Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ․ դատարանը մերժեց փաստաբանների բողոքը

1298

Փակված ենք համարում ընտրապայքարում համակիրների և մրցակիցների բաժանարար թեման. Մամիկոն Ասլանյան - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից

Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ Ռուբիկ Մխիթարյանի, այսօր՝ հունվարի 19-ին, մերժեց Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանի փաստաբանների բողոքը նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու վերաբերյալ։

Քրեական գործը, որով մեղադրանք է առաջադրվել ընտրություններում ամենաաշատ ձայներ ստացած քաղաքական ուժի առաջնորդին, հարուցվել է անցած տարվա սեպտեմբերի 14-ին, սակայն Ասլանյանին կալանավորելու որոշում կայացվեց ընտրությունների արդյունքները ամփոփելուց տասն օր անց։

Մեկ ամիս է՝ Վանաձորում արտակարգ իրավիճակ է, Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքը ընտրություններից մեկ ամիս անց ղեկավար չունի։ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը դատարանում վիճարկում է քվերակության արդյունքները, պահանջում, որ վերահաշվարկի արդյունքում հայտնաբերված անճշտությունները վերահաշվարկեն ԼՀԿ-ի օգտին, որ իրենք էլ ավագանի անցնեն։ Թե առաջին ատյանի, թե վերաքննիչ դատարանները մերժել են ԼՀԿ-ի հայցը։ «Լուսավոր Հայաստանը» մտադիր է հասնել Վճռաբեկ դատարան։ Մինչ ԼՀԿ-ի հայցի քննության վերջնական ավարտը դատարանը արգելում է նորընտիր ավագանու նիստեր անցկացնել։ Մինչև փետրվարի սկիզբ նիստեր անելու հնարավորություն չկա։

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ