Домой ԼՈՒՐԵՐ Visa և Mastercard համակարգերով ՀՀ-ից առցանց հնարավոր չէ ապրանք պատվիրել ՌԴ-ից. ինչ են առաջարկում առաքող ընկերությունները

Visa և Mastercard համակարգերով ՀՀ-ից առցանց հնարավոր չէ ապրանք պատվիրել ՌԴ-ից. ինչ են առաջարկում առաքող ընկերությունները

0
Visa և Mastercard համակարգերով ՀՀ-ից առցանց հնարավոր չէ ապրանք պատվիրել ՌԴ-ից. ինչ են առաջարկում առաքող ընկերությունները

Ո՞րն է VISA և MasterCard քարտերի տարբերությունը

Ռուս-ուկրաինական հակամարտությամբ պայմանավորված՝ արևմուտքի երկրները սկսեցին տարբեր պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ: Դրանք շարունակվում են մինչ օրս, և օր օրի նոր կազմակերպություններ են հայտարարում ՌԴ-ում գործունեությունը կասեցնելու կամ ժամանակավոր սահմանափակելու մասին:

ՌԴ-ում գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարեցին նաև Visa և Mastercard միջազգային վճարային համակարգերը: Այս վճարային համակարգերի ՌԴ-ում գործունեության դադարեցումը որոշակի խնդիրների առաջ է կանգնեցրել նաև ՀՀ-ում գործող օնլայն գնումներով զբաղվող ծառայություններին:

«Onex» առցանց գնումների առաքման ծառայության համահիմնադիր Սամվել Մարտիրոսյանը «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ օնլայն գնումների առաքման ժամկետները թեև պահպանվում են, սակայն առաքման ինքնարժեքն է թանկացել: Ամբողջ աշխարհում դիզվառելիքի կտրուկ թանկացումը ազդում է նաև ծառայության գների վրա։

«Ավիաընկերությունները բեռնափոխադրման արժեքներն են թանկացնում: Պայմանավորված Visa և Mastercard վճարային համակարգերի աշխատանքների դադարեցմամբ՝ Հայաստանում բնակվող հաճախորդները չեն կարողանում ռուսական կայքերից գնումներ կատարել: Սակայն փորձել ենք այդ խնդրին լուծում գտնել. համագործակցելով մեր միջազգային գործընկերների հետ՝ ավելացրել ենք նոր ծառայություն, այն է՝ «Գնիր իմ փոխարեն»-ը: Մարդիկ մեզ պատվիրում են ինչ-որ բան գնել ՌԴ-ից, և մենք գնում ենք»,- մանրամասնում է Մարտիրոսյանը:

Նոր ծառայությունը 4 օր է, ինչ գործում է: Առաջիկա 10 օրերի ընթացքում այն անվճար կլինի, իսկ այս շաբաթվա ավարտից հետ կսահմանվի որոշակի միջնորդավճար. «Մենք չենք կարող նույն արժեքով գնել դա հաճախորդի համար, որովհետև ընդունելը, տեղափոխելը, առաջացած հարկերը ծախս են ենթադրում: Այդ պատճառով կսահմանենք որոշակի միջնորդավճար։ Միջնորդավճարի չափը դեռ պարզ չէ»:

Առաքման սակագինը, օրինակ, ԱՄՆ-ի ուղղությամբ 40 տոկոսով թանկացել է: Ծառայությունն առաքման սակագինը նույնպես բարձրացնում է՝ 20 տոկոսով: Պատճառը դոլարի թանկացումն է, ինչն էլ ազդում է ընկերության ծառայության գնի վրա: «Onex» առցանց գնումների առաքման ծառայության համահիմնադրի խոսքով՝ սպասում են առաքումների քանակի աճ, սակայն, միևնույն ժամանակ, նաև նվազման:

«Առաքումների քանակի վրա տարբեր գործոններ կան. կա, որ սպասում ենք կտրուկ աճի: Նախ, քանի որ ՌԴ-ում գրեթե բոլոր բրենդները փակվում են, ու այնտեղից ապրանք չեն կարող պատվիրել, մեր հաճախորդները կարող են օգտվել ԱՄՆ-ից և Չինաստանից, իսկ եթե դոլարն էլ ավելի բարձրանա, մարդկանց բյուջեի վրա դա կազդի, ու դրանից նվազում կլինի»,- պարզաբանում է փոխտնօրենը:

Նրա հավաստմամբ օրեցօր սահմանվող պատժամիջոցների ֆոնին ընկերությունն իր հաճախորդների համար կարողանում է գտնել խնդիրների լուծումները:

Վառելիքի գնի և բեռնափոխադրման թանկացման հետ կապված՝ օնլայն գնումների ծառայությունում խնդիրների է առերեսվել նաև «ԳԼՈԲԲԻՆԳ» ընկերությունը: Ընկերության տնօրեն Դավիթ Հարությունյանը մեզ հետ զրույցում ասում է՝ ամենամեծ ազդեցությունը սակագների փոփոխությունն է, որը «ԳԼՈԲԲԻՆԳ»-ի համար բարձրացրել են արտասահմանյան գործընկերները:

«Մեծագույն խնդիրը մեր ոլորտի վրա վառելիքի գինն է, որ թանկացավ, խնդիր են նաև փոխարժեքի փոփոխությունները: Մեր բեռնափոխադրման սակագինը 42 տոկոսով աճել է: Ստիպված ենք եղել այս շաբաթվա վերջից փաթեթների սակագինը հաշվարկել 20 տոկոսով: Ամենակարևորն այն է, որ, չնայած այս ամենին, կարողանում ենք պատվերները ճիշտ ժամանակին հասցնել հաճախորդներին: Մի փոքր խնդիր ունենք միայն Սև Ծովով անցնող նավային առաքումների հետ: Նաև մեկ շաբաթով Չինաստանից առաքումն է փակ, բայց սա ռուս-ուկրաինական գործողություններով պայմանավորված չէ»,- նշում է Հարությունյանը:

Միջազգային բեռնափոխադրումների ծառայության գնային քաղաքականության փոփոխությամբ պայմանավորված՝ ընկերության առաքման սակագնի բարձրացման 20 տոկոսը նշանակում է ավելացում 1000 դրամով: Այսինքն, եթե առաքման սակագինը նախկինում 5000 դրամից էր սկսվում, ապա հիմա 6000 դրամ է: «ԳԼՈԲԲԻՆԳ»-ը պատվերներ է անում 8 խոշոր երկրներից:

«Եթե հաճախորդն ինչ-որ բան գնում էր 60 դոլարով, հիմա կարժենա 62 դոլար: ԱՄՆ ուղղություններից մեկի սակագինը, օրինակ, մեզ համար աճել է 40 տոկոսով: Այս բոլոր փոփոխությունների մասին մեր հաճախորդները, որոնք տարվա մեջ առնվազն մեկ անգամ գնում են կատարել մեր ընկերության միջոցով, իրազեկվել են նախապես: Բոլոր այն հաճախորդները, որոնք պատվեր են արել մինչև պատժամիջոցներով պայմանավորված փոփոխությունները, կստանան զեղչ»,- վստահեցնում է ընկերության տնօրենը:

Հարությունյանի խոսքով՝ օնլայն ապրանքների պատվերների քանակը ՌԴ-ից կտրուկ նվազել է՝ պայմանավորված այդ երկրում Visa և Mastercard վճարային համակարգերի աշխատանքի դադարեցմամբ: Մինչ դա՝ պատվերների քանակների աճ է նկատվել, քանի որ ռուբլու սակագինը նվազում է արձանագրել, և հայ հաճախորդները սկսել են ավելի շատ պատվերներ կատարել: Այժմ այդ քարտերին այլընտրանք առաջարկվում է ռուսական «Միր» քարտը, որը տեխնիկական խնդիրների պատճառով դեռևս չի գործում:

Ընկերության տնօրենի խոսքով՝ շուտով ՌԴ-ի շուկայում ոչինչ չի մնա գնելու համար: «ԳԼՈԲԲԻՆԳ»-ն էլ կկորցնի այն 15 տոկոսը, որը ՌԴ-ից արված պատվերներից է գոյանում:

Ռուսաստանում վաճառքը դադարեցրել են շվեդական Hennes & Mauritz-ը (ապրանքանիշեր H&M, COS, Arket, & Other Stories, Monki և Weekday), ամերիկյան Nike-ը և մոտ մեկ տասնյակից ավելի բրենդային խանութներ: Ռուսական շուկայից հեռանալու մասին առաջինը հայտնեց հենց H&M շվեդական բրենդը, որի տարեկան շահույթը ՌԴ-ում 2020-ին կազմել է 745 միլիոն դոլար: Երկրորդ բրենդային խանութը իսպանական Mango-ն է:

Ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների պատճառով գործունեությունը ՌԴ-ում դադարեցրել են նաև Boohoo, Ganni, маркетплейсов ASOS, Farfetch, Yoox, Net-a-porter, Mr Porter, Matchesfashion и Mytheresa բրենդային խանութները: ՌԴ շուկայում դեռ շարունակում են մնալ Massimo Dutti, Pull and Bear, Zara, Stradivarius, Bershka և այլ բրենդային խանութներ:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here