Գլխավոր Блог էջ 125

«Սագամար» ընկերությունում շուրջ 400 նոր աշխատատեղ կհիմնվի. Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանն աշխատանքային այց կատարեց ձեռնարկություն

Возможно, это изображение (2 человека, люди стоят и в помещении)

Մարզի ղեկավար Արամ Խաչատրյանը մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանի, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության բնապահպանության բաժնի պետ Արտակ Դեմիրչյանի և այլ պաշտոնյաների ուղեկցությամբ եղավ Ստեփանավանի տարածաշրջանի Արմանիս բնակավայրի «Սագամար» ընկերությունում։
Возможно, это изображение (4 человека, люди стоят и в помещении)
Ընկերությունը 2021թ.-ին վրացական Քափըր «ԷՌ ԷՄ ՋԻ Քափըր» ընկերության շուրջ 1 մլն դոլար ներդրումների արդյունքում իրականացրել է հորատանցքերի հորատման ծրագիր, որը կարելի է համարել ընկերության գործարկման նախապատրաստական փուլ։ Մարզպետը ընկերության ղեկավար Ստանիսլավ Մորոզովի ուղեկցությամբ շրջեց հիմնարկությունում, ծանոթացավ գործընթացներին:
Возможно, это изображение (8 человек, люди сидят и в помещении)
Ս. Մորոզովը տեղեկացրեց, որ ընկերությունում ներդրումները կշարունակվեն 2022թ.-ին՝ շուրջ 4,5 մլն դոլար ծավալով. նախատեսվում է տեխնիկական վերազինում և սարքավորումների ներմուծում, որը «Սագամար» ընկերությանը վերաթողարկվելու հնարավորություն կտա։
Մարզպետ Արամ Խաչատրյանն իր խոսքում կարևորեց հատկապես այն հանգամանքը, որ ընկերությունում 400 նոր աշխատատեղ կհիմնվի՝ լուծելով հարակից բնակավայրերի բնակիչների զբաղվածության խնդիրը:
-Մարզպետարանն ու անձամբ ես պատրաստ ենք համագործակցության և աջակցելու մարզում ներդրումային ծրագրերին,-ասաց Ա. Խաչատրյանը:

ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՊԻՏԱԿԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

Այսօր ճանաչողական այցով Սպիտակ համայնքում էին Աղետների կառավարման բաժնի վարիչ Լուսինե Քոչարյանը, ՀԿԽԸ Լոռու մարզային մասնաճյուղի նախագահ Վլադիմիր Ղարաջյանը, ՀԿԽԸ Լոռու մարզային մասնաճյուղի ծրագրերի համակարգող Սերգեյ Գևորգյանը և ՀԿԽԸ Սպիտակի տարածքային մասնաճյուղի տնօրեն Արտաշես Կարապետյանը։ Հյուրերին իր աշխատասենյակում ընդունեց համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը։ Հանդիպմանը ներկա էին համայնքի ղեկավարի տեղակալ Արտակ Մաթոսյանը և համայնքի ղեկավարի խորհրդական (տնտեսական զարգացման հարցերով պատասխանատու) Էռնեստ Խաչատրյանը։ Հանդիպման սկզբում հյուրերը նախ շնորհավորեցին համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանին Սպիտակ խոշորացված համայնքի ղեկավար ընտրվելու առիթով և մաղթեցին բեղուն աշխատանքային գործունեություն, վստահություն հայտնելով, որ համատեղ ջանքերի շնորհիվ իրենց հաջողվելու է գրանցել նորանոր հաջողություններ։
Ծավալված զրույցի ընթացքում հյուրերը համայնքի ղեկավարին ներկայացրեցին իրենց պատմությունը, առաքելությունը և նպատակը, փորձը, խոսեցին նաև իրենց գործունեության ընթացքում հանդիպած մի շարք խնդիրների մասին, նշելով, որ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ հետևելով իր մարդասիրական առաքելությանը, ձգտում է մշտապես լինել ամենախոցելիների կողքին և հնարավորինս բավարարել նրանց մարդասիրական կարիքներն ու մեղմելու տառապանքները։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև այլ հարցեր։ Ջերմ ու բովանդակալից զրույցի ավարտին հետագա համագործակցության և հարաբերությունների ընդլայնման  մեծ ակնկալիքով կողմերը հրաժեշտ տվեցին միմյանց։

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժեց փաստաբանների բողոքը

Փակված ենք համարում ընտրապայքարում համակիրների և մրցակիցների բաժանարար թեման. Մամիկոն Ասլանյան - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից

Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ Ռուբիկ Մխիթարյանի, այսօր՝ հունվարի 19-ին, մերժեց Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանի փաստաբանների բողոքը նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու վերաբերյալ։

Քրեական գործը, որով մեղադրանք է առաջադրվել ընտրություններում ամենաաշատ ձայներ ստացած քաղաքական ուժի առաջնորդին, հարուցվել է անցած տարվա սեպտեմբերի 14-ին, սակայն Ասլանյանին կալանավորելու որոշում կայացվեց ընտրությունների արդյունքները ամփոփելուց տասն օր անց։

Մեկ ամիս է՝ Վանաձորում արտակարգ իրավիճակ է, Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքը ընտրություններից մեկ ամիս անց ղեկավար չունի։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դատարանում վիճարկում է քվերակության արդյունքները, պահանջում, որ վերահաշվարկի արդյունքում հայտնաբերված անճշտությունները վերահաշվարկեն ԼՀԿ-ի օգտին, որ իրենք էլ ավագանի անցնեն։ Թե առաջին ատյանի, թե վերաքննիչ դատարանները մերժել են ԼՀԿ-ի հայցը։ «Լուսավոր Հայաստանը» մտադիր է հասնել Վճռաբեկ դատարան։ Մինչ ԼՀԿ-ի հայցի քննության վերջնական ավարտը դատարանը արգելում է նորընտիր ավագանու նիստեր անցկացնել։ Մինչև փետրվարի սկիզբ նիստեր անելու հնարավորություն չկա։

 

Եղանակը Վանաձորում առաջիկա 2 օրերին

 

 

Իրավունք». Հիմա էլ կուսակցություններ են բացվում ՏԻՄ ընտրություններին ընդառաջ. ում է աջակցելու իշխող ուժը Վանաձորում

Ուրբաթ, Հունվար 21, 2022 Վանաձորում եղանակը կլինի այսպիսին:

  • գիշերվա ընթացքում օդի ջերմաստիճանը կբարձրանա -17…-16°Cբ) շատ ցուրտ
  • առավոտյան օդի ջերմաստիճանը տաքացնում է մինչեւ -16…-10°Cբ) շատ ցուրտ
  • կեսօրին օդի ջերմաստիճանը տաքացնում է մինչեւ -9…-7°Cբ) շատ ցուրտ
  • երեկոյան օդի ջերմաստիճանը կբարձրանա -13…-11°Cբ) շատ ցուրտ
  • օրվա երկարությունը` 09:45

Շաբաթ, Հունվար 22, 2022 Վանաձորում եղանակի բնույթը կլինի այսպիսին:

  • գիշերվա ընթացքում օդի ջերմաստիճանը կբարձրանա -13°Cբ) շատ ցուրտ
  • առավոտյան օդի ջերմաստիճանը տաքացնում է մինչեւ -13…-8°Cբ) շատ ցուրտ
  • կեսօրին օդի ջերմաստիճանը տաքացնում է մինչեւ -6…-5°Cբ) շատ ցուրտ
  • երեկոյան օդի ջերմաստիճանը կբարձրանա -10…-9°Cբ) շատ ցուրտ

   

Krist's Photo Blog: Վանաձորում դեռևս ձմեռ է :)

Նյութի աղբյուր՝ https://hy.meteotrend.com/forecast/am/vanadzor/

Մի քանի ժամ լույս չի լինելու Երեւանում ու 6 մարզերում

 

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 20-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը`

Երևան քաղաքում՝

10:00-16:00 Նոր Նորք 2-րդ զանգ.՝ Մոլդովական փ. 44/2, 44/3, 44/4, 46, 46/1, 48, 48/1, 48/2, 48/3 շենքեր, թիվ 139 դպրոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ավան՝ Սայաթ-Նովա թաղ. 1/5 շենք, Նարեկացի թաղ. 43 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Սարի Թաղ 6-21 փողոցներ մասնակի, Եր․ Քոչարի փ. 21/1, 25, 27 շենքեր, Զավարյան փ. 57/19 շենք և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-15:00 Ավանեսովի 1-ին փողոցի ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 39 շենք, Աթոյան փ. 80 սեփական տներ, Էրեբունի փ. 7, 9, 11 շենքեր, Նոր Արեշ 22փ. 13-64; 24փ. 31-54; 26փ. 36, 38 սեփական տներ, Դիմիտրովի 1-ին նրբ. 10-15 սեփական տներ, Էրեբունի փ. 22 շենքի 1-45 բնակարաններ և 24, 26 շենքեր, Այգեձոր թաղ. 70, 72, 59/1, 59/2 շենքեր, Այգեձոր թաղ. 51/1, 53/2, 53/4, 72/1, 78Ա սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բաղրամյան պող. 51/1, 53, 59 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ներքին Շենգավիթ 9 փողոց 2, 3 հանրակացարաններ, Շիրակի փողոց 1-ին նրբ․ 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9 շենքեր, Շիրակի փողոց 2-րդ նրբ․ 14 շենք, Շարուրի փ․ 1, 3 շենքեր և հարակից ոչ բնակիչ բաժանորդներ, Շիրազի փ․ 6, 8, 8/2, 10, 12, 14, 20 շենքեր, Հաղթանակ թաղ. 1, 3, 6 փողոցներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Արմավիրի մարզում՝

10:00-16:00 Բաղրամյան, Նորակերտ և Այգեկ գյուղեր,

Արարատի մարզում՝

10:00-14:00 Վեդի քաղաք` Արարատյան փողոց մասնակի,

10:30-14:00 Արտաշատ քաղաք` Աբովյան փողոց մասնակի,

10:30-16:00 Բերդիկ գյուղ մասնակի,

Վայոց ձորի մարզում՝

10:00-16:00 Վայք քաղաք` Կամոյի, Ալավերդյան փողոցները մասնակի,

11։00-15։00 Եղեգնաձոր քաղաք՝ Նորավան թաղամաս մասնակի, Պռոշյանի փողոց մասնակի, Երևանյան խճուղի մասնակի,

Կոտայքի մարզում՝

11։00-17։00 Գեղաշեն, Կոտայք և Զառ գյուղեր մասնակի, Ձորաղբյուրի և Ջրվեժի ամառանոցներ մասնակի, Առինջ գյուղ՝ Խ․Աբովյան և Պ․Սևակ թաղամասեր մասնակի,

Տավուշի մարզում՝

10:00-11:00 Իջևանի տարածաշրջան՝ Գետահովիտ գյուղ, “Վեոն Արմենիա”, “Վիվասել-ՄՏՍ”, “Յուքոմ” ընկերությունների բջջային կայաններ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

11:00-12:00 Իջևանի տարածաշրջան՝ Երկաթգծի քարշային ենթակայան, Զինմաս, Խմելու ջրի պոմպակայան, հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ,

Սյունիքի մարզում՝

10:30-16:30 Գորիս քաղաք՝ Անկախության փողոց,

12:30-17:30 Քարահունջ գյուղ, Արեգունի թաղամաս մասնակի: