Домой ԼՈՒՐԵՐ Թիրախում բնակելի շենքերն են, լիքը զոհեր, Խարկովն ուղղակի ավիրել են. Խարկովում ՀՀ հյուպատոսի օգնական

Թիրախում բնակելի շենքերն են, լիքը զոհեր, Խարկովն ուղղակի ավիրել են. Խարկովում ՀՀ հյուպատոսի օգնական

0
Թիրախում բնակելի շենքերն են, լիքը զոհեր, Խարկովն ուղղակի ավիրել են. Խարկովում ՀՀ հյուպատոսի օգնական

Գիշերը համեմատաբար հանգիստ է անցել, եթե կարող ենք այդպես ասել։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Խարկովում ՀՀ հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ մարդիկ աշխատում են հիմնականում ապաստարաններից դուրս չգալ, իրենց հետ նախապես մեծ քանակությամբ սնունդ ու անհրաժեշտ պարագաներ են վերցրել։

Հովհաննիսյանը նշեց, որ գիշերվան նախորդող օրը հզոր հարվածներ են հասցվել Խարկովին՝ քաղաքից գրեթե ոչինչ չի մնացել։ «Իրավիճակն անվերահսկելի վատ է, շատ վտանգավոր է ու կան մարդիկ, որ վախը սրտներում քաղաքից փորձում են դուրս գալ»,-ասաց Հովհաննիսյանը։

Десятки убитых. Карлик бомбит Харьков градами по жилым кварталам

Նա նշեց, որ այնպիսի տպավորություն է, որ հիմա կռվում են բացառապես խաղաղ բնակչության դեմ։ Ինչ վերաբերում է այս պահին Խարկովում իրավիճակին՝ ՀՀ հյուպատոսի օգնականն ասաց, որ այս պահին խաղաղ է։ «Եթե լռություն է լինում, կարողանում ենք դուրս գալ, բարձրանալ տուն, բայց շատ կարճ ժամանակով։ Սնունդի խնդիր շատ-շատ մարդիկ ունեն, ովքեր մայրերի, երեխաների հետ, հիվանդների հետ են, չեն կարողանում դուրս գալ, ո՞վ պետք է իրենց սնունդ բերի, սննդի խնդիրը շատ սուղ է։ Թիրախն էլ հիմնականում բնակելի տներն են՝ տեսել ենք, թե գիշերն ինչ է կատարվել։ Թիրախում բնակելի շենքերն են, լիքը զոհեր, Խարկովն ուղղակի ավիրել են, բնակելի մի քանի շենքեր գիշերը խփել են»,- տեղեկացրեց ՀՀ հյուպատոսի օգնականը։

ArmDaily.am

 

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here