Լոռու մարզից մի խումբ ուսուցիչներ և աշակերտներ մասնակցել են «Քան» ակադեմիայի առցանց աշխատարաններին

699

Այսօր Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը և Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում ներկա եղան «Քան» ակադեմիայի հայաստանյան գրասենյակի առցանց կրթական հարթակի աշխատարանների ավարտական միջոցառմանը՝ նախատեսված Լոռու մարզի հանրակրթական դպրոցների ուսուցիչների և աշակերտների համար։
«Քան» ակադեմիայի աշխատարանների շարքն իրագործել է «Այբ» կրթական հիմնադրամը «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի հետ համատեղ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ «ԵՄ COVID-19 հետևանքների չեզոքացման աջակցության ծրագիր Արևելյան գործընկերության երկրների համար» ծրագրի շրջանակում։
Возможно, это изображение (1 человек, стоит и в помещении)
«Քան» ակադեմիայի աշխատարանների շրջանակում նախորդ տարվա սեպտեմբերից անցկացվող վերապատրաստումներում ուսուցիչները և աշակերտները հնարավորություն են ունեցել ծանոթանալու առցանց կրթական հարթակների արդյունավետ օգտագործման եղանակներին՝ յուրացնելու և փորձարկելու «Քան» հարթակի կիրառմամբ ուսումնառության նոր մեթոդներ, առավելագույն գիտելիքներ ստանալու անհատականացված կրթության ու ինքնակրթության համար հասանելի բոլոր ռեսուրսներից։ Հատկանշական է, որ Լոռիից, Կոտայքից և Տավուշից ծրագրին մասնակցել են 150 ուսուցիչներ, որոնցից 70-ը Լոռու մարզից են։
Մարզպետ Արամ Խաչատրյանի և իր անունից ողջունելով միջոցառման նախաձեռնությունը՝ փոխմարզպետն ընդգծեց մարզպետարանի պատրաստակամությունը հնարավորության սահմաններում աջակցելու նման ծրագրերին։
-Մենք շատ ենք կարևորում այսօրինակ ծրագրերը, որոնք մեծապես նպաստում են կրթական համակարգի բարելավմանը։ Հատկապես ողջունելի է գյուղական համայնքների մասնակցությունն այս ծրագրին։ Սա կրթության համաչափ զարգացմանն ուղղված ևս մեկ նպաստող հանգամանք է,- նշեց Գ․ Ասրյանը։
Возможно, это изображение (8 человек, люди сидят, люди стоят и в помещении)
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Ա․ Գրիգորյանը։
Այբ կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Կոշեցյանն իր ելույթում ընդգծեց, որ ուսուցիչները, դպրոցներում կիրառելով ստացած գիտելիքները, կարճ ժամանակ անց ակնհայտորեն կնկատեն աշակերտների առաջադիմությունը։
-Այս աշխատարանները հնարավորություն են տալիս ուսուցիչներին ընտրելու ուսուցման ամենաարդյունավետ մոդելը: «Քան» ակադեմիայի առցանց հարթակն անվճար է և բաց սովորողների և ուսուցիչների համար։ Այն առաջարկում է վարժություններ, ուսուցողական տեսանյութեր և անհատական ուսուցողական հարթակ, որտեղ սովորողն ինքն է պլանավորում իր կրթությունը,-ասաց Սոնա Կոշեցյանը։
Возможно, это изображение (14 человек и люди стоят)
📄Միջոցառման ընթացքում վերապատրաստումներ անցած ուսուցիչներն ստացան հավաստագրեր, առավել ակտիվություն ցուցաբերածները՝ խրախուսական մրցանակներ։
Միջացառմանը ամփոփվեց նաև ծրագրի շրջանակում աշակերտների համար կազմակերպված մրցույթի արդյունքները։ Մարզում առավելագույն միավորներ էին հավաքել Մարիամ Յարիբեկյանը, Գոռ Այվազյանը, Արգիշտի Մալումյանը և Կարեն Սահակյանը։
Միջոցառման շրջանակներում սերտ համագործակցության համար «Գործընկերոջ» կարգավիճակ շնորհվեց Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտության առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցին։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ