Домой ԼՈՒՐԵՐ Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը նվաճեց 3-րդ եզրափակիչի ուղեգիրը

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը նվաճեց 3-րդ եզրափակիչի ուղեգիրը

0
Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը նվաճեց 3-րդ եզրափակիչի ուղեգիրը

Երկու հայ բռնցքամարտիկ դուրս է եկել բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության եզրափակիչ

Բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում Հայաստանը նվաճեց 3-րդ եզրափակիչի ուղեգիրը: Մեր պատվիրակներից ոսկե մեդալի համար կպայքարի նաև 80 կգ քաշային Համլետ Ադամյանը: Կիսաեզրափակիչում մեր մարզիկը մեծ առավելությամբ հաղթեց սերբ Մարկո Պիզուրիցային: Մենամարտից հետո բոլոր 5 մրցավարները միաձայն հաղթանակը շնորհել են հայ մարզիկին: Այսպիսով կիսաեզրափակիչ դուրս եկած մեր բոլոր 3 մարզիկները եզրափակիչում են: Ադամյանից բացի ոսկե մեդալի համար կպայքարեն նաև 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը և 67 կգ քաշային Արես Հակոբյանը: Եզրափակիչները կկայանան ապրիլի 21-ին:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here