Մարզպետին կից կստեղծվի աշխատանքային խումբ՝ մարզպետարանի և քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ











Տրանսպորտային միջոցների գազաբալոններ տեղադրող և սպասարկող առաջին 5 կազմակերպությունները վկայագրեր ստացան․ դրանցից երկուսը գործելու են Երևանում, երկուսը Շիրակում, մեկը՝ Լոռիում։ Եվս 3 ընկերություն դիմել են Տարածքային և ենթակառուցվածքների նախարարություն՝ լիցենզիա ստանալու համար։
Այս ընկերությունները վկայագրեր կտրամադրեն իրենց մոտ ստուգաչափում անցած մեթանով և պրոպանով շահագործվող գազաբալոններ ունեցող տրանսպորտային միջոցներին։
Օգոստոսի մեկից, առանց այդ վկայագրերի գազալցակայանները իրավունք չեն ունենա լիցքավորել գազաբալոնները։ Կառավարության նոր որոշումն է՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ 2 տարին մեկ պետք է ստուգաչափվեն պլաստմասե փաթույթով, իսկ 3 տարին մեկ՝ մետաղական բալոնները։ Փետրվարի 18-ին գազաբալոնների տեղադրման և ստուգաչափման լիցենզիա ստացած 5 ընկերություններից մեկն էլ գտնվում է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում․ լաբորատորիայի տեղակայման համար էլ հատուկ չափանիշներ կան։ Վարորդները կարևորում են գազաբալոնների ստուգաչափման գործընթացը, բայց խնդիրներ են տեսնում։
Ողջ մարզում գործելու է գազաբալոնների տեղադրման և սպասարկման միայն մեկ կայան․ և, ինչպես հայտնի է, յուրաքանչյուր բալոնի ստուգաչափման համար 1-1,5 ժամ է անհրաժեշտ։







![]()
Հիմա ամենածայրահեղ վիճակն է՝ ամբողջ բնակչությունը նկուղներում է պատսպարվել: Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է Ուկրաինայի Խարկով քաղաքի ՀՀ հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը
«Ռուսական զորքերը մտել են քաղաքի մեջ: Մոտակա ժամերը որոշիչ են լինելու, ռմբակոծություն, կրակներ ամեն ձև, հիմա մաքսիմալ ուժերի լարումով մարտեր են ընթանում՝ մոտակա ժամերին պարզ կլինի, թե ով կհղթի»,- ասել է Հովհաննիսյանը: