Գլխավոր Блог

Մայիսի 7-ը նշվում է որպես ռադիոյի ոլորտի մասնագիտական օր

Վանաձորի “ՄԻԳ” մարզային ռադիոկայանը հիմնադրել է Սամվել Հարությունյանը: Ռադիոկայանը իր կանոնավոր եթերը սկսել է 1998թ. հուլիսի 30-ին:
Ռադիոազդանշաններն առաջին անգամ հաղորդվել են 1895 թվականին՝ 1,5 կմ հեռավորության վրա։ Հաղորդումն իրականացրել է իտալացի գյուտարար Գուլելմո Մարկոնին։ Այդ նույն թվականի մայիսի 7-ին ռուս գյուտարար Ալեքսանդր Պոպովը Սանկտ Պետերբուրգում ցուցադրել է իր հնարած ռադիոընդունիչը՝ ռադիոհաղորդագրություն է ուղարկել ռուսական նավատորմից Կռոնշտադ։ 1901 թվականին՝ Մարկոնին Ատլանտյան օվկիանոսի վրայով հաղորդագրություն ուղարկեց Կոռնուելից (Անգլիա) Նյուֆաունդլենդ (Կանադա)։ 1920 թվականին ամերիկյան մի ռադիոկայան առաջինն է սկսել կանոնավոր ռադիոհաղորդումները, իսկ 1950-ական թվականներին գործածության մեջ հայտնվել են առաջին դյուրակիր ռադիոընդունիչները: 1945 թվականի մայիսի 7-ին ԽՍՀՄ-ում, իսկ այժմ հետխորհրդային մի շարք երկրներում, նաև Հայաստանում նշվում է որպես ռադիոտեխնիկայի ոլորտի մասնագիտական օր, սակայն ռադիոյի համաշխարհային օրը նշվում է փետրվարի 13-ին։ Հռչակվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր կոնֆերանսի կողմից։

Արարատի մարզի Վեդի քաղաքում անչափահաս քույրերի վերաբերյալ հանրային լայն արձագանք ստացած դեպքով 2 անձ է ձերբակալվել. ՔԿ

Արարատի մարզի Վեդի քաղաքում անչափահաս քույրերի վերաբերյալ հանրային լայն արձագանք ստացած դեպքով 2 անձ է ձերբակալվել։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից։

Երեկ գլխավոր դատախազությունից հայտնել էին, որ քրեական հետապնդում է հարուցվել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ):

Հիշեցնենք,որ օրերս հայտնի դարձավ, որ Վեդիում երկու անչափահաս քույրեր ենթարկվել են սեքսուալ բնույթի բռնի գործողություններ։ Փաստաբանը պնդում է, որ իրավապահները պատշաճ չեն գործել, , առաջին դեպքը, որով քրեական վարույթ է նախաձեռնվել, փետրվարի 12-ին է եղել, դրանից հետո դեպքերը կրել են շարունակական բնույթ։ Այսինքն, առաջին անգամ հաղոդում տալուց հետո Վեդու քննչական բաժինը համապատասխան գործողություններ չի արել, որպեսզի սեռական բռնրության հաջորդ դեպքը տեղի չունենար։

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Հայտնի է ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերի ցանկը

🔺ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերի ցանկը՝ դասավորված ըստ քվեաթերթիկների հերթական համարների.

1 Ռեֆորմիստների կուսակցություն

2 «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն

3 «Ուժեղ Հայաստան» դաշինք

4 Հայաստանի Շնորհապետական կուսակցություն

5 «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն

6 «Միասնության թևեր» կուսակցություն

7 «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

8 «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն

9 «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն

10 Հայ ազգային կոնգրես կուսակցություն

11 «Հանրապետություն» կուսակցություն

12 Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն

13 «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն

15 «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն

14 «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն

16 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

17 «Հայաստան» կուսակցությունների դաշինք

18 «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն

19 «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն և իջեցրել անվտանգ վայր

Մայիսի 2-ին, ժամը 17:01-ին ՆԳՆ Կոտայքի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին Գեղաշեն գյուղի սարերում սունկ հավաքելու ընթացքում մոլորվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։

Փրկարարները հայտնաբերել են քաղաքացուն և իջեցրել անվտանգ վայր։