Մարզպետին կից կստեղծվի աշխատանքային խումբ՝ մարզպետարանի և քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավմամբ

364

Возможно, это изображение (8 человек, люди сидят и люди стоят)

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի նախաձեռնությամբ մարզում ակտիվ գործունեություն ծավալող հասարակական կազմակերպությունների, հիմնադրամների, քաղհասարակության ներկայացուցիչները հրավիրվել էին հանդիպման, որի նպատակն էր ՀԿ-ների միջազգային խորհրդանշական օրն անդրադառնալ մարզի փորձառու և նորաթուխ կազմակերպությունների գործունեությանը, համատեղ հանդես գալ առաջարկներով՝ ուղղված մարզային իշխանությունների հետ համագործակցության ընդլայնմանը, մարզի զարգացմանն ու համայնքային կյանքի ակտիվացմանը:
Возможно, это изображение (7 человек, люди стоят и в помещении)
Հանդիպմանը մասնակցում էին նաև մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչներ, ովքեր գործի բնույթով առավել սերտորեն են համագործակցում հասարակական կազմակերպությունների հետ, իրականացնում բազմաթիվ համատեղ նախաձեռնություններ։
— ՀԿ-ների օգնությամբ այսօր մեր երկրում բազմաթիվ խնդիրներ են բարձրացվում և հաջողությամբ լուծում ստանում։ Քաղաքացիների և պետության միջև դուք անհատի շահերը պաշտպանող կարևորագույն օղակն եք։ Ձեր կողմից արված աշխատանքը և՛ տեսանելի է, և՛ շոշափելի։ Շարունակեք ձեր ակտիվ գործունեությամբ, անփոխարինելի ներուժով առավել լավը դարձնել հանրության կյանքն ու շրջապատը։ Ցանկանում եմ ձեզ մաղթել համառություն, հաջողություն, նոր մտահղացումներ, նպատակներ և բարի ծրագրեր՝ ուղղված մեր երկիրն ավելի լավը դարձնելուն,- իր ողջույնի խոսքում ասաց Արամ Խաչատրյանը։
Возможно, это изображение (10 человек и люди стоят)
Լոռու մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Աննա Գասպարյանը նշեց, որ մարզպետարանը կարևորում է ՀԿ-ների հետ համագործակցությունը, բարձր է գնահատում քաղհասարակության ներդրումը մարզի զարգացման գործում սոցիալական խնդիրների, կրթական և մշակութային ծրագրերի իրականացման, համայնքների հզորացման, մարդու իրավունքների, բնապահպանական ոլորտներում։ Նա ընդգծեց, որ հանդիպման նպատակն է ոչ միայն շնորհավորել օրվա կապակցությամբ և զրուցել ընդհանուր խնդիրներից, այլև հանդես գալ առարկայական և կառուցողական առաջարկություններով։
Возможно, это изображение (3 человека, люди сидят и в помещении)
Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Վալերի Ջաղինյանը նշեց, որ ակտիվ գործունեություն ծավալող ՀԿ-ներն ընդգրկված են մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների աշխատանքային հանձնաժողովներում և շնորհակալ աշխատանք են կատարում, հուսալի և կարեկից կառույցներ են։
ՀԿ֊ ների հետ համագործակցությունն իրենց ողջույնի և շնորհավորանքի խոսքում կարևորեցին նաև Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Արփինե Մատինյանը և Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իրինա Մարտիրոսյանը։
Возможно, это изображение (4 человека, люди сидят и в помещении)
 Քաղհասարակության ներկայացուցիչները ողջունեցին հանդիպման նախաձեռնությունը։ Նրանք նշեցին, որ միջոցառումը առիթ է նաև, որ ՀԿ-ներն առավել լավ տեղեկացվեն միմյանց գործունեությունից, փոխանակվեն տեղեկատվությամբ և արդյունավետ համագործակցեն ոչ միայն մարզային իշխանությունների, այլև իրար հետ։
Քննարկման արդյունքում որոշում կայացվեց 15-օրյա ժամկետում ստեղծել մարզպետին կից աշխատանքային խումբ՝ մարզպետարանի և քաղհասարակության ներկայացուցիչների ներգրավվածությամբ, որն առավել համակարգված կերպով քննարկումներ կիրականացնի մարզի համար կարևորություն ունեցող տարբեր հարցերի շուրջ՝ ընդլայնելով համագործակցությունը ՀԿ-ների և պետական կառույցների միջև՝ հանուն քաղաքացիական հասարակության զարգացման։
Ներկաների կողմից բարձրացվեցին նաև մի շարք կարևոր հարցեր, որոնք քննարկման առարկա կդառնան ձևավորվելիք աշխատանքային խմբի առաջիկա հանդիպումներում։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ