Գլխավոր Блог էջ 39

Շնող խոշորացված համայնքն այևս գազաֆիկացված է (Ֆոտոշարք)

Возможно, это изображение (5 человек, люди стоят и на открытом воздухе)

Շնող խոշորացված համայնքի Քարկոփ, Թեղուտ և Շնող բնակավայերն այևս գազաֆիկացված են։ Երկար սպասված կապույտ վառելիքն իրենց բնակարաններում տեսնելը անահասանելի երազանք է եղել տեղի բնակիչների համար․ բնակավայրերը գազաֆիկացված չեն եղել անգամ խորհրդայի տարիներին։
Возможно, это изображение (10 человек, люди стоят и на открытом воздухе)
Այսօր Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ներկա է գտնվել կապույտ վառելիքի՝ բնակավայրեր մուտք գործելուն նվիրված հանդիսավոր միջոցառումներին։ Նա շնորհավորել է բնակիչներին և շնորհակալություն հայտնել ՀՀ կառավարությանը, Շնող խորոշացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանին, «Հայռուսգազարդ» ՓԲԸ Լոռի ԳԳՄ-ի տնօրինությանը այս չափազանց կարևոր ծրագիրն իրականություն դարձնելու համար։ Մարզի ղեկավարն իր խոսքում ընդգծել է ծրագրի ոչ միայն սոցիալական, այլև բնապահպանական կարևորությունը․
Возможно, это крупный план (на открытом воздухе)
-Բնակավայրերի գազաֆիկացումը ոչ միայն հնարավորություն կտա բնակիչներին ավելի քաղաքակիրթ ձևով լուծելու իրենց կենցաղային խնդիրներն, այլև զերծ կպահի տարածաշրջանը անտառահատումներից,-ասաց Ա․ Խաչատրյանը։
Շնող խոշորացված համայնքի գազաֆիկացման ծրագիրն իրականացվել է սուբվենցիոն միջոցներով՝ պետություն-համայնք համատեղ ներդրմամբ։
Возможно, это изображение (11 человек, ребенок, люди стоят, обувь и на открытом воздухе)
Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է շուրջ 238 մլն մլն դրամ(որից 142.8 մլն` պետական ներդրում, 95.2 մլն-ը` համայնքային):
Արդյունքում Թեղուտ և Քարկոփ վարչական շրջանների բոլոր՝ շուրջ 300 և Շնող վարչական շրջանի 45 տնտեսություններ գազաֆիկացման հնարավորություն ունեն: Ծրագրի շահառու է շուրջ 1400 մարդ:
Մարզի ղեկավարն այցի շրջանակներում եղավ նաև բնակավայրերի դպրոցներում՝ խոստանալով առկա հնարավորությունների սահմաններում աջակցել կրթօջախները գազաֆիկացնելու և լոկալ ջեռուցման համակարգերով ապահովելու հարցում։

Գազաբալոնների ստուգաչափման գործընթացն սկսվել է. (տեսանյութ)

Տրանսպորտային միջոցների գազաբալոններ տեղադրող և սպասարկող առաջին 5 կազմակերպությունները վկայագրեր ստացան․ դրանցից երկուսը գործելու են Երևանում, երկուսը Շիրակում, մեկը՝ Լոռիում։ Եվս 3 ընկերություն դիմել են Տարածքային և ենթակառուցվածքների նախարարություն՝ լիցենզիա ստանալու համար։

Այս ընկերությունները վկայագրեր կտրամադրեն իրենց մոտ ստուգաչափում անցած մեթանով և պրոպանով շահագործվող գազաբալոններ ունեցող տրանսպորտային միջոցներին։ Օգոստոսի մեկից, առանց այդ վկայագրերի գազալցակայանները իրավունք չեն ունենա լիցքավորել գազաբալոնները։

Կառավարության նոր որոշումն է՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ 2 տարին մեկ պետք է ստուգաչափվեն պլաստմասե փաթույթով, իսկ 3 տարին մեկ՝ մետաղական բալոնները։ Փետրվարի 18-ին գազաբալոնների տեղադրման և ստուգաչափման լիցենզիա ստացած 5 ընկերություններից մեկն էլ գտնվում է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում․ լաբորատորիայի տեղակայման համար էլ հատուկ չափանիշներ կան։ Վարորդները կարևորում են գազաբալոնների ստուգաչափման գործընթացը, բայց խնդիրներ են տեսնում։

Ողջ մարզում գործելու է գազաբալոնների տեղադրման և սպասարկման միայն մեկ կայան․ և, ինչպես հայտնի է, յուրաքանչյուր բալոնի ստուգաչափման համար 1-1,5 ժամ է անհրաժեշտ։ Սպարտակ Այվազյանն այս գործով զբաղվում է արդեն 17 տարի։ Ընկերությունում ամեն տարի փորձաքննություն է իրականացվում, մասնագետների համար էլ 3 ամիսը մեկ հենց ինքն է վերապատրաստումներ անցկացնում։ Վարորդները գազաբալոնների լիցքավորման վկայագրեր ստանալու համար մինչև օգոստոսի 1-ը ժամանակ ունեն։

Դրանից հետո գազալցակայանները կհրաժարվեն վկայագրեր չունեցող մեքենաները լիցքավորել, քանի որ գործելու են միասնական շտեմարաններ, որոնք հասանելի են լինելու նաև պարեկային ծառայություններին ու ՃՈ-ին։ Նարինե Մաթևոսյան, ՄԻԳ ՀՌԸ

 

Ուռուտի միջնակարգ դպրոցում երկու դասասենյակ անվանակոչվեց հերոսներ Վանիկ Խաչատրյանի և Արթուր Ժամհարյանի անուններով

Возможно, это художественное изображение (1 человек и в помещении)

Ուռուտի միջնակարգ դպրոցում այսուհետ երկու դասասենյակ կկրեն դպրոցի շրջանավարտներ, 44-օրյա արցախյան պատերազմում հերոսաբար նահատակված հերոսներ ժամկետային զինծառայող Վանիկ Խաչատրյանի և պայմանագրային զինծառայող Արթուր Ժամհարյանի անունները, իսկ դասասենյակներում ստեղծված անկյունները կպատմեն նրանց սխրանքների մասին՝ ռազմահայրենասիրական արթուն վկաներ հանդիսանալով սերունդների համար։
Возможно, это изображение (11 человек и люди стоят)
Դասասենյակների անվանակոչման միջոցառմանը ներկա էին Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը, Լոռի բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանը, դպրոցի ուսուցչական անձնակազմը, աշակերտները, զոհված հերոսների հարազատներն ու ընկերները։
Գոռ Ասրյանն իր և մարզպետ Արամ Խաչատրյանի անունից խոնարհում և երախտիքի խոսք հայտնեց հերոսների հարազատներին և դպրոցի ուսուցիչներին՝ նրանց հայրենիքի նվիրյալ ու անձնազոհ զավակներ դաստիարակելու համար։
Возможно, это изображение (7 человек и люди стоят)
Արամ Գրիգորյանը ուժ և տոկունություն մաղթեց ներկաներին, նշեց, որ հայ ազգը երբեք չի ընկրկել, և այժմ էլ, մի բռունցք դարձած, պետք է ուղղի մեջքն ու առաջ շարժվի։
Տղաների հիշատակին իր խոնարհումի խոսքն ասաց նաև համայնքի ղեկավարը։
Դպրոցի տնօրեն Անուշ Օհանյանը, նշեց, որ հերոսներն իրենց սխրանքով օրինակ են գալիք բոլոր սերունդների համար։
Տղաների հիշատակին նվիրված նաև հուշ-ցերեկույթ էր կազմակերպվել, որը բազմաթիվ հուզիչ պահեր առաջացրեց ներկաների մոտ։
Возможно, это изображение (9 человек, люди стоят и военная форма)

Սպիտակ տունը Կոնգրեսից եւս 10 մլրդ դոլար է խնդրել Ուկրաինային օգնության համար

It's not just lower U.S. drug prices Trump wants. He wants the lowest, period | FiercePharma

Սպիտակ տունը հինգշաբթի հայտարարել է, որ մտադիր է Կոնգրեսից ավելի քան 32 մլրդ դոլար խնդրել՝ Ռուսաստանի դեմ պայքարում Ուկրաինային օգնելու եւ kovid համավարակի դեմ ձեռնարկվող լրացուցիչ միջոցառումների համար, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Այդ գումարից Բայդենի վարչակազմը 10 մլրդ դոլար կհատկացնի Ուկրաինային ռազմական եւ հումանիտար օգնության համար։ 22,5 մլրդ դոլար կծախսվի COVID-19-ի վերացման եւ կանխարգելման համար։

Ինչպես նշվում է Սպիտակ տան Վարչաբյուջետային բաժնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Շալանդա Յանգի հայտարարության մեջ, առաջարկվող հատկացումը պետք է լինի ԱՄՆ կառավարության ֆինանսավորման բյուջետային օրինագծի մի մասը, որը նախատեսվում է մինչեւ մարտի 11-ն ընդունել:

«Մենք Կոնգրեսին կոչ ենք անում ժամանակին տրամադրել 22,5 միլիարդ դոլար՝ [բժշկական] թեստերի, բուժման եւ պատվաստանյութերի, հաջորդ սերնդի պատվաստանյութերի հետազոտության մեջ ներդրումների եւ գլոբալ ծրագրերի համար, եւ ամբողջ աշխարհում ավելի շատ պատվաստումներ իրականացնելու այսօր արդեն անհրաժեշտ ծախսերը հոգալու համար»,- ասվում է փաստաթղթում։

Յանգը նաեւ ընդգծել է Ուկրաինային եւ Կենտրոնական Եվրոպայում ԱՄՆ-ի դաշնակիցներին օգնելու հրատապ անհրաժեշտությունը՝ Ուկրաինա ռուսական ներխուժման պայմաններում:

Նա պարզաբանել է, որ այդ միջոցները կօգտագործվեն ուկրաինացի զինվորականներին մարզելու, ուկրաինական էներգամատակարարման համակարգը պաշտպանելու, կիբեռպաշտպանության ամրապնդման եւ Կրեմլի դեմ լրացուցիչ պատժամիջոցների համար։

Ֆրանսիայում կչեղարկվեն պատվաստումների անձնագրերը.

Համակարգող խորհրդի նիստում քննարկվել են covid-անձնագրերը | Ջավախքի լրատվական կենտրոն

Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը հայտնել է, որ մարտի 14-ից երկրում պատվաստման անձնագրերը կչեղարկվեն, հայտնում է BFMTV-ն։Ներկայումս այդ փաստաթուղթն անհրաժեշտ է սրճարաններ, գրադարաններ, թանգարաններ եւ այլ հասարակական վայրեր այցելելու համար։ Պատվաստման անձնագիրը կշարունակի գործել տրանսպորտում եւ հիվանդանոցներում։ Բացի այդ, բժշկական դիմակ կրելը տարածքների համար ոչ պարտադիր կդառնա, սակայն պահանջը դեռ կգործի հասարակական տրանսպորտում։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ երկրում համաճարակաբանական իրավիճակը բարելավվում է, ինչի կապակցությամբ իշխանությունները որոշել են մեղմել կորոնավիրուսից պաշտպանվելու համար նախկինում ձեռնարկված միջոցառումները։

Ֆրանսիայում պատվաստման անձնագրերը ուժի մեջ են մտել 2022թ․ հունվարին։ Փաստաթուղթը տրվել է Եվրամիությունում թույլատրված դեղերի երկու չափաբաժիններով լիարժեք պատվաստման, ինչպես նաեւ խթանող պատվաստման առկայության հիման վրա։

Օդի ջերմաստիճանը կնվազի՝ հասնելով մինչև… Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

ԵՂԵՔ ՊԱՏՐԱՍՏ․ Օդի ջերմաստիճանը ԿՐԿԻՆ կնվազի — News 29 Post

Հանրապետության տարածքում`
Մարտի 2-ի ցերեկը, 3-ին, 4-ի գիշերը, 7-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 4-ի ցերեկը, 5-ի երեկոյան ժամերին, 6-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում`ձյան տեսքով, առանձին հատվածներում հնարավոր է ամպրոպ։

Մարտի 5-ի և 6-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 2-ից 5 մ/ վ, մարտի 3-ից 5-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանն մարտի 4-5-ը կնվազի վեցից ութ աստիճանով։ Երևան քաղաքում՝ Մարտի չորսի ցերեկը, 3-ին, 4-ի գիշերը և առավոտյան, հինգի երեկոյան ժամերին, 7-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Մարտի չորսի ցերեկը, հինգի գիշերը, վեցին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 3-4-ը սպասվում է քամու ուժգնացում` 14-18 մ/վ արագությամբ:

 

 

Վահագն Խաչատուրյանը ընտրվեց ՀՀ նախագահ․ պատգամավորները հոտընկայս ծափահարում են (տեսանյութ)

Վահագն Խաչատուրյանը ընտրվեց ՀՀ նախագահ․ պատգամավորները հոտընկայս ծափահարում  են

ՀՀ նախագահի պաշտոնում 71 կողմ և 0 դեմ ձայնով ընտրվեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների կողմից առաջադրված Վահագն Խաչատուրյանը:

Օր 8-րդ. պատերազմը շարունակվում է. ինչ է տեղի ունեցել վերջին ժամերի ընթացքում

Публикации | Информационно-аналитический портал

Խարկովի բնակիչները հայտնում են, որ գիշերը քաղաքում այրվել է Ուկրաինայի անվտանգության ծառայության շենքը:

***
Բայդենը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձեւը վկայում է Պուտինի «մեկուսացման» մասին:

***
Ճապոնիայի, ԱՄՆ-ի և Եվրոպայի բանկերը հակառուսական պատժամիջոցների և Ռուսաստանի կառավարության պատասխանի հնարավոր վնասը գնահատում են 150 միլիարդ դոլար:

***
ՌԴ պաշտպանության նախարարությունը պարզաբանել է, թե ինչ են նշանակում զինտեխնիկայի վրա նշված նշանները։
Z- հաղթանակի հետևից
V- առաջադրանքը կկատարվի / ուժը ճշմարտության մեջ է:

***
Ուկրաինային ուղղված Ռուսաստանի պահանջը չի կարելի կապիտուլյացիա համարել. Լավրով

***
Իսպանիան Ուկրաինա կուղարկի մահաբեր զենք՝ 1370 նռնականետ, 700 հազար փամփուշտ, ինչպես նաև թեթև գնդացիրներ, ասել է պաշտպանության նախարարը РИА новости

***
Զելենսկին հայտնել է Ուկրաինայում «հատուկ գործողության» մեկ շաբաթվա ընթացքում 9 հազար զոհված ռուսների մասին:

***
Ուկրաինական հետախուզության տվյալներով՝ Պուտինը մարտի 4-ից ռազմական դրություն կմտցնի Ռուսաստանի Դաշնությունում:

***

Օր 8-րդ. պատերազմը շարունակվում է. ինչ է տեղի ունեցել վերջին ժամերի ընթացքում

Ռումինիայի ռազմաօդային ուժերի MiG-21 Lancer-ը կործանվել է:

Ռադարից MiG 21 Lancer-ի անհետացումից 40 րոպե անց Ռումինիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է երկրորդ ինքնաթիռի կործանման մասին։

***
Պենտագոնը հայտարարել է, որ միջուկային պատերազմը հնարավոր չէ հաղթել և չպետք է սկսել։

***

Ով կփորձի խանգարել մեզ, առավել ևս՝ վտանգ ստեղծել մեր երկրի համար, թող իմանա, որ Ռուսաստանի պատասխանը կլինի ակնթարթային և ձեզ կտանի այնպիսի հետևանքների, որոնց երբեք չեք հանդիպել ձեր պատմության մեջ։ Մենք պատրաստ ենք իրադարձության ցանկացած զարգացման, բոլոր անհրաժեշտ որոշումներն ընդունված են. Պուտին

***
Շվեդիան պնդում է, որ չորս ռուսական կործանիչներ խախտել են իր օդային տարածքը:

***
Եվրոպայում գազի գինը թարմացրել է իր պատմական առավելագույնը՝ հազար խորանարդ մետրի դիմաց հասնելով 2181 դոլարի:

***
Հարավային Կորեայից սմարթֆոններ, լվացքի մեքենաներ, մեքենաներ և այլ սպառողական ապրանքներ կշարունակեն առաքվել Ռուսաստան՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին:

***
Ուկրաինայից փախստականների թիվը հասել է 1 միլիոնի:

Թատրոնի աշխատողների հաղթանակը նաև վերաքննիչ դատարանում

Нет описания фото.

Դեռևս 2019թ-ից սկիզբ է առել Խորեոգրաֆիայի պետական թատրոնի աշխատակազմի աշխատավարձերի չվճարման վեճով դատական գործը (ԵԴ/38173/02/19):

19.07.2021թ առաջին ատյանի դատարանը կայացրեց որոշում հօգուտ աշխատողների, մինչդեռ  ՀՀ Կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարության կողմից դատական ակտը բողոքարկվեց վերաքննիչ դատարան:

Վերաքննիչ վարույթում գործի քննությունը կրկին լուծվեց հօգուտ աշխատողների և մերժվեց նախարարության բողոքը:

Իր որոշմամբ Վերաքննիչ դատարանը ընդգծել է, որ օրենսդիրը պարապուրդի առկայության դեպքում, երբ հիմնավորվում է աշխատողի պարապուրդի մատնված լինելու հանգամանքի մեջ մեղավորության բացակայությունը, գործատուի մեղավորությունը որևէ ձևով չի կարևորվում, քանի որ հակառակ դեպքում պաշտպանված չէր լինի աշխատողների՝ ոչ իրենց մեղքով առաջացած պարապուրդի դիմաց վարձատրություն ստանալու երաշխավորված իրավունքը:

Վերաքննիչ դատարանը հավելեց նաև, որ վիճելի իրավահարաբերության մեջ պարապուրդի առկայությունը ոչ աշխատողների մեղքով առաջացած լինելու փաստի առկայության պայմաններում, Գործատուի մեղքի առկայությունը որևէ էական նշանակություն ունենալ չի կարող, քանի որ իրավահարաբերությունը կարագավորող նյութաիրավական նորմի հիմքում Գործատուի մեղավորության առկայության կամ բացակայության հարցը առհասարկ չի կարևորվում, այլ կերպ ասած նյութաիրավական նորմի կիրառման համար բավարար է միայն պարապուրդի առկայությունը և դրա ոչ աշխատողի մեղքով առաջացած լինելու հանգամանքը:

«Խորեոգրաֆիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ի բոլոր աշխատողների պաշտպանությունը  իրականացնում է «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակը:

https://m.facebook.com/Ara-Ghazaryan-law-office-108233324342862/

ՀՀ ԱԱԾ-ի կողմից բացահայտվել է կրթության ոլորտում կոռուպցիոն բնույթի չարաշահումների դեպքեր

ԱԱԾ-ն բացահայտել և խափանել է կոռուպցիոն բնույթի չարաշահման հերթական դեպքը – Armenia Today

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևանի քաղաքային վարչության աշխատակիցների իրականացրած տարաբնույթ ու համակարգված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ առևտրային կազմակերպություն հանդիսացող՝ Երևանի Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ծառայողները, օտարերկրյա քաղաքացիների օգտին գործողություն կատարելու, այն է՝ նրանց բարձրագույն ուսումնական հաստատության ավարտական դիպլոմներ տրամադրելու համար 2020-2021 թվականների ընթացքում անձամբ կամ միջնորդների միջոցով օտարերկրյա քաղաքացիներից յուրաքանչյուրից ապօրինաբար ստացել են շուրջ 1.450.000 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար կաշառք, որից հետո սահմանված կարգի խախտմամբ կազմակերպել են մի շարք ուսանողների տեղափոխությունը օտարերկրյա բարձրագույն ուսումնական հաստատությունների ավարտական կուրսերից Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանի ավարտական կուրս, ապա իրացնելու նպատակով կեղծել և կաշառք տված Հնդկաստանի Հանրապետության հարյուր չորս քաղաքացիների և Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության մեկ քաղաքացու իրացրել են իրավունք վերապահող ակնհայտ կեղծ պաշտոնական փաստաթղթեր՝ Երևանի Սուրբ Թերեզայի անվան բժշկական համալսարանում բարձրագույն կրթություն ստանալու փաստը հավաստող դիպլոմներ:

Առևտրային կաշառք տալու, ստանալու, ինչպես նաև իրացնելու նպատակով պաշտոնական փաստաթղթեր կեղծելու և իրացնելու առերևույթ դեպքերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով հարուցվել է քրեական գործ, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: