Գլխավոր Блог էջ 80

ՀՐԱՏԱՊ. Հարված է հասցվել Կիևի հեռուստաաշտարակին. (տեսանյութ)

Момент взрыва у телебашни в Киеве сняли на видео: Яндекс.Новости

Ուկրաինական լրատվամիջոցների փոխանցման համաձայն, երկու հրթիռ է հարվածել Կիեւի հեռուստաաշտարակին։

Ուկրաինայի Գերագույն Ռադայում հայտարարել են, որ Կիեւի հեռուստաաշտարակի հրթիռակոծումից հետո հեռարձակման հետ կապված կան խնդիրներ եւ միացվելու է ռեզերվային հեռարձակումը։

 

Աշխարհում միակ երկիրը, որտեղ բժշկությունը և ուսումը անվճար է, իսկ տան դռները չեն կողպում. Գիտե՞ք որ երկիրն է այն…

Այսօր կպատմենք մի երկրի մասին, որտեղ կյանքը ուտոպիայի է նման։

Այս երկիրը Իսլանդիա է կոչվում։ Այն այնքան հայտնի չէ, որքան շատ ուրիշ պետություններ, սակայն այն ավելի լուրջ ուշադրության է արժանի և ահա թե ինչու։

Իսլանդիան 332529 բնակչություն ունի։ Այստեղ բոլորն իրար գիտեն, այդ պատճառով էլ տնից դուրս գալիս դուռը կողպելու կարիք չկա, կամ մեքենայի բանալին հանելու։ Այստեղ երեխաներին սայլակով հանգիստ թողնում են խանութի մոտ և ներս մտնում։

Նախկին սիրահարները բաժանվելուց հետո լավ ընկերներ են մնում, քանի որ իրենց բոլոր ընկերներն ընդհանուր են։ Իսլանդիայում չկա «Մակդոնալդս» արագ սննդի ոչ մի ռեստորան. դրանցից վերջինը փակվել է 2008 թվականին։

Իսլանդացիները շատ են սիրում կարդալ և համարվում են աշխարհի ամենակարդացող ժողովուրդը։

Այստեղ աշխատանքի ընդունվելիս երաշխավորագիր նախկին գործատուից չի պահանջվում, քանի որ այստեղ մարդիկ իրար հավատում են և երբեք չեն ստուգի նշված տեղեկատվությունը։

Իսլանդիան աշխարհում միակ երկիրն է, որտեղ մարդիկ առցանց ռեժիմով են քվեարկում։

Ինչ կա Իսլանդիայում. Իսլանդիայի բացահայտումը. կյանքի և աշխատանքի հեռանկարները ռուս միգրանտների համար աշխարհի վերջում

Այս երկիրը շատ պահպանողական է համարվում. տեղի բնակիչներն այստեղ շատ լուրջ են վերաբերվում ամուսնությանն ու ընտանեկան ավանդույթներին։ Միևնույն ժամանակ, սակայն, նրանք հանդուրժող և հարգալից են միմյանց նկատմամբ, այդ պատճառով էլ միասեռ ամուսնությունների օրինականացումն այստեղ շատ հանգիստ ընդունվեց։

Իսլանդիայում չկա բանակ։ Եթե քաղաքացիներից ինչ որ մեկն ուզում է ծառայել բանակում, նա կարող է միանալ Նորվեգիայի բանակին՝ երկու երկրների միջև պայմանագրի շրջանակներում։

Բոլոր դպրոցներն ու մյուս կրթական հաստատություններն այստեղ անվճար են։

Իսլանդիայում չկան մասնավոր հիվանդանոցներ, քանի որ չկա դրա անհրաժեշտությունը։ Պետական հիվանդանոցները բնակչությանն անվճար բարձրակարգ բժշկական ծառայություն են մատուցում։

Այս երկրում կենտրոնացված ջեռուցման համակարգ է օգտագործվում, բայց կարևորն այն է, որ այն բնակիչներին անվճար է տրամադրվում։

Ամեն տարի Իսլանդիան հայտնվում է ամենաբարձր կենսամակարդակով երկրների տասնյակում։

Ահա այսպիսի փոքրիկ և զարմանահրաշ երկիր է Իսլանդիան։

Փաստաբաններն անվճար իրավաբանական օգնություն կցուցաբերեն կանանց․ հայտարարություն

ՃԱՆԱՉԵՔ ԵՎ ՊԱՇՏՊԱՆԵՔ ՁԵՐ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ․ՀՀ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ՊԱԼԱՏ - YouTube

ՀՀ Փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

Կանանց միջազգային օրվան ընդառաջ ՀՀ փաստաբանների պալատը հայտարարում է 2022թ. մարտի 10-ին և 11-ին հանրապետության ամբողջ տարածքում կանանց իրավունքներին նվիրված միջոցառում իրականացնելու մասին:

Միջոցառման շրջանակներում փաստաբանական գրասենյակները և փաստաբանները անվճար իրավաբանական խորհրդատվություն կտրամադրեն կանանց:

Նախաձեռնության գլխավոր նպատակն է խթանել կանանց իրավունքների պաշտպանությունը Հայաստանում, ինչպես նաև բարձրացնել հանրային իրավագիտակցությունը և փաստաբանին դիմելու իրավական մշակույթը:

Միջոցառմանն արդեն իսկ միացել են ավելի քան հինգ տասնյակ փաստաբաններ և երեք տասնյակ փաստաբանական գրասենյակներ իրենց թիմերով, ինչպես նաև «Փաստաբանական դպրոց»-ը:

Անվճար իրավաբանական օգնությունը տրամադրվելու է ինչպես ՀՀ փաստաբանների պալատի Երևան քաղաքում տեղակայված վարչական շենքում, այնպես էլ փաստաբանական գրասենյակներում՝ Երևանում և բոլոր մարզերում:

Հարգելի՛ գործընկերներ, Փաստաբանների պալատը նախատեսում է միջոցառման վերաբերյալ իրականացնել հանրային լայն իրազեկում և ակնկալում է այդ առումով բոլոր շահագրգիռ կողմերի աջակցությունը: Միջոցառումը բաց է լուսաբանման համար:

Լրացուցիչ մանրամասների և հետաքրքրող հարցերի առնչությամբ կարող եք կապ հաստատել ՀՀ փաստաբանների պալատի մամուլի խոսնակ Սիլվի Տիգրանյանի հետ (հեռ.՝ 077 96 06 37) :

ՀՀ Փաստաբանների պալատ

Հանրային քննարկում Վանաձորի համայնքապետարանում

Возможно, это изображение (13 человек и в помещении)

Տեղի ունեցավ հանրային քննարկում Վանաձորի համայնքապետարանում
2022 քվականի մարտի 2-ին Վանաձորի համայնքապետարանի ավագանու նիստերի դահլիճում տեղի ունեցավ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավման 2-րդ լրացուցիչ ֆինանսավորման շրջանակներում Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ6 մայրուղու մինչև 6 կմ հատվածում վթարավտանգ տեղամասերի ասֆալատապատման, ճանապարհային նշաններով երթևեկության կագարավորման նախագծի և բնապահպանական և սոցիալական կառավարման պլանի քննարկումը:
Возможно, это изображение (4 человека, люди стоят, люди сидят и в помещении)
Մասնակիցների կողմից քննարկման հիմնական թիրախն էր միջպետական ճանապարհաեզրին տեղադրված ավտոմեքենաների վերանորոգման և սպասարկման տնակների հատվածում անվտանգ երթեկության ապահովումը /ժողովրդի կողմից ՛՛3-չդ մասի գարաժներ՞ կոչվող հատվածը/:
Возможно, это изображение (4 человека, люди сидят, люди стоят и в помещении)
Նախագծով նախատեսվում է ասֆալտապատել տնակների առջևի հատված և սիզմարգերի նեղ հատվածով առանձնացնել մուքեր և ելքեր դեպի միջպետական հատված:
Քննարկումների ժամանակ ներկայացվեցին մի շարք առաջարկություններ, որոնք նախագծողները հաշվի կառնեն շինարարությունից առաջ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հովհաննես Սաշայի Ավետիսյանը նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ

Возможно, это изображение (1 человек, стоит, костюм, в помещении и текст «२२ ረበቡበት Ưur paaAmиHиcTpauиR лopийcKoй o6лacTи www.lori.m»)

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հովհաննես Սաշայի Ավետիսյանը նշանակվել է ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ։
Շնորհավորում ենք, մաղթում աշխատանքային հաջողություններ ի շահ Լոռու մարզի և Հայաստանի Հանրապետության։