Բուն Բարեկենդանի տոնը Գուգարաց թեմում. (Ֆոտոշարք)

510

Возможно, это изображение (3 человека, люди стоят и в помещении)

Փետրվարի 27-ին՝ Բուն Բարեկենդանին, արդեն փակ խորանով Սուրբ Պատարագ մատուցվեց Գուգարաց թեմի բոլոր եկեղեցիներում:
Վանաձորի առաջնորդանիստ Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում, հավարտ Սուրբ Պատարագի իր օրհնության խոսքն ուղղեց ներկաներին Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը և ներկա հավատացյալներին մեկնաբանեց Բուն Բարեկենդանի խորհուրդը։
Возможно, это изображение (11 человек и в помещении)
Բուն Բարեկենդան է կոչվում Մեծ Պահքի առաջին կիրակին։
Բուն Բարեկենդանը ունի երկու ուղղվածություն. առաջինը՝ մեր նախահոր Ադամի և նախամոր Եվայի դրախտում կենցաղավարության անհոգ օրերն են և երկրորդը այն մտածումն է, թե ինչպես կարող է մարդը վերադառնալ այն կորսված դրախտը, որում մի ժամանակ ապրում էին մեր նախածնողները։
Возможно, это изображение (на открытом воздухе и дерево)
Մեծ Պահքը հիշեցնում է, որ մարդը երջանիկ է ծնվել, և սակայն կորցրել է այդ երջանկությունը օրինազանցության պատճառով, և ապա ձգտում է վերադարձնել կորցրածը, կորցրած արժեքները վերագտնելու համար, մարդն ապաշխարում ու զղջում է:
Ապաշխարության շրջանը մեզ համար՝ մեծ մարտահրավեր է, այն ճամփորդություն է, որը սովորեցնում է մեզ աղոթելու և ժուժկալ, համեստ ապրելու արվեստը։
Возможно, это изображение (на открытом воздухе и дерево)
Եկեղեցին առաջիկա Մեծ Պահոց օրերին հորդորում է հավատացյալներին հրաժարվել տարատեսակ մեղքերից և ապաշխարությամբ, սիրով ու ներողամտությամբ հարգել միմյանց: Եթե բոլորն աղոթքով ու սրբությամբ պահեն Պահքը, կնվազեն դավադրություններն ու զազրախոսությունները՝ ի նպաստ եղբայրասիրության և համերաշխության։ Եկեղեցին պարտավորեցնում է ամենքիս ինքնասրբագրվել ու փոփոխության ենթարկել մեր վարքագիծը:
Բուն Բարեկենդանը լայն տարածում ունի հայկական միջավայրում և տոնախմբվում է ժողովրդական երգ ու պարով, խաղերով։
Возможно, это изображение (5 человек, люди стоят и на открытом воздухе)
Հավարտ Պատարագի՝ Սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու բակում տեղի ունեցավ միջոցառում՝ հագեցած ժողովրդական երգ ու պարով:
Միջոցառման մասնակիցներին իր օրհնության խոսքն ուղղեց Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ մայր եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Վահան Ավագ քահանա Ազարյանը։
Բակը զարդարված էր Գուգարաց թեմի «Տուն» համայնքային զարգացման կենտորնի սաների աշխատանքներով, ովքեր տեղում նույնպես ներկաներին հիացնում էին իրենց նկարչական հմտություններով, Վանաձորի Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտական կենտրոնի սաների աշխատանքներով, Վանաձորի թիվ 5 մանկապարտեզի աշխատակազմի ձեռագործ աշխատանքներով, EREO հասարակական կազմակերպության ձեռագործ աշխատանքներով։ Բեմահարթակն էլ ավելի տոնական դարձնելու համար իրենց աջակցություն էր բերել Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնը։
Возможно, это изображение (один или несколько человек, люди стоят, на открытом воздухе и памятник)
Գեղարվեստական հայտագրերով հանդես եկան Գուգարաց թեմի «Վարդանանց հետնորդներ» նվագախումբը, Վանաձորի Հայորդաց տան սաները, «Նել-Նար» պարային համույթը, Վանաձորի համայնքապետարանի թիվ 2 մշակույթի տան դհոլահարների խմբակը, Վանաձորի համայնքապետարանի թիվ 1 մշակույթի տան պարային խմբի սաները, «Գայանա» պարային դպրոցը, հաղորդավար Անի Տիրացույան։
Միջոցառման ավարտին ազգային խաղերով և ազգային պարերով հանդես եկան ՀԱԵ Գուգարաց թեմի երիտասարդաց միության կամավորները։
Возможно, это изображение (12 человек, люди стоят и на открытом воздухе)

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ