Դանակահարել է և դիմել փախուստի

376

 

Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում 2021թ. սեպտեմբերի 16-ին քննվում էր Ն. Թադևոսյանի գործը:

2021թ. հունիսի 5-ին Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի խաչմերուկից դեպի Լոռու մարզի Արևաշող համայնք տանող ճանապարհի սկզբնամասում Ն. Թադևոսյանի և Տ. Դումանյանի միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Վեճի ընթացքում Ն. Թադևոսյանը, գրպանից հանելով ծալովի դանակը, դանակահարել է Տ. Դումանյանին և դիմել փախուստի:

Տ. Դումանյանին տեղափոխել են Սպիտակի բժշկական կենտրոն, որտեղ էլ մի քանի ժամ անց վերջինս մահացել է:
Քրեական գործով դատական նիստին չէր ներկայացել ամբաստանյալի պաշտպաններից Ալեքսանդր Կոչուբաևը և տուժողի իրավահաջորդը: Եվ քանի որ դատական նիստի նախապատրաստական հատվածում տուժողի իրավահաջորդի ներկայությունը պարտադիր չէր, դատարանը ամբաստանյալի փաստաբան Տաթևիկ Հակոբյանի խնդրանքով դատական նիստն սկսեց առանց տուժողի իրավահաջորդի ներկայության:

Նիստի ընթացքում դատավորը հարցերի միջոցով փորձեց պարզել ամբաստանյալի ինքնությունը, որից հետո ներկայացրեց վերջինիս իրավունքներն ու պարտականությունները:

Ն. Թադևոսյանի շահերի պաշտպան Տաթևիկ Հակոբյանը միջնորդություն ներկայացրեց դատարան, որպեսզի գործն իրականացվի համաձայնեցված վարույթով:
Քանի որ դատական նիստին ներկա չէր տուժողի իրավահաջորդը, դատարանը, մեղադրող կողմի հետ  համաձայնության գալով, դատական նիստը ավարտելու որոշում կայացրեց:

Դատական նիստը նախագահող դատավոր Լուսինե Ալավերդյանը հայտարարեց, որ հաջորդ դատական նիստը կկայանա 2021թ. հոկտեմբերի 21-ին:

                              Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»  ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը  «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»  հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:

 Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են
և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»
հասարակական կազմակերպությունների տեսակետներին:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ