Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը ծննդյան 85-ամյակի կապակցությամբ այսօր շնորհավորեց ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ, Վանաձորի պետական համալսարանի վաստակաշատ դասախոս, ակտիվ հասարարական գործիչ Ռոբերտ Սահակյանին։
— Դուք անուրանալի ավանդ ունեք Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ստեղծման և կայացման գործում, բուհի հենասյուներից մեկն եք։ Արգասաբեր է Ձեր մանկավարժական գործունեությունը։ Ձեր կրթած սերունդներն այսօր էլ բարձր են պահում մեր մարզի պատիվը տարբեր ոլորտներում:
Մաղթում եմ քաջառողջություն, երկարակեցություն և ամենայն բարիք, — իր շնորհավորանքի խոսքում ասաց Լոռու մարզպետը՝ ընդգծելով նաև այն, որ Ռոբերտ Սահակյանը պատկառելի տարիքում էլ շարունակում է ուսումնական ձեռնարկներ գրել ուսանողների համար։
Վաստակաշատ գիտնականին ջերմ շնորհավորանքի խոսքեր հղեց նաև մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Արամ Գրիգորյանը։ Ռ․ Սահակյանը շնորհակալություն հայտնեց մարզի ղեկավարին հաճելի անակնկալի, ցուցաբերված ուշադրության, հարգանքի և մանակավարժների հանդեպ ընդգծված վերաբերմունքի համար: