Այսօր Վանաձորի թիվ 1 համաբուժարանում իրականացվել է «Պատվաստումը հոգատարություն է» միջոցառումը

545

Возможно, это изображение 7 человек и люди стоят

«Պատվաստումը հոգատարություն է» արշավն իրականացվում է Հհ առողջապահության նախարարության և գործընկերների՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի, տեղական ինքնակառավարման մարմինների, Արաբկիր ԲԿ-ի և ԵԴԱԻ-ի, Հայկական արյունաբանական ասոցիացիայի, Իմունոլոգիայի հայկական ասոցիացիայի, Հայկական կարմիր խաչի ընկերության հետ համատեղ՝ «Եվրոպական միության և ԱՀԿ միասնական գործողությունների շրջանակներում՝ աջակցելու COVID-19-ի պատվաստանյութերի ներդրման և պատվաստումների իրականացմանը Արևելյան գործընկերության երկրներում, 2021-2024թ․թ.» ծրագրի շրջանակում։ Այն ուղղված է Հայաստանի մարզերում բնակվող 65 տարեկանից բարձր անձանց իրազեկմանը և պատվաստումները հասանելի դարձնելուն:
Возможно, это изображение 3 человека, люди стоят и в помещении
Միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Հովհաննես Ավետիսյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Պողոսյանը, ՀՎԿԱԿ «Լոռի» մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանը, ԱՀԿ ներկայացուցիչ Լյուդմիլա Մինասյանը, բժիշկներ, ոլորտի պատասխանատուներ։
Возможно, это изображение 2 человека, люди сидят и люди стоят
Նրանք հետևեցին իրականացվող գործընթացին և հավաստեցին, որ հատկապես համայնքների հետ համագործակցելով՝ պետք է բարձրացնել քաղաքացիների իրազեկվածության մակարդակը ու անել առավելագույնը, որպեսզի մեր տարեց հայրենակիցները պատվաստվեն՝ պաշտպանվելով և պաշտպանելով նաև շրջապատող մարդկանց:
Պաշտոնյաները նաև շրջեցին համաբուժարանի տարածքում, ծանոթացան պատվաստումային գործընթացի կազմակերպման պայմաններին, զրուցեցին բուժաշխատողների հետ, հետաքրքրվեցին բնակչության ընդգրկվածության ցուցանիշներով:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ