ՀՀ ԱՆ. Դիմակ կրելու պարտադիր պահանջը հանվում է

342

Требование носить маски в закрытых помещениях будет снято - RadioVan.fm

Հայաստանում Կnրnնավիրուսով պայմանավորված` համաճարակային իրավիճակը գնահատվում է կայուն:

Հաշվի առնելով իրավիճակային փոփոխությունը` առողջապահության նախարարությունը նախաձեռնել է սահմանափակումների մեղմացում:

Փակ տարածքներում դիմակ կրելու պարտադիր պահանջը հանվել է, բացառությամբ` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների: Այլ փակ տարածքներում խորհուրդ է տրվում կրել դիմակ՝ փոխելով այն 3-4 ժամը մեկ անգամ` ըստ անհրաժեշտության:

Փոփոխությունն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Նշենք, որ վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության 11775 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ (37459 դեպք) նվազել է 69%-ով: Թեստավորման դրական արդյունքների մասնաբաժինը վերջին 14 օրվա ընթացքում կազմել է 18.1%` նախորդ 37.9%-ի փոխարեն:

Հավելենք, որ սահմանափակումների վերաբերյալ առողջապահության նախարարության որոշումները բխում են համաճարակաբանական իրավիճակից և դրանով պայմանավորված` կրկին կարող են վերանայվել:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ