Տեղի է ունեցել «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստ, որին մասնակցել են նաև տարածքային կառույցների ղեկավարները, տարբեր համայնքներում ներկայացված կուսակցության ավագանու անդամները։
Քննարկվել են կուսակցության զարգացման ռազմավարությունը և հեռանկարները։ Ներկայացվել են քաղաքական ուժի գործունեության ամրապնդմանն ուղղված անհրաժեշտ քայլերը։
Նիստի մասնակիցները մտքեր են փոխանակել նաև ներկայացված համայնքներում եղած խնդիրների և դրանց լուծմանն ուղղված կուսակցության ընտրած ճանապարհների մասին։ Ընդգծվել է, որ այսուհետ առավել ակտիվ է լինելու քաղաքացիների հետ շփումը՝ նրանց հուզող հարցերի պատասխանները գտնելու համար։
Քննարկվել է նաև աշնանը կայանալիք ՏԻՄ ընտրություններին մասնակցության հարցը։