Դավիթ Բաբայանը հերքում է Արցախից Ուկրաինայի դեմ կռվելու համար զորք ուղարկելու տեղեկությունը

488

Դավիթ Բաբայանը Եվրախորհրդարանի քաղաքական ուժերի հետ քննարկել է  տարածաշրջանում ստեղծված իրավիճակը | Ֆակտոր տեղեկատվական կենտրոն

Ուկրաինական լրատվամիջոցները երկու օր է ակտիվ տեղեկություն են տարածում այն մասին, թե Ռուսաստանը Ուկրաինայի դեմ կռվելու համար զորք է բերում Սիրիայից, Սերբիայից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից։

Մասնավորապես The  Kyiv Independent-ը հղում անելով Ուկրաինայի Գլխավոր շտաբին գրում է, որ Ռուսաստանը համալրում է իր զորքերը հարձակման համար։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արցախի արտաքին գործեր նախարար Դավիթ Բաբայանը հերքեց  Լեռնային Ղարաբաղից  Ուկրաինայի դեմ կռվելու զորք ուղարկելու մասին տեղեկությունը։ Բաբայանը մասնավորապես նշեց․«Մենք մեր թվիթերյան էջում այդ մասին պաշտոնապես կգրենք, բայց բնական է, որ այդ տեղեկությունը  չի համապատասխանում իրականությանը։ Այն պարզապես կոպիտ դեզինֆորմացիա է։ Արցախից կամավոր չկան»։

Շարունակելով Բաբայանը նշեց․ «Այն, որ կամավորներ կան Սիրիայից, այն էլ Ուկրաինայի կողմից՝ Ռուսաստանի դեմ կռվող, միանշանակ է։ Թուրքիայից այդպիսի գրոհայիններ տեղափոխվել են, դա փաստ է և բոլորն այդ մասին գիտեն։ Բայրաքթարներն էլ են տանում ու չի բացառվում, որ Սիրիայից այնտեղ հենց ռուսական բանակի դեմ կռվողներ  լինեն։ Իսկ Արցախում Սիրիայից գրոհայիններ չկան, որտեղի՞ց լինեն»։

Դիտարկմանը, թե հրապարակումների մեջ կոնկրետ մատնանշվում է Լեռնային Ղարաբաղից զորք ուղարկելու տեղեկությունը, նշեց․«Այդպիսի բան գոյություն չունի»։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ