Օլիմպիադաների մարզային փուլի արդյունքներն ամփոփվել են, մեկնարկել է հանրապետական փուլը

690

Հաստատվել են օլիմպիադաների անցկացման ընթացակարգերը - Այսօր` թարմ լուրեր Հայաստանից

Այս տարվա հունվարի 19-ից փետրվարի 15-ը կազմակերպված դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլում իրենց գիտելիքները փորձեցին տարածքային փուլը հաղթահարած Լոռու մարզի դպրոցների 712 աշակերտներ (383՝ աշակերտ բնագիտական, 329՝ հումանիտար առարկաներից)։ Նրանցից անցողիկ շեմը հաղթահարել և հանրապետական փուլ են անցել 130-ը (բնագիտական առարկաներից՝ 52 աշակերտ, հումանիտար առարկաներից՝ 78)։
Ի դեպ, նախորդ ուստարում օլիմպիադայի մարզային փուլին մասնակցել էր 646 աշակերտ, հանրապետական փուլ էին անցել 115-ը։
Ըստ Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության վերլուծության՝ ընդհանուր առմամբ, հումանիտար առարկաների արդյունքները գոհացուցիչ են եղել։
Առավելագույն արդյունքներ են գրանցվել պատմություն առարկայից, նվազագույն՝ ֆրանսերենից։ Բնագիտական առարկաների արդյունքները այս տարի ևս չեն գոհացրել։ Առավելագույն միավոր գրանցվել է միայն աշխարհագրությունից, նվազագույն՝ մաթեմատիկայից և ֆիզիկայից։ Ինֆորմատիկա առարկայից հանրապետական փուլին մասնակցության համար անցողիկ շեմը հաղթահարող աշակերտներ չեն եղել։
Փետրվարի 19-ին մեկնարկել է օլիմպիադաների հանրապետական փուլը՝ մաթեմատիկա առարկայից, որին մեր մարզից մասնակցել է 19 աշակերտ։
Հանրապետական փուլը կշարունակվի մինչև մայիսի 15-ը։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ