Գլխավոր Блог էջ 61

Դանակահարություն Վանաձորում.

Ոստիկանության բաժին է ներկայացել Գինեվետ գյուղում դանակահարություն կատարած  անձը | ԱՐՄԵՆՊՐԵՍ Հայկական լրատվական գործակալություն

Հունվարի 22-ին, ժամը 12.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Բազումի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի և նախաբազկի կտրած-ծակած վերքերով և գլխի քերծվածքներով բուժօգնության է դիմել 33-ամյա մի տղամարդ:

Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ տղամարդուն մարմնական վնասվածքները պատճառել է 44-ամյա տղամարդը։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ծալովի դանակ։

Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վիճաբանությանը ներկա է եղել 44-ամյա տղամարդու 21-ամյա որդին։

Դեպքի վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել են արնանման հետքեր և 20 սմ երկարությամբ խոհանոցային դանակ՝ շեղբին արնանման հետքերով:

Դանակը վերցվել է:

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 23-ին մեղայականով բաժին է ներկայացել 21-ամյա երիտասարդ ու տվել խոստովանական բացատրություն, որ ինքն է դանակահարել 33-ամյա տղամարդուն, իսկ դանակը նետել է գետը:
Կատարվում է քննություն։

Վահագնի համայնքի պատանիները այցելել էին «ՄԻԳ» մարզային ռադիկոյան.

Возможно, это изображение (13 человек, люди стоят и на открытом воздухе)

Հունվարի 23-ին Վահգնի համայնքի պատանիները այցելել էին «ՄԻԳ» մարզային ռադիկոյան: Այցի նպատակն էր ծանոթանալ ռադիոկայանի աշխատանքներին:
Հետաքրքիր զրույց ստացվեց, ներկայացրեցի ռադիոկայանի պատմությունը, խոսեցի ներկայիս մարտահրավերների և ռադիոկայանի առավելությունների մասին:
Возможно, это изображение (7 человек, люди сидят и люди стоят)
Անդրադարձա նաև իմ գործունեությանը ռադիոյում` որպես լրագրողի: Երիտասարդները նշեցին, թե ինչ են սովորել այս ընթացքում, ինչ խնդիրների են հանդիպել և ինչպես են հաղթահարել:
Մի խոսքով, լավ զրույց ստացվեց…

Մարզպետ Արամ Խաչատրյանը շնորհավորագրով պարգևատրեց վաստակաշատ պարուսույց և մանկավարժ Լյովա Դերձյանին

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն այսօր իր աշխատասենյակում ընդունեց և ծննդյան 70 ու աշխատանքային գործունեության 50-ամյա հոբելյանների առթիվ շնորհավորեց վաստակաշատ պարուսույց և մանկավարժ Լյովա Դերձյանին:
-Դուք գնահատելի ավանդ ունեք պարարվեստի զարգացման, պահպանման և տարածման գործում: Ձեր երկարամյա աշխատանքն ուղղված է ազգային արժեքների պահպանմանը, մատաղ սերնդի մեջ գեղագիտական ճաշակի դաստիրակմանը: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, երկարակեցություն և նորանոր ձեռքբերումներ,- ասաց Ա. Խաչատրյանը:
Մարզպետն իր խոսքում կարևորեց մշակույթի մեծ դերը հատկապես ազգային արժեքների պահպանության գործում:
-Նաև ձեր նման նվիրյալների շնորհիվ է, որ մշակույթն ու մասնավորապես պարարվեստը հատկապես մեր մարզում զարգացման բարձր մակարդակի վրա է,-ասաց մարզի ղեկավարը:
Սիրելի պարուսույցին շնորհավորանքի խոսքեր հղեց նաև Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը:
Լ. Դերձյանն իր հերթին մարզի ղեկավարին և մարզպետարանի աշխատակազմին շնորհակալություն հայտնեց գնահատանքի և ջերմ խոսքերի համար:

Աշխարհի ամենահին բաբելոնյան քարտեզը, մ.թ.ա. 6-րդ դար…

 

Нет описания фото.

Աշխարհի ամենահին բաբելոնյան քարտեզը, մ.թ.ա. 6-րդ դար։
Բաբելոնյան այս կավե տախտակը աշխարհի առաջին հայտնի քարտեզն է: Քաղաքների կենտրոնները նշելու համար օգտագործվում էին շրջանագծեր, և այդ ժամանակվանից քարտեզագիրներն օգտագործում էին այս մեթոդը։ Քարտեզի վրա կա վեց երկիր և յոթ կղզի։ Այդ երկրներն են՝ Բաբելոնը, Ասորեստանը, Հաբբանը, Հայաստանը, Դերի, Բիթ Ջակինուն։ Արտեֆակտը պահվում է Լոնդոնի Բրիտանական թանգարանում։

Աշխարհի ամենահին քարտեզը - Belaviaservice.am

Արմեն Սարգսյանը հրաժարական է տվել.

Վարչապետի հրաժարական կամ պաշտոնավարման դադարեցում և արտահերթ խորհրդարանական  ընտրություններ». ՀՀ նախագահ Արմեն Սարգսյան

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը, որը կիրակի երեկոյան հրաժարականի հայտարարություն էր տարածել, գտնվում է Լոնդոնում, ուր մեկնել էր տարեկան բուժզննում անցնելու նպատակով: Այս մասին հայտնում են 24News-ի աղբյուրները:

Ավելի վաղ նախագահը հանդես է եկել հրաժարականի մասին հայտարարությամբ։

«Ես շատ երկար եմ մտածել և որոշել եմ մոտ չորս տարի ակտիվ աշխատելուց հետո հրաժարական տալ Հանրապետության նախագահի պաշտոնից:

Այդ որոշումը բացարձակապես էմոցիոնալ չէ և բխում է որոշակի տրամաբանությունից:

Նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա:

Մեր պետության համար այս բարդ փուլում, երբ անհրաժեշտ է համազգային միասնություն, նախագահական ինստիտուտը չպետք է դառնա բամբասանքների ու դավադրության տեսությունների թիրախ՝ դրանով իսկ շեղելով հասարակության ուշադրությունը կարևորագույն խնդիրներից:

Այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ են իմաստալից, խորը մտածված,կշռադատված և բովանդակալից գործողություններ: Այլապես մենք՝ ողջ աշխարհի հայությունը, չենք հասնի մեր առաքելության նպատակին և կհայտնվենք պատմության լուսանցքում:

Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք»:

ՎԵՐՋԱՊԵՍ․ ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա, ահա, թե որ օրվանից սկսած

Հուլիսի 3-ին, 6-7-ն առանձին շրջաններում՝ կեսօրից հետո․․․ առաջիկա օրերի  եղանակը ·

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևան քաղաքում՝ հունվարի 22-ի ցերեկը, 23-ին,

25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ին առավոտյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն, 27-ին սպասվում է ձյուն:

Հանրապետության տարածքում` հունվարի 22-ի ցերեկը, 23-ին, 25-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ին առավոտյան ժամերին առանձին շրջաններում,

27-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 23-ի և 24-ի գիշեր աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:

Նորավանքի լեգենդը․ այն գեղեցիկ, բայց դաժան սիրո մարմնացում է

Նորավանք Վանական Համալիր | ArmAdventure

Պատմում են, որ հայտնի ճարտարապետ ու քանդակագործ Մոմիկը սիրահարվում է Սյունյաց իշխանի երիտասարդ դստերը: Իշխանին բացարձակապես դուր չի գալիս այն միտքը, որ իր ազնվական դստերը կարող է կնության առնել հասարակ մի ճարտարապետ: Իշխանը հայտարարում, որ իր դստերը կնության կտա Մոմիկին՝ միայն մեկ պայմանով.

Վարպետը պիտի կառուցի աննախադեպ գեղեցկության մի եկեղեցի սեղմ ժամկետներում՝ ընդամենը 3 տարվա ընթացքում: Մոմիկը պիտի աշխատի միայնակ՝ առանց օգնող ձեռքերի՝ արհեստավորվերի ու շինարարների:

Նորավանք

Վարպետը շուրջ երեք տարի՝ օր ու գիշեր, աշխատում է իր գլուխգործոցի վրա. արդյունքն ավելի քան զարմանահրաշ էր, Նորավանքը գրեթե պատրաստ էր ընդունել հավատավորներին, ինչն էլ նշանակում էր, որ Մոմիկը պատվով է անցել փորձությունը:

Հենց այդ պահին, երբ վանքը գրեթե պատրաստ էր, և մնում էր միայն վերջին քարը մշակել և տեղադրել եկեղեցու գմբեթին, դաժան իշխանը, չկամենալով կատարել իր խոստումը, որոշում է դավադրություն նյութել։ Նա իր ծառային ուղարկում է Մոմիկի մոտ, որը, բարձրանալով եկեղեցու գմբեթին, ցած է հրում մեծն վարպետին:

Մոմիկը ընկնում է եկեղեցու գմբեթից, իսկ այդ վերջին չարաբաստիկ քարն էլ գլորվում վարպետի վրա՝ հասցնելով մահացու հարվածը։

Նորավանք — Նինել Աղանյան

Ժողովուրդը հավաքվում է սիրելի ճարտարապետի դիակի շուրջ, երբ վերջապես հաջողվում է բարձրացնել քարը, վարպետի մարմինը հողին հանձնելու համար, բազմությունն ականատես է լինում իսկական հրաշքի․
Մոմիկի հոգին դրոշմվում է քարե սալիկի վրա, որն էլ իր հերթին վերածվում է մի զարմանահրաշ գեղեցիկ խաչքարի:

Նորավանք Վայոց Ձորի մարզ, Հայաստանի Հանրապետություն

Ըստ ավանդության, այս առանձնահատուկ խաչքարը Մոմիկի գերեզմանաքարն է: Գերեզմանը պահպանվել է մինչ օրս, իսկ վարպետի մահվան ճշգրիտ տարեթիվը 1333 թվականն է, որը նշված է խաչքարի վրա:

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին…

 

Եղանակը՝ առաջիկա օրերին - BOOM JAM

Հանրապետության տարածքում հունվարի 22-23-ը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ի առավոտյան ժամերին առանձին շրջաններում սպասվում է ձյուն և մառախուղ:

Քամին՝ հյուսիս-արևմտյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 22-ի գիշերը կնվազի 6-8 աստիճանով:

Վանաձոր քաղաքում հունվարի 22-23-ը, 25-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 24-ի առավոտյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն:

Արտավազդ Ալավերդյանը պատրաստ է դառնալ Վանաձոր խոշորացված համայնքի ղեկավար.

4 средняя школа им. А.С. Пушкина , г. Кировакан | OK.RU

Արտավազդ Ալավերդյանն իր ֆբ էջում գրել է`
Որպես Վանաձոր համայնքի ընտրված ավագանու անդամ՝ կոչ եմ անում իշխանություններին օր առաջ թույլ տալ հրավիրել ավագանու նիստ և ընտրել համայնքապետ՝ իրացնելու համար յուրաքանչյուր վանաձորցու քվեն և անցնել բնականոն աշխատանքի՝ հանուն մեր քաղաքի զարգացման ու շենացման:
Հորդորում եմ քաղաքական բոլոր ուժերին ցուցաբերել հանդուրժողականություն և առաջնորդվել բացառապես համայնքային շահի գիտակցմամբ:
Հ.Գ. Ի դեպ՝ գիտեմ, որ քաղաքապետի թեկնածու չեք գտնում: Ես պատրաստ եմ…

Հունվարի 23-ից հանրային մի շարք վայրեր մուտքը կարգելվի առանց պատվաստման վկայականի կամ ՊՇՌ թեստի

Zham.am | Հունվարի 23-ից հանրային մի շարք վայրեր մուտքը կարգելվի առանց  պատվաստման վկայականի կամ ՊՇՌ թեստի

Arlis.am կայքում հրապարակվել է ՀՀ առողջապահության նախարարի թիվ 02-Ն հրամանը՝ ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

Ըստ այդմ՝ հյուրանոցների, հանրային սննդի օբյեկտների, մարզասրահների հաճախորդները, գրադարանների, թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները տվյալ վայր մուտք գործելիս պետք է ներկայացնեն կա՛մ թեստավորման, կա՛մ պատվաստման սերտիֆիկատ՝ բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։

Տվյալ պահանջը չի վերաբերում հղիներին, բացարձակ հակացուցում ունեցողներին և նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդացածներին, որոնք ունեն մինչև 90 օրվա վաղեմության ՊՇՌ հետազոտության դրական արդյունք։

Նշվում է՝ այցելուները (բացառությամբ մինչև 18 տարեկան անձանց՝ անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում, հղիների՝ հղիության մասին բժշկական փաստաթուղթ ներկայացնելու դեպքում, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցողների բացարձակ հակացուցման մասին բժշկական փաստաթուղթ ներկայացնելու դեպքում, ինչպես նաև նախկինում կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդացածների՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում՝ կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքը հավաստող Էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական ԱՐՄԵԴ համակարգից արտածված սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում) մուտք են գործում միայն առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատի, կամ ԱՀԿ-ի կողմից նախաորակավորված կորոնավիրուսային հիվանդության հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանքի՝ արտածված Էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական ԱՐՄԵԴ համակարգից՝ համաձայն Առողջապահության նախարարի 2020 թվականի դեկտեմբերի 10-ի թիվ 4379-Լ հրամանի պահանջների, կամ պատվաստման սերտիֆիկատի առկայությամբ, բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։