Օլեգ Դուլգարյան. այս փոփոխությունը կատարվել է, որպեսզի հիմք լինի Ամուլսարի հանքը շահագործելու համար (տեսանյութ)

561

«Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ նախագահ Օլեգ Դուլգարյանի կարծիքով՝ այս փոփոխությունը կատարվել է, որպեսզի հիմք լինի Ամուլսարի հանքը շահագործելու համար։

«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ Դուլգարյանն ասաց․- «Օրինագիծը վտանգավոր է, այնտեղ նշված է, որ ընդերքօգտագործող այն ընկերությունները, որոնք եթե ֆորսմաժորային իրավիճակի պատճառով չկարողանան սահմանված ժամկետում իրականացնել գործունեություն, ապա իրենց դիմումի հիման վրա լիազոր մարմինը նրանց գործունեության ժամկետը կերկարացնի։ Իսկ ֆորսմաժորային իրավիճակ են համարում, ըստ այդ փոփոխության, քաղաքացիական անհնազանդությունը։ Քաղաքացիական ցույցեր մեր երկրում շատ են լինում, սկսած՝ Մեծ Այրումի Նահատակի պոչամբարի կողքին նոր պոչամբարի կառուցման թեման, եւ վերջացրած՝ Ամուլսարով։ Օրինագիծը կարծես հատուկ գրված լինի, որպեսզի հիմք հանդիսանա Ամուլսարը շահագործելու համար, ընդ որում, այն հետադարձ ուժ ունի՝ չորս տարի»։

Օրենքում փոփոխություններ անելու նախագծի հեղինակը տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն է։ Դիտարկմանը, թե ՏԿԵ փոխնախարարը վստահեցրել էր՝ կառավարությունը չի կարող միայն մեկ կազմակերպության համար ինչ-որ օրենսդրական փոփոխության գնալ, Դուլգարյանն արձագանքեց՝ այդ դեպքում քանի՞ կազմակերպության համար է արվում, եթե այս պահին այլ նախադեպեր չկան…

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ