Գարնան կեսին Հայաստանի ավտոճանապարհներին մերկասառույց է։ Հատկապես դժվարանցանելի են Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհները և Սպիտակի ոլորանները։
Ձյուն է տեղում նաև Հայաստանի այլ մարզերում։
Չնայած եղանակային անակնկալների մասին նախապես զգուշացրել էր ՀՀ ՇՄ նախարարության ‹‹Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը, այնուամենայնիվ ճանապարհը սպասարկող կազմակերպությունները անակնալի են եկել և ճանապարհների մաքրությամբ սկսել են զբաղվել կեսօրին մոտ։ Ֆեյսբուքյան օգտատերերը տարբեր ահազագեր են հնչեցրել սոցիալական հարթակում։ Ահազանգերը եղել են Վանաձորից, Վանաձոր-Ալավերդի մայրուղուց, Ստեփանավանից, Արագածոտնից։
Հիդրոօդերևութաբանները զգուշացնում են, որ ձյան տեսքով տեղումները շարունակվելու են մինչև մարտի 20-ը, կանխատեսվում է նաև օդի ջերմաստիճանի նվազում։