Դեռևս 2019թ-ից սկիզբ է առել Խորեոգրաֆիայի պետական թատրոնի աշխատակազմի աշխատավարձերի չվճարման վեճով դատական գործը (ԵԴ/38173/02/19):
19.07.2021թ առաջին ատյանի դատարանը կայացրեց որոշում հօգուտ աշխատողների, մինչդեռ ՀՀ Կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարության կողմից դատական ակտը բողոքարկվեց վերաքննիչ դատարան:
Վերաքննիչ վարույթում գործի քննությունը կրկին լուծվեց հօգուտ աշխատողների և մերժվեց նախարարության բողոքը:
Իր որոշմամբ Վերաքննիչ դատարանը ընդգծել է, որ օրենսդիրը պարապուրդի առկայության դեպքում, երբ հիմնավորվում է աշխատողի պարապուրդի մատնված լինելու հանգամանքի մեջ մեղավորության բացակայությունը, գործատուի մեղավորությունը որևէ ձևով չի կարևորվում, քանի որ հակառակ դեպքում պաշտպանված չէր լինի աշխատողների՝ ոչ իրենց մեղքով առաջացած պարապուրդի դիմաց վարձատրություն ստանալու երաշխավորված իրավունքը:
Վերաքննիչ դատարանը հավելեց նաև, որ վիճելի իրավահարաբերության մեջ պարապուրդի առկայությունը ոչ աշխատողների մեղքով առաջացած լինելու փաստի առկայության պայմաններում, Գործատուի մեղքի առկայությունը որևէ էական նշանակություն ունենալ չի կարող, քանի որ իրավահարաբերությունը կարագավորող նյութաիրավական նորմի հիմքում Գործատուի մեղավորության առկայության կամ բացակայության հարցը առհասարկ չի կարևորվում, այլ կերպ ասած նյութաիրավական նորմի կիրառման համար բավարար է միայն պարապուրդի առկայությունը և դրա ոչ աշխատողի մեղքով առաջացած լինելու հանգամանքը:
«Խորեոգրաֆիայի պետական թատրոն» ՊՈԱԿ-ի բոլոր աշխատողների պաշտպանությունը իրականացնում է «Արա Ղազարյան» իրավաբանական գրասենյակը:
https://m.facebook.com/Ara-Ghazaryan-law-office-108233324342862/