Ինչպես տեղեկացնում «Արմենպրես»-ի թղթակիցը, ընդլայնված կազմով հանդիպմանը հայկական կողմից մասնակցում են նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը և ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը։ Նիկոլ Փաշինյանը Միխայիլ Միշուստինի հետ նաև առանձնազրույց կունենա։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ Երևանում ապրիլի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 22-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 21-24-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Հանրապետության տարածքում ապրիլի 20-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 21-ին առանձին շրջաններում...
Հայաստանը ևս մեկ կիսաեզրափակիչի մասնակից ունի բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում։ 1/4 եզրափակիչում իր մրցակցին հաղթեց ու հաջորդ փուլ դուրս եկավ 80 կգ քաշային Համլետ Ադամյանը, ով գեղեցիկ հաղթանակ տոնեց Լատվիան ներկայացնող Իլյա Յուրսենոկսի նկատմամբ։ Այսպիսով կիսաեզրափակիչում Հայաստանն ունի 3 մասնակից։ Մենք ապահովել ենք առնվազն 3 բրոնզե մեդալ։
Բուլղարիայում ընթացող Եվրոպայի երիտասարդական առաջնության ¼ եզրափակիչում 60 կգ քաշային Իրսայելյանը մրցեց Տոմիսլավ Ջինովիչի հետ ու պարզապես շնչելու հնարավորություն չտվեց մրցակցին: Մեկնարկային վայրկյաններից հայ մարզիկը տարատեսակ հարվածների մի ամբողջ շարան հասցրեց Ջինովիչին և արդեն 20-րդ վայրկյանին մրցավարը հաշիվ բացեց: Ուժգին հարվածները մեր մարզիկը շարունակեց նաև նոկդաունից հետո և դեռևս առաջին ռաունդը չավարտված ռինգի մրցավարն ու մրցաշարի բժիշկը դադարեցրին մենամարտը...
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Օդանավակայանում նրան դիմավորել են ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն և ՌԴ ԱԳՆ պետական արարողակարգի պետ Իգոր Բոգդաշևը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Երկու երկրների առաջնորդները կքննարկեն հայ-ռուսական ռազմավարական և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող օրակարգային հարցեր: Անդրադարձ կկատարվի...
Գյումրիում վերջին 2-3 տարում փողոցաշինական աշխատանքներ կատարվում են, բայց շատ փողոցներ դեռ շարունակում են մնալ անանցանելի. փողոցային տնտեսությունը հնարավոր չի լինում բարեկարգ վիճակի բերել: Գյումրիի քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի աշխատակիցները դարձյալ փոսային նորոգումներ են ձեռնարկել: https://www.youtube.com/watch?v=n_0RlxzZGqk
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵՄ խորհրդի նախագահի, Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի, տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգի մի շարք հարցերի մասին: Փաշինյանը եւ Միշելը...
Ղրիմի պատվիրակությունը ժամանել է Երեւան եւ մտադիր է այցի շրջանակներում Հայաստանի բիզնեսին ցուցադրել թերակղզում առողջարանային բուժման եւ հանգստի ոլորտում, եռակցման սարքավորումների, գյուղատնտեսական արտադրություններում ներդրման առավելությունները: Ըստ ՏԱՍՍ-ի, այդ մասին հաղորդել են ռուսական տարածաշրջանի Տնտեսական զարգացման նախարարության մամուլի ծառայությունից։ Ղրիմի պատվիրակության կազմում են նախարարների խորհրդի նախագահի տեղակալ՝ Ղրիմի Հանրապետության ֆինանսների նախարար Իրինա Կիվիկոն, նախարարների խորհրդի նախագահի տեղակալ ՝ ՌԴ նախագահին առընթեր...
Ադրբեջանի զինված ուժերը օգոստոսի վերջին երբ փակեցին Երևան_Մեղրի_Իրանի Իսլամական Հանրապետություն սահմանի միջպետական «M2» ճանապարհի Գորիս-Որոտան-Շուռնուխ-Կարմրաքար ճանապարհահատվածը, լրջագույն խնդիր առաջացավ ինչպես Սյունիքի բնակավայրերի հայկական մեքենաների տեղաշարժի, այնպես էլ Իրանի ու Հայաստանի միջև գործող միակ ճանապարհով իրանական բեռների՝ Հայաստան և հակառակ ուղղություններով տեղափոխման համար։ https://www.youtube.com/watch?v=k7u-iSp2gds  
Ապրիլի 18-ին, ժամը 04:31-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքից դեպի Քոբայր տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. տուժածներ չկան: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Nissan Tiida» (վարորդ՝ Ա. Կ., ծնված 1993 թ․) մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրի...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾՆԵՐԸ