Հայաստանը կներկայացնի իր զբոսաշրջային ներուժը՝ միասնական տաղավարով

447

ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն հայտնում է․
Վաղը՝ մարտի 15-ից 17-ը MITT Moscow ամենամյա զբոսաշրջային ցուցահանդեսին Հայաստանը կրկին կներկայացնի իր զբոսաշրջային ներուժը՝ մեկ միասնական տաղավարով։
ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ` Հայաստանից  ցուցահանդեսին կմասնակցեն 13 զբոսաշրջային ընկերություն։
MITT Moscow Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ամենախոշոր զբոսաշրջային ցուցահանդեսն է, որին Հայաստանը տարեց տարի մասնակցել է։ Ռուսաստանը Հայաստանի զբոսաշրջային ամենամեծ և առաջնային շուկաներից է։ 2021թ․-ին ամենամեծ զբոսաշրջային հոսքերը Ռուսաստանից էին:
Անցյալ տարի Հայաստան էին ժամանել 350,569 ռուսաստանցի զբոսաշրջիկ։
Երեք օրվա ընթացքում հայկական տաղավարում կներկայացվեն Հայաստանի զբոսաշրջային առաջարկների բազմազանությունը՝ արկածային, գաստրո զբոսաշրջություն, գինու ուղղություններ, երևանյան և մարզային փառատոններ, իրական փորձառություններ, Հայաստանի մշակութային արժեքներ և այլն։
Նախատեսվում են հանդիպումներ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի ղեկավար Սիսիան Պողօսեանի և ՌԴ, ԱՊՀ երկրների գործընկերների, ոլորտի կներկայացուցիչների հետ՝ քննարկելու առկա մարտահրավերները և վերջինիս անդրադարձը զբոսաշրջության վրա, ստեղծված իրավիճակում համագործակցության շարունակականության ապահովման կարևորությունը երկրների միջև։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ