Պատերազմը կնոջ դեմք չունի, բայց առանց նրա դժվար է. «Region5+»-ի այսօրվա թողարկման առանցքում. (տեսանյութ)

743

«Region5+»-ի այսօրվա թողարկման առանցքում.

🔴  20-ամյա աղջիկը՝ «Սև հովազ» ջոկատի անդամ. ծնողներից գաղտնի 44-օրյա պատերազմին նա կամավորագրվեց:

🔴  44-օրյա պատերազմին որդուն կորցրած կինը՝ սերժանտ Նարինե Բալայանը, շարունակում է սիրով կրել զինվորականի համազգեստը:

🔴  Պատերազմը շատ բան փոխեց: Ստեղծագործող կանայք հիմա այլ, ավելի մռայլ գույներ են ընտրում: Արվեստի մարդիկ՝ պատերազմի օրերին և դրանից հետո:

🔴  Կանանց ներգրավվածությունը ուժային կառույցների աշխատանքներում վաղուց նորություն չէ, բայց այնպես էլ չէ, որ ամեն քայլափոխի կարող ես կին հրշեջ-փրկարարի հանդիպել, ով չի վախենում և տղամարդկանց հետ պատրաստ է ամենաբարդ իրավիճակներում հայտնվել ու մարդկանց օգնել:

🔴  15 տարի Գորիսից Խոզնավար: Դպրոցի հանդեպ սերը հաղթում է բոլոր դժվարությունները: Սահմանապահ ուսուցչի՝ Արմինե Աղաբեկյանի օրը դասարանում, որտեղ սովորում է երեք աշակերտ:

🔴  Դժվար է լինել լրագրող և լուսաբանել այն արհավիրքը, որը տեղի է ունենում քո հողում: Քառօրյա, հետո նաև 44-օրյա պատերազմը լուսաբանած լրագրողները հիշում են իրենց մասնագիտական աշխատանքի ամենածանր օրերը:

Թողարկումն այսօր՝ MIG TVR. ժամը 21:00-ին:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ