Գլխավոր Блог էջ 90

Հոբելյանի առթիվ պարգևատրվեց վաստակաշատ դասախոս Ռոբերտ Սահակյանը

Возможно, это изображение (3 человека, люди стоят и в помещении)

Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ծննդյան 85-ամյակի կապակցությամբ այսօր շնորհավորեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Վանաձորի պետական համալսարանի վաստակաշատ դասախոս, ակտիվ հասարարական գործիչ Ռոբերտ Սահակյանին։
— Դուք անուրանալի ավանդ ունեք Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ստեղծման և կայացման գործում, բուհի հենասյուներից մեկն եք։ Արգասաբեր է Ձեր մանկավարժական գործունեությունը։ Ձեր կրթած սերունդներն այսօր էլ բարձր են պահում մեր մարզի պատիվը տարբեր ոլորտներում:
Возможно, это изображение (5 человек, люди сидят и в помещении)Մաղթում եմ քաջառողջություն, երկարակեցություն և ամենայն բարիք, — իր շնորհավորանքի խոսքում ասաց Լոռու մարզպետը՝ ընդգծելով նաև այն, որ Ռոբերտ Սահակյանը պատկառելի տարիքում էլ շարունակում է ուսումնական ձեռնարկներ գրել ուսանողների համար։
Возможно, это изображение (5 человек, люди сидят и в помещении)
Վաստակաշատ գիտնականին ջերմ շնորհավորանքի խոսքեր հղեց նաև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը։ Ռ․ Սահակյանը շնորհակալություն հայտնեց մարզի ղեկավարին հաճելի անակնկալի, ցուցաբերված ուշադրության, հարգանքի և մանակավարժների հանդեպ ընդգծված վերաբերմունքի համար:

Օլիմպիադաների մարզային փուլի արդյունքներն ամփոփվել են, մեկնարկել է հանրապետական փուլը

Հաստատվել են օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից

Այս տարվա հունվարի 19-ից փետրվարի 15-ը կազմակերպված դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլում իրենց գիտելիքները փորձեցին տարածքային փուլը հաղթահարած Լոռու մարզի դպրոցների 712 աշակերտներ (383՝ աշակերտ բնագիտական, 329՝ հումանիտար առարկաներից)։ Նրանցից անցողիկ շեմը հաղթահարել և հանրապետական փուլ են անցել 130-ը (բնագիտական առարկաներից՝ 52 աշակերտ, հումանիտար առարկաներից՝ 78)։
Ի դեպ, նախորդ ուստարում օլիմպիադայի մարզային փուլին մասնակցել էր 646 աշակերտ, հանրապետական փուլ էին անցել 115-ը։
Ըստ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության վերլուծության՝ ընդհանուր առմամբ, հումանիտար առարկաների արդյունքները գոհացուցիչ են եղել։
Առավելագույն արդյունքներ են գրանցվել պատմություն առարկայից, նվազագույն՝ ֆրանսերենից։ Բնագիտական առարկաների արդյունքները այս տարի ևս չեն գոհացրել։ Առավելագույն միավոր գրանցվել է միայն աշխարհագրությունից, նվազագույն՝ մաթեմատիկայից և ֆիզիկայից։ Ինֆորմատիկա առարկայից հանրապետական փուլին մասնակցության համար անցողիկ շեմը հաղթահարող աշակերտներ չեն եղել։
Փետրվարի 19-ին մեկնարկել է օլիմպիադաների հանրապետական փուլը՝ մաթեմատիկա առարկայից, որին մեր մարզից մասնակցել է 19 աշակերտ։
Հանրապետական փուլը կշարունակվի մինչև մայիսի 15-ը։

Հայաստանում հայտնաբերվել է նաև «Օմիկրոն» տարբերակի «BA.2» ենթատարբերակը

What we know about Omicron and how to avoid getting it - ISRAEL21c

Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի` ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի և Հայ-ռուսական համալսարանի հետ համատեղ իրականացրած սեքվենավորման (ՊՇՌ դրական նմուշների) արդյունքները ցույց են տվել, որ ներկայումս Հայաստանում շրջանառում է նաև COVID-19 «Օմիկրոն» տարբերակը (շտամը), այդ թվում՝ «Օմիկրոն» տարբերակի «BA.2» ենթատարբերակը։
Գիտնականների կարծիքով` «BA.2»-ն ավելի վարակիչ է, քան նախորդ ենթատարբերակը, և համաձայն մի շարք հետազոտությունների՝ կարող է ունենալ հիվանդության ավելի ծանր ընթացք։

Եղանակը՝ առաջիկա օրերին

Ահա թե ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին - ARM FUN

Փետրվարի  23-24-ին, 25-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Փետրվարի 22-ին առանձին շրջաններում, 25-ի ցերեկը, 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային գոտիներում ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան 2-5 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 21-24-ի ցերեկը կբարձրանա 2-4 աստիճանով։

Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը

Դոնեցկի ու Լուգանսկի ղեկավարները խնդրանքով դիմել են Պուտինին ‹ ԱՐՑԱԽ  ԼՐԱՏՎԱԿԱՆ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր ստորագրել է Դոնբասի երկու ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը ճանաչելու հրամանագրերը:

Դրանից հետո համագործակցության մասին փաստաթղթեր ստորագրվեցին Պուտինի եւ ԴԺՀ ղեկավար Դենիս Պուշիլինի ու ԼԺՀ ղեկավար Լեոնիդ Պասեչնիկի միջեւ։

Պուտինը և Դոնբասի երկու ինքնահռչակ հանրապետությունների ղեկավարները կնքել են բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության համաձայնագրեր:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է Ռուսաստանի խորհրդարանին վավերացնել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախությունը ճանաչելու հրամանագրերը: