Домой ԼՈՒՐԵՐ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում քննվում է շմոլ գազից թունավորման հետևանքները. արձանագրվել է 4 մահ.

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում քննվում է շմոլ գազից թունավորման հետևանքները. արձանագրվել է 4 մահ.

0
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում քննվում է շմոլ գազից թունավորման հետևանքները. արձանագրվել է 4 մահ.

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ալավերդի նստավայրում դեկտեմբերի 7-ին շարունակվում էր Ա. Եսայանի քրեական գործի քննությունը: Ա. Եսայանը «Էյ-ի-Ջի սերվիս» ՍՊԸ-ի Լոռու ԳՀՏՍ ծառայության Ալավերդու տեղամասի փականագործն է: Նա իրականացնում է տնայցեր, ստուգում, որ բնակիչները հետևեն գազասպառման կանոններին: Ա. Եսայանին մեղադրանք է առաջադրվել իր աշխատանքը պատշաճ չիրականացնելու համար, որի արդյունքում մի աբողջ ընտանիքի մահ է գրանցվել: Հիշեցնենք, որ  2019թ․ նոյեմբերին Ալավերդի քաղաքի բնակիչներ Յուրա, Սուրեն, Դիանա Իսրայելյանները և Գայանե Ալեքսանյանը ածխածնի մոնօքսիդի (շմոլ գազ) բարձր քանակությունից թունավորվել էին և մահացել։ Մանրամասներն այստեղ՝ https://narlur.blogspot.com/2021/08/blog-post_12.html?fbclid=IwAR0xH_sc4PeetSDa79qoaXRG_2wn1yPTFFP_vfy7TMzWvuz34yJdhXQ28BE

 

Դեկտեմբերի 7-ին կայացած դատական նիստը՝ գործի հարցաքննության փուլն էր։
Տուժողի իրավահաջորդ Սոֆիկ Ալեքսանյանը մահացածներից Գայանե Ալեքսանյանի մայրն է: Նա հարցաքննության սկզբում նշեց, որ ինքը Ա. Եսայանին մեղավոր չի ճանաչում, գտնում է, որ  աղջկա և ամուսնու անփութությունն է եղել ողբերգական դեպքի պատճառը: Նա պատմեց, որ դեպքից որոշ ժամանակ առաջ աղջկա բնակարանում վերանորոգման աշխատանքներ և որոշ ձևափոխություններ են իրականացրել: Նշեց,  որ հին գազօջախն էլ փոխարինել էին նորով:

Ամբաստանյալի շահերի պաշտպան Ռոման Կոնինյանը հարցադրումների միջոցով փորձեց պարզել, թե որտեղ է գտնվել ջրատաքացուցիչը բնակարանը ձևափոխելուց հետո և որքան ժամանակ է ընդհանրապես օգտագործվել  այն:
Վկան նշեց, որ արդեն լավ չի հիշում, այդ շրջանում բազմաթիվ ձևափոխություններ են կատարվել, սակայն մտաբերեց, որ ջրատաքացուցիչը և գազօջախը գտնվել են խոհանոցում՝ իրար մոտ:
Նախագահող դատավորը ևս փորձեց պարզել, թե ջրատաքացուցիչը վկայի աղջկա տանն ինչքան ժամանակ է օգտագործվել: Վկան մտաբերեց, որ սեպտեմբեր ամսին իր աղջկա հետ ձմռան համար պահածոներ են պատրաստել և այդ ժամանակ օգտագործել են տաք ջուր:

Գործում ներգրավված մյուս վկան  Լուսինե Ալեքսանյանն է: Նա ողբերգական դեպքի արդյունքում մահացած Գայանե Ալեքսանյանի զարմուհին է: Ամբաստանյալ՝ Ա. Եսայանը գազի ներտնային սպասարկում է իրականացնում նաև Լուսինե Ալեքսանյանի բնակարանում: Վկան պատմում է, որ իր ուսանողության 2 տարիներին բնակվել է հորաքրոջ տանը և ավարտելուց հետո շփումը միմյանց հետ միշտ ջերմ է եղել, միմյանց այցելությունները՝ հաճախակի: Հիշում է, որ դեպքի առավոտյան  Գայանե Ալեքսանյանի աշխատավայրից զանգ է ստացել, որ վերջինս չի ներկայացել աշխատանքի, անհանգստացել է, գնացել է տուժողի տուն և հայտնաբերել է վերջիններիս մահացած: Նշեց որ տունը անտանելի շոգ էր, միանգամից հասկացել է,  որ գազի հետ կապված խնդիր է եղել, բացել է լուսամուտը: Այդ ժամանակ բաց է եղել նաև ջրի ծորակը, նշեց որ ջուրը սառն էր: Վկան նշում է, որ ջրատաքացուցիչ տուժողի տանը եղել է 2013թ․-ից հետո, որոշ ժամանակ օգտագործելուց հետո այն խափանվել է  և ուղղակի դրված է եղել միջանցքում, հատակի վրա: Կենցաղային հարցերը լուծել են ջուրը տաքացնելով: Վկան նշեց, որ 2019 թվականին, երբ տեղափոխվել է իր նոր բնակարան, լոգանքի հետ կապված հարցերը հորաքրոջ ընտանիքն իրականացնում էր իր տանը, մինչև այն ժամանակ երբ արտագնա աշխատանքից վերադարձել է ընտանիքի հայրը՝  Յուրա Իսրաելյանը, սկսել բնակարանի ձևափոխման աշխատանքները և նոր տեխնիկա ձեռք բերելուց հետո շահագործել են նաև ջրատաքացուցիչը: Հիշում է նաև, որ ջրատաքացուցիչը տեսել է հատակին դրված, հարցրել է, թե ինչ է պատահել, Գայանե Ալեքսանյանը պատասխանել է, որ այն խափանվել է և խցափակվել է մասնագետի կողմից: Իսկ փաստաբանի հարցին, թե արդյոք վկան տեղյակ է, թե ինչու չէր միացված ձայնաազդանշանային սարքը, Լուսինե Ալեքսանյանը նշեց, որ վարդակի հետ է խնդիրը եղել:

Ամբաստանյալ Ա. Եսայանը նշեց որ 2021թ հունվարին ինքը Իսրայելյանների տուն առաջին այցն է իրականացրել, հետո՝ 2-րդ այցի ժամանակ տեսել է խոհանոցում դրված վառարանը, որտեղ դեպքի ժամանակ արդեն դրված էր նաև ջրատաքացուցիչը: Քանի որ խախտում է եղել, ինքը խցափակել է և կազմել արձանագրություն: Հիշում է, որ այդ ժամանակ ջրատաքացուցիչը դրված է եղել միջանցքում՝ հատակին: Նշեց, որ խցափակել է որպես բացակա գազասարք, քանի որ տանը դրված է եղել միայն խոհանոցի գազօջախը, որի օգտագործման համար եղել են բոլոր անհրաժեշտ պայմանները։

Վկա՝ Մեսրոպ Իսրայելյանի նախաքննական ցուցմունքը կողմերի համաձայնությամբ նախագահող դատավորը բարձրաձայն ընթերցեց, քանի որ վերջինս դատական նիստին չէր ներկայացել: Վկան Տուժող՝ Յուրա Իսրաելյանի եղբոր տղան է: Նախաքննական ցուցմունքում նշել է, որ իր հորեղբայրը արտագնա աշխատանքից վերադարձել է դեպքից մոտավոր մեկ ամիս առաջ, և իր տանն իրականացրել է վերանորոգման աշխատանքներ։ Այս վկան ևս գտնում էր, որ դեպքը տեղի է ունեցել Յուրա Իսրաելյանի անփութության պատճառով:

Նախագահող դատավոր Լուսինե Ալավերդյանը դատական նիստը հետաձգեց, այն նշանակելով 2022թ․ փետրվարի 8-ին:

Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն,
«Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»  հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:   Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»  հասարակական կազմակերպությունների տեսակետներին:

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here