Այսօր Վանաձորի թիվ 1 համաբուժարանում իրականացվել է «Պատվաստումը հոգատարություն է» միջոցառումը
Տեղի է ունեցել Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը
Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի նախագահությամբ և շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի ու պատգամավորների մասնակցությամբ ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Երևան քաղաքում և մարզերում կորոնավիրուսային հիվանդության ներկա համաճարակաբանական իրավիճակը, հիվանդության դեմ պատվաստումների գործընթացը և ընդգծել, որ թեև վերջին շրջանի արդյունքներով դրական դինամիկա է արձանագրվում, այդուհանդերձ, ժամանակը պետք է օգտագործել և շարունակել պատվաստման գործընթացը՝ նոր ալիքի բռնկման դեպքում մահացության բարձր ցուցանիշներից զերծ մնալու համար։
Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, անդրադարձ է կատարվել նաև նախորդ նիստի ընթացքում փոխվարչապետ Մաթևոսյանի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքին։
Պուշկինի ոլորաններում բացվեց Ալեքսանդր Պուշկինի արձանը
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն. չորրորդ անգամ այս ճանապարհի վերակառուցումը հետաձգվել է (տեսանյութ)
Մ-6՝ Վանաձոր_Ալավերդի_Բագրատաշեն միջպետական նշանակության ճանապարհի շինարարության ավարտի վերջնաժամկետը կրկին երկարաձգվել է։
Սա արդեն չորրորդ ժամկետն է, որ պատասխանատուները սահմանում են մոտ 52 կիլոմետրանոց ճանապարհը հիմնանորոգելու համար։
Հաղորդումն ամբողջությամբ՝
Սերժանտ Նարինե Բալայանը, ով մեծ հպարտությամբ է 10 տարի շարունակ կրում զինվորականի համազգեստը, 3 երեխաների մայր է (տեսանյութ)
Վանաձորցի Նարինե Բալայանը գրեթե ամեն օր զինվորական համազգեստով է․ և այսպես՝ 10 տարուց ավելի։ Կոչումով սերժանտ է, հեռախոսակայանի պետ: Աշխատանքի ընդունվել է ոչ միայն կարիքից ելնելով՝ ընտանիքի միակ կերակրող ձեռքն էր, այլև սիրելով զինվորական կարգուկանոնը, իսկ տարիների ընթացքում այն դարձել է ապրելակերպ:
Հիշում է՝ կար ժամանակ, երբ զինվորական հագուստով կնոջը՝ հասարակությունն այլ աչքով էր նայում: Բայց ժամանակի հետ փոխվում են նաև մարդկանց հայացքները:
Նարինեն ՀՀ պաշտպանության նախարարության կողմից անբասիր ծառայության համար պարգևատրվել է 1-ին աստիճանի մեդալով: Բայց նրա պարգևները 3 երեխաներն են, որոնցից ավագ տղան՝ Վազգենը 3 պատերազմի մասնակից է: Պարգևատրվել Է արիության մեդալով:
44-օրյա պատերազմի ժամանակ Նարինեի 2 որդիներն էլ Ջրականի բարձունքն են պաշտպանել, բայց՝ տարբեր ջոկատներում:
Կրտսեր որդու՝ Արթուր Շեկոյանի ծառայության ավարտին 4 ամիս էր մնում, երբ սկսվեց պատերազմը: Ջրական գնալու իրողությունը մորից թաքցրել էր: Նարինեն 44-օրյայում հերոսացած որդու ձայնը վերջին անգամ լսել է նոյեմբերի 5-ին: Ցավով է հիշում, որ տղայի վերջին զանգն անպատասխան է մնացել:
Արթուրը 6 ամիս անհետ կորած է համարվել, մոր համար այդ 6 ամիսները կյանքի դժվարագույն օրերն էին՝ լի բազում հիասթափություններով, բայց միաժամանակ՝ հույսի չնչին շողով: Քանի որ այդ ընթացքում տարբեր վարկածներ կային Արթուրի հետ կապված: Հույսը չէր կորցնում, սակայն գույժը, այնուամենայնիվ, հասավ:
Կյանքի դժվարագույն փուլում Նարինեն մինչև անգամ զինվորական հագուստ կրելն էր դժվարանում, սակայն իր մեջ ուժ գտնելով շարունակեց ծառայել հայրենիքին:
Աշխատանքից տուն վերադառնալուց հետո Նարինե Բալայանը, հանելով զինվորական համազգեստը դառնում է ընտանիքի մայր, ով որդու կորուստ է տեսել, բայց ապրում է հանուն այդ նույն որդու, ով կյանքը չխնայեց հայրենիքի համար: Միայն մի ցանկություն ունի, որ այլևս աշխարհում պատերազմներ չլինեն:
Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունը Հայաստանն ավարտեց 3 մեդալով
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Վանաձորի քոլեջի մասնաճյուղում բացվեց հողի անալիզի լաբորատորիա և քիմիայի լսարան
Էրիկ Իսրայելյանը բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն է… (տեսանյութ)
Հայաստանը չեմպիոն ունի բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում: Մեր մարզիկներից պատվո հարթակի ամենավերին աստիճանին է կանգնել 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, որը պարզապես գերազանց մենամարտեր անցկացրեց :
5 շատ վստահ հաղթանակ, որից 3 նոկաուտով: Եզրափակիչում նա հաղթեց բուլղարացի Կիրիլ Բարիսովին: Եվրոպայի նորընծա չեմպիոնին պատվո հարթակին պարգևատրեց բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը: Հայաստանի հավաքականից 67 կգ քաշային Արես Հակոբյանը դարձավ արծաթե մեդալակիր, իսկ երեկոյան մրցահերթում ոսկե մեդալի համար կպայքարի 80 կգ քաշային Համլետ Ադամյանը:
https://www.youtube.com/watch?v=mH8OnDTX7EE
Ժամանակավորապես դադարեցվել է Լոռու մարզի մի շարք բնակավայրերի գազամատակարարումը
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 21-ին՝ ժամը 09:30-ից մինչև 14:30-ը, դադարեցվել է Լոռու մարզի Նոր Խաչակապ, Արջահովիտ (Ղուրսալի), Քարաձոր գյուղերի, Սպիտակ քաղաքի «Փյունիկ» թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը:
Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը նվաճեց 3-րդ եզրափակիչի ուղեգիրը
Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը նվաճեց 3-րդ եզրափակիչի ուղեգիրը: Մեր պատվիրակներից ոսկե մեդալի համար կպայքարի նաև 80 կգ քաշային Համլետ Ադամյանը: Կիսաեզրափակիչում մեր մարզիկը մեծ առավելությամբ հաղթեց սերբ Մարկո Պիզուրիցային: Մենամարտից հետո բոլոր 5 մրցավարները միաձայն հաղթանակը շնորհել են հայ մարզիկին: Այսպիսով կիսաեզրափակիչ դուրս եկած մեր բոլոր 3 մարզիկները եզրափակիչում են: Ադամյանից բացի ոսկե մեդալի համար կպայքարեն նաև 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը և 67 կգ քաշային Արես Հակոբյանը: Եզրափակիչները կկայանան ապրիլի 21-ին: