Գլխավոր ԼՈՒՐԵՐ Լոռիում սուբվենիցոն ծրագրերով ներդրումների ծավալը կրկնակի մեծ կլինի

Լոռիում սուբվենիցոն ծրագրերով ներդրումների ծավալը կրկնակի մեծ կլինի

683

Нет описания фото.

Լոռու մարզպետարանը տեղեկացնում է, որ 2022 թ․ Լոռու մարզի 15 համայնքներում նախատեսված է իրականացնել թվով 97 ծրագիր՝ ընդհանուր մոտ 8.7 մլրդ դրամ արժեքով, որից պետական բյուջեի մասնաբաժինը կկազմի 4.614 մլրդ դրամ, համայնքներինը՝ 3.443 մլրդ, 643 մլն-ը՝ այլ ներդրումներ:
Ի դեպ, սուբվենիցոն ծրագրերի շրջանակներում նախորդ տարվա ներդրումների ծավալը կգերազանցվի գրեթե կրկնակի անգամ (2021թ․ սուբվեցիոն ծրագրերի ընդհանուր արժեքը կազմել է 4.521 մլրդ դրամ, որից պետական բյուջեի մասնաբաժինը՝ 2.258 մլրդ դրամ)։
2022 թ․ նախատեսվում է իրականացնել հետևյալ ծրագրերը․
📌1. Ասֆալտապատման և տուֆ քարով սալարկման 38 ծրագիր՝ մարզի 14 համայնքում, ընդհանուր մոտ 3 մլրդ 740 մլն դրամ արժեքով։
📌2. Խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցման 6 ծրագիր` մարզի 6 համայնքում, ընդհանուր մոտ 647 մլն դրամ արժեքով։
📌3. Ոռոգման համակարգերի կառուցման 1 ծրագիր` 1 համայնքում, ընդհանուր մոտ 250 մլն դրամ արժեքով։
📌4. Լուսավորության համակարգերի կառուցման և ֆոտովոլտային կայանների տեղադրման 10 ծրագիր` 9 համայնքում, ընդհանուր մոտ 472 մլն դրամ արժեքով։
📌5. Գազաֆիկացման 2 ծրագիր` մարզի 2 համայնքում, ընդհանուր մոտ 121 մլն դրամ արժեքով։
📌6. Մանկապարտեզների կառուցման և հիմնանորոգման 12 ծրագիր, մարզի 7 համայնքում, ընդհանուր մոտ 1 մլրդ 329 մլն դրամ արժեքով։
📌7. Համայնքային սեփականություն հանդիսացող հասարակական շենքերի (համայնքային կենտրոններ, մշակույթի տներ, մարզադպրոցներ և մարզաառողջարանային կենտրոն) կառուցման և հիմնանորոգման 10 ծրագիր` մարզի 8 համայնքում, ընդհանուր մոտ 697 մլն դրամ արժեքով։
📌8. Էներգախնայող միջոցառումների կիրառմամբ բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային գույքի նորոգման 3 ծրագիր` մարզի 3 համայնքում, ընդհանուր մոտ 640 մլն դրամ արժեքով։
📌9. Այգիների, պուրակների, հրապարակների կառուցման և բարեկարգման 10 ծրագիր՝ 8 համայնքում, ընդհանուր մոտ 543 մլն դրամ արժեքով։
📌10. Գյուղտեխնիկայի, հակակարկտային կայանների և գույքի ձեռքբերման 5 ծրագիր՝ 5 համայնքում, ընդհանուր մոտ 260 մլն դրամ արժեքով: