ-ին` 5.4%:

Հաջորդ տարվա համար նախատեսվող տնտեսական աճի արագացումը ՀԲ-ի փորձագետները պայմանավորում են մի քանի գործոնով։

«Հուսալի մասնավոր սպառումը և կայուն ներդրումային միջավայրը կաջակցեն ներքին պահանջարկին և կփոխհատուցեն շարունակվող հարկաբյուջետային կոնսոլիդացիայի ձգձգումը՝ արագացնելով 2023թ-ին տնտեսական աճը:

Կանխատեսումը պայմանավորված է աշխարհաքաղաքական լարվածության թուլացման և պատվաստումների առաջընթացով, ինչպես նաև սպառողների և բիզնեսի վստահության բարելավմամբ»,-ասված է զեկույցում։

ՀԱՊԿ զորախմբերն ամբողջապես կլքեն Ղազախստանը մինչև հունվարի 19-ը. Զաս

ՀԱՊԿ զորախմբերն ամբողջապես կլքեն Ղազախստանը մինչև հունվարի 19-ը - FreeNews

ՀԱՊԿ հավաքական ուժերի խաղաղապահ զորախումբը Ղազախստանից ամբողջապես դուրս կբերվի մինչև հունվարի 19-ը։ Այդ մասին շաբաթ օրը Belarus-1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։

«Գրեթե մեկ շաբաթվա ընթացքում բոլոր ստորաբաժանումները, ողջ անձնակազմը դուրս կբերվեն մշտական տեղակայման կետեր, իսկ եթե եղանակը չխանգարի, ապա ՌԴ պաշտպանության նախարարության պլանի համաձայն՝ նախատեսվում է բոլորին վերադարձնել մշտական տեղակայման կետեր մինչև հունվարի 19-ը»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Նա ընդգծել է, որ խաղաղապահ ուժերի ողջ զորախումբը դուրս է բերվելու Ղազախստանի տարածքից։

«Հենց դա է մեր պետությունների ղեկավարների առաջադրած խնդիրը Հավաքական անվտանգության խորհրդի համատեղ որոշմամբ՝ ավարտելու այս գործողությունը»,- հիշեցրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Զասը հավելել է, որ «խաղաղապահների ժամանումը Ղազախստան սթափեցրել է որոշ «տաք գլուխների», գուցե տապալել է որոշ գաղափարներ, ծրագրեր»։ «Սա այն մարդկանց գնահատականն է, ովքեր աշխատում են Ղազախստանում: Ուստի խաղաղապահների ժամանումը նպաստեց այս իրավիճակի շրջադարձին և կայունացմանը», — ասել է կազմակերպության գլխավոր քարտուղարը:

Միևնույն ժամանակ, նա ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «Ղազախստանի նախագահի հորդորը ՀԱՊԿ կոնտինգենտի հանրապետություն մտնելու վերաբերյալ բացարձակապես համապատասխանում է այս երկրում իրեն տրված լիազորություններին և համարժեք է իրավիճակին, որը զարգանում էր պետության մեջ»։