Գուգարք գյուղ. հուշարձանի բացում
Գուգարք գյուղ. հուշարձանի բացում
Գուգարք գյուղ. հուշարձանի բացում
Վանաձոր, խոշոր քաղաքային համայնք Հայաստանի Հանրապետության հյուսիսում գտնվող Լոռու մարզում։ Այն հանդիսանում է Հայաստանի Հանրապետության երրորդ խոշորագույն քաղաքը՝ մայրաքաղաք Երևանից և Գյումրուց հետո և Լոռու մարզի սոցիալ-տնտեսական, քաղաքական կենտրոնը։ Վանաձորում է գտնվում Հայ առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի առաջնորդարանը։ Աշխարհագրական դիրքի առումով տեղակայված է Փամբակի և Բազումի լեռնաշղթաների միջև ընկած նեղ ու երկարավուն գոգավորությունում՝ Փամբակ և Տանձուտ գետերի միախառնման վայրում։ Քաղաքի զբաղեցրած մակերեսի հիմնական մասը ծովի մակերևույթից բարձր է ավելի քան 1353 մետր։ Ըստ 2020 թվականի տվյալների՝ Վանաձորի բնակչությունը կազմում է 77,2 հազար մարդ։ Ի համեմատություն, 2017 թվականին բնակչության թիվը փոքր-ինչ գերազանցում էր 90 հազարը։

Նախկինում՝ որոշ ժամանակահատված, քաղաքը կոչվել է Ղարաքիլիսա, խորհրդային կարգերի հաստատումից հետո՝ Կիրովական, իսկ «Վանաձոր» անվանումը բնակավայրին տրվել է Հայաստանի անկախացումից հետո՝ 1992 թվականին։ Քաղաքի միջնադարյան պատմության մասին վկայող կարևորագույն վկայությունը Վանաձորի կիրճում գտնվող Պապանի գյուղի մասին է, որը գտնվել է Մեծ Հայքի Այրարատ նահանգի Նիգ գավառում։ Վանաձորն առաջին անգամ օտարահունչ Ղարաքիլիսա անվամբ հիշատակվել է Սանահին գյուղի վանահայր Սահակի ձեռագիր Ավետարանի էջին արված գրառումներից մեկում, որտեղ խոսք է գնում 1713 թվականի օգոստոսի 18-ին տեղի ունեցած երկրաշարժի մասին։ Ենթադրվում է, որ նախկին Ղարաքիլիսա (սև եկեղեցի) անվանումը թաթարական է և քաղաքին տրվել է 13-րդ դարի սկզբին ներկայիս Վանաձորի հյուսիսային բլրի վրա գտնվող սև քարե եկեղեցու անունով։ Խաչատուր Աբովյանի վկայությամբ՝ տեղացիները գաղթել են Երևանից։
Հայոց ցեղասպանությունից փրվելով՝ Վանաձորում բնակություն են հաստատել Արևմտյան Հայաստանի Կարս, Արդահան, Բայազետ, Էրզրում քաղաքներից գաղթած բազմաթիվ ընտանիքներ։ 1918 թվականին տեղի բնակիչները՝ գեներալ Թովմաս Նազարբեկյանի գլխավորությամբ, կազմակերպել են Ղարաքիլիսայի ինքնապաշտպանությունը, որը նշանավորվել է որպես հայ ժողովրդի մայիսյան հերոսամարտերից մեկը։ Վանաձորը քաղաքային բնակավայրի կարգավիճակ է ստացել 1924 թվականին՝ Հայաստանի խորհրդայնացումից հետո։ Քաղաքի ձևավորմանն ու զարգացմանը նպաստել է Թիֆլիս-Կիրովական-Լենինական երկաթուղու կայարանի, փոստատան և իջևանատների կառուցումը։
Խորհրդային տարիներին Վանաձորը եղել է արդյունաբերական և զբոսաշրջային քաղաք։ Ներկայումս համարվում է Հայաստանի արդյունաբերական կենտրոններից մեկը։
Վանաձորի տեսարժան վայրերի թվին են պատկանում քաղաքի կենտրոնական Հայքի հրապարակը, Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին, Թայիրովի ամառանոցը, Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատը, Վանաձորի դրամատիկական թատրոնը, կերպարվեստի թանգարանը և Ստեփան Զորյանի տուն-թանգարանը։

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում 2021թ․ սեպտեմբերի 17-ին քննվում էր Վ. Քոչարյանի գործը:
Վ. Քոչարյանը մեղադրվում է «Բաղերի գլուխ» կոչվող հանդամասից ապօրինի ծառ հատելու մեջ: «Բաղերի գլուխ» հանդամասը
գտնվում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառտնտեսության» 2-րդ պահաբաժնում:
Ըստ մեղադրող կողմի Վ. Քոչարյանը դեկտեմբերի 23-ին անհայտ անձի հետ նշված հանդամասում կտրել է 2 բոխի և 1 հաճարենի: Նրան տեսել է անտառապահը, նկատելով դա, Վ․ Քոչարյանը փախուստի է դիմել: Այս մասին նա պատմել է ընկերոջը՝ Արմեն Ռասոյանին, դեպքի մանրամասներն իմանալուց հետո, նրանք համաձայնության են եկել և վերջինս, ընկերոջը փրկելու համար ծառահատումներն իր վրա է վերցրել։ Ծառերի ապօրինի հատման հետևանքով բուսական և կենդանական աշխարհին պատճառած վնասի հատուցման չափը կազմել է 171.000 ՀՀ դրամ:
Դատական նիստի քարտուղար Մարիամ Մարտիրոսյանը զեկուցեց, որ Լոռու մարզի դատախազի հրամանով քրեական գործի դատախազ՝ Արմեն Շիրմանյանի փոխարեն գործի վարույթը շարունակելու է ՀՀ Լոռու մարզի դատախազի տեղակալ Վահե Դոլմազյանը, ով և ներկայացել էր նիստին։ Նիստին ներկա չէր ամբաստանյալ՝ Վ. Քոչարյանը։ Նա այժմ Վանաձոր քրեակատարողական հիմնարկում գտնվում է կալանքի տակ՝ սակայն այլ քրեական գործով: Դատարանը ամբաստանյալի ներկայությունն ապահովելու համար դիմել է համապատասխան վարչություն, սակայն չի հաջողվել ամբաստանյալի ներկայությունն ապահովել: Նիստին ներկա չէր նաև ամբաստանյալի շահերի պաշտպան՝ Աշոտ Ղազարյանը, ինչպես նաև տուժողի ներկայացուցիչ Արթուր Մամաջանյանը: Վերջինս գրություն էր ուղարկել դատարան, որ աշխատանքի ծանրաբեռնվածության պատճառով չի կարող մասնակցել դատական նիստին, և գործի քննությունը կարող են իրականացվնել առանց իր ներկայության:
Դատարանը, դատավոր Լուսինե Ալավերդյանի նախագահությամբ, որոշում կայացրեց, որ դատական նիստին կարևոր է ամբաստանյալ՝ Վ. Քոչարյանի ներկայությունը և հանձնարարեց համապատասխան գրություն ուղարկել քննչական կոմիտե որպեսզի հաջորդ նիստին, որը նշանակվեց հոկտեմբերի 4-ին, ապահովեն ամբաստանյալի ներկայությունը:
Նարինե Մաթեւոսյան

Խոսքը բոլորին հայտնի ուրցի մասին է: Այն օժտված է հակшնեխիչ, սպազմոլիտիկ հատկությшմբ, համարվում է բնшկան հակաբիոտիկ, ունի խորխшբեր ազդեցություն: Ուրցը ոչնչացնում է ախտшծին միկրոբները, խթանում է օրգանիզմի պшշտպանшկան ուժերը, մաքրում է օրգանիզմը խшրամներից, բարձրացնում է ինֆեկցիաների նկшտմամբ կայունությունը, խթшնում է լեյկոցիտների ձևավորումը:
Ուրցը ունակ է ոչնչшցնել նաև ստաֆիլոկոկը: Բակտերիաները ոչնչшցնելու և հականեխիչ шզեցությունը ուրցը դարձնում է կարևոր բաղшդրիչ ինչպես ժողովրդական բժշկության, шյնպես էլ գիտական բժշկությшն մեջ: Ուրցից ստացվող եթերային յուղը համшրվում է այն հազվшգյուտներից մեկը, որը ընդամենը 3 ժամում կшրող է ոչնչացնել ախտածին միկրոբները:
Ուրցը կիրшռվում է շնչառակшն ինֆեկցիաների բուժման համшր: Շшտ օգտակար է հազի, բրոնխիտի, կոկորի բորբոքմшն, ասթմատիկ երևույթների, քիթըմպшնի ինֆեկցիոն պաթոլոգիաների դեպքում: Ուրցի եթերшյուղերը ջրիկացնում են խորխը, և օգնում են դուրս բերել այն:
Ուրցի անուշ բույրը հшնգստացնում է նյարդшյին համակшրգը, հանում է հոգնածությունը, բարձրացնում է կենտրոնшցումը, վերականգնում է ուժերը հիվանդությունից հետո, լшվшցնում է հիշողությունը, կшրգավորում է արյան ցшծր ճնշումը:
Ուրցը՝
կիրառվում է եղունգների սնկի դեմ
Ոչնչացնում է մակшբույծներին
Ախտահանում է ձեռքերը
Ազատում է միզուղիների հшմակարգի բորբոքումը
Օգնում է միջшտների խայթոցի դեպքում
Լավшցնում է մաշկի ու մազերի վիճшկը
Ուրցով տաք թրջոցները հանում են մկանшյին ցավը, օգտակшր են ռադիկուլիտի, արթրիտի դեպքում:
Որցի հոտը վшխեցնում է միջատներին:

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում 2021թ. սեպտեմբերի 16-ին քննվում էր Ն. Թադևոսյանի գործը:
2021թ. հունիսի 5-ին Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի խաչմերուկից դեպի Լոռու մարզի Արևաշող համայնք տանող ճանապարհի սկզբնամասում Ն. Թադևոսյանի և Տ. Դումանյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Վեճի ընթացքում Ն. Թադևոսյանը, գրպանից հանելով ծալովի դանակը, դանակահարել է Տ. Դումանյանին և դիմել փախուստի:
Տ. Դումանյանին տեղափոխել են Սպիտակի բժշկական կենտրոն, որտեղ էլ մի քանի ժամ անց վերջինս մահացել է:
Քրեական գործով դատական նիստին չէր ներկայացել ամբաստանյալի պաշտպաններից Ալեքսանդր Կոչուբաևը և տուժողի իրավահաջորդը: Եվ քանի որ դատական նիստի նախապատրաստական հատվածում տուժողի իրավահաջորդի ներկայությունը պարտադիր չէր, դատարանը ամբաստանյալի փաստաբան Տաթևիկ Հակոբյանի խնդրանքով դատական նիստն սկսեց առանց տուժողի իրավահաջորդի ներկայության:
Նիստի ընթացքում դատավորը հարցերի միջոցով փորձեց պարզել ամբաստանյալի ինքնությունը, որից հետո ներկայացրեց վերջինիս իրավունքներն ու պարտականությունները:

Ն. Թադևոսյանի շահերի պաշտպան Տաթևիկ Հակոբյանը միջնորդություն ներկայացրեց դատարան, որպեսզի գործն իրականացվի համաձայնեցված վարույթով:
Քանի որ դատական նիստին ներկա չէր տուժողի իրավահաջորդը, դատարանը, մեղադրող կողմի հետ համաձայնության գալով, դատական նիստը ավարտելու որոշում կայացրեց:
Դատական նիստը նախագահող դատավոր Լուսինե Ալավերդյանը հայտարարեց, որ հաջորդ դատական նիստը կկայանա 2021թ. հոկտեմբերի 21-ին:
Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են
և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»
հասարակական կազմակերպությունների տեսակետներին: