Հայաստանը կներկայացնի իր զբոսաշրջային ներուժը՝ միասնական տաղավարով



Գարնան կեսին Հայաստանի ավտոճանապարհներին մերկասառույց է։ Հատկապես դժվարանցանելի են Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհները և Սպիտակի ոլորանները։
Ձյուն է տեղում նաև Հայաստանի այլ մարզերում։

Չնայած եղանակային անակնկալների մասին նախապես զգուշացրել էր ՀՀ ՇՄ նախարարության ‹‹Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը, այնուամենայնիվ ճանապարհը սպասարկող կազմակերպությունները անակնալի են եկել և ճանապարհների մաքրությամբ սկսել են զբաղվել կեսօրին մոտ։ Ֆեյսբուքյան օգտատերերը տարբեր ահազագեր են հնչեցրել սոցիալական հարթակում։ Ահազանգերը եղել են Վանաձորից, Վանաձոր-Ալավերդի մայրուղուց, Ստեփանավանից, Արագածոտնից։

Հիդրոօդերևութաբանները զգուշացնում են, որ ձյան տեսքով տեղումները շարունակվելու են մինչև մարտի 20-ը, կանխատեսվում է նաև օդի ջերմաստիճանի նվազում։

Ուկրաինական լրատվամիջոցները երկու օր է ակտիվ տեղեկություն են տարածում այն մասին, թե Ռուսաստանը Ուկրաինայի դեմ կռվելու համար զորք է բերում Սիրիայից, Սերբիայից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից։
Մասնավորապես The Kyiv Independent-ը հղում անելով Ուկրաինայի Գլխավոր շտաբին գրում է, որ Ռուսաստանը համալրում է իր զորքերը հարձակման համար։
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Արցախի արտաքին գործեր նախարար Դավիթ Բաբայանը հերքեց Լեռնային Ղարաբաղից Ուկրաինայի դեմ կռվելու զորք ուղարկելու մասին տեղեկությունը։ Բաբայանը մասնավորապես նշեց․«Մենք մեր թվիթերյան էջում այդ մասին պաշտոնապես կգրենք, բայց բնական է, որ այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Այն պարզապես կոպիտ դեզինֆորմացիա է։ Արցախից կամավոր չկան»։
Շարունակելով Բաբայանը նշեց․ «Այն, որ կամավորներ կան Սիրիայից, այն էլ Ուկրաինայի կողմից՝ Ռուսաստանի դեմ կռվող, միանշանակ է։ Թուրքիայից այդպիսի գրոհայիններ տեղափոխվել են, դա փաստ է և բոլորն այդ մասին գիտեն։ Բայրաքթարներն էլ են տանում ու չի բացառվում, որ Սիրիայից այնտեղ հենց ռուսական բանակի դեմ կռվողներ լինեն։ Իսկ Արցախում Սիրիայից գրոհայիններ չկան, որտեղի՞ց լինեն»։
Դիտարկմանը, թե հրապարակումների մեջ կոնկրետ մատնանշվում է Լեռնային Ղարաբաղից զորք ուղարկելու տեղեկությունը, նշեց․«Այդպիսի բան գոյություն չունի»։


Հանրապետության տարածքում`
Մարտի15-ի գիշերը,16-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 14-ին, 15-ի և 17-ի ցերեկը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Տեղումները լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում են ձյան տեսքով: Լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-7 մ/վ, մարտի 13-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 13-15-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝
Մարտի 13-ին, 15-ի գիշերը, 16-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Մարտի 14-ին, 15-ի և 17-ի ցերեկը քաղաքի առանձին հատվածներում սպասվում են թույլ և կարճատև տեղումներ:
