Գազաբալոնների ստուգաչափման գործընթացն սկսվել է. ՄԻԳ ՀՌԸ (տեսանյութ)

428

Նոր խնդիրներ գազով մեքենաների վարորդների համար․․․ — GOOD LOOKING NEWS

Տրանսպորտային միջոցների գազաբալոններ տեղադրող և սպասարկող առաջին 5 կազմակերպությունները վկայագրեր ստացան․ դրանցից երկուսը գործելու են Երևանում, երկուսը Շիրակում, մեկը՝ Լոռիում։ Եվս 3 ընկերություն դիմել են Տարածքային և ենթակառուցվածքների նախարարություն՝ լիցենզիա ստանալու համար։

Այս ընկերությունները վկայագրեր կտրամադրեն իրենց մոտ ստուգաչափում անցած մեթանով և պրոպանով շահագործվող գազաբալոններ ունեցող տրանսպորտային միջոցներին։

Օգոստոսի մեկից, առանց այդ վկայագրերի գազալցակայանները իրավունք չեն ունենա լիցքավորել գազաբալոնները։ Կառավարության նոր որոշումն է՝ անվտանգության նկատառումներից ելնելով՝ 2 տարին մեկ պետք է ստուգաչափվեն պլաստմասե փաթույթով, իսկ 3 տարին մեկ՝ մետաղական բալոնները։ Փետրվարի 18-ին գազաբալոնների տեղադրման և ստուգաչափման լիցենզիա ստացած 5 ընկերություններից մեկն էլ գտնվում է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում․ լաբորատորիայի տեղակայման համար էլ հատուկ չափանիշներ կան։ Վարորդները կարևորում են գազաբալոնների ստուգաչափման գործընթացը, բայց խնդիրներ են տեսնում։

Ողջ մարզում գործելու է գազաբալոնների տեղադրման և սպասարկման միայն մեկ կայան․ և, ինչպես հայտնի է, յուրաքանչյուր բալոնի ստուգաչափման համար 1-1,5 ժամ է անհրաժեշտ։

 

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ