Լոռու մարզպետն ինքնաբացարկ է հայտնել. Վանաձորում բաշխել են ավագանու մանդատները

466

Տեսախցիկներով պարզ ֆիքսել եմ՝ վարչապետի հրաժարականը պահանջում է մոտավորապես  15-20 հոգի. Լոռու մարզպետ (Տեսանյութ) - Այսօր` թարմ լուրեր ...

Վանաձորի թիվ 23 Տարածքային ընտրական հանձնաժողովն այսօր՝ դեկտեմբերի 22–ին, բաշխել է Վանաձոր խոշորացված համայնքի նորընտիր ավագանու 33 անդամների մանդատները։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Տարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Պապանյանը։

«33 անդամից 4–ը ինքնաբացարկ է ներկայացրել։ Երեքը՝ «Քաղաքացիական պայմանագրից», մեկը՝ «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցությունից։ ՔՊ–ից ինքնաբացարկ է հայտնել մարզպետ Արամ Խաչատրյանը, Արամ Գրիգորյանը, Արեն Անանյանը,  իսկ ՀԱՍԿ–ից ինքնաբացարկ հայտնողը Արման Մովսիսյանն է»։

Թե երբ կլինի ավագանու առաջին նիստը, դեռ պարզ չէ։

Նշենք, որ դեկտեմբերի 5–ին Վանաձորի ավագանու ՏԻՄ ընտրություններում 10 քաղաքական ուժերից անցողիկ շեմը հաղթահարել էր 5–ը։ Առաջատար է «Մամիկոն Ասլանյան» կուսակցությունների դաշինքը» (15 մանդատ), երկրորդ տեղում «Քաղաքացիական պայմանագիրն» է  (9 մանդատ), երրորդում` «Հայաստանի սոցիալիստական աշխատավորական» կուսակցությունը (5 մանդատ), իսկ չորրորդ եւ հինգերրորդ տեղերը զբաղեցնում են «Հայրենիք» (2 մանդատ),  եւ «Ապրելու երկիր» (2 մանդատ) կուսակցությունները:

Դեկտեմբերի 17–ին ընդառաջ, երբ պետք է տեղի ունենար նորընտիր ավագանու  առաջին նիստը, Մամիկոն Ասլանյանը հրավիրվել էր Քննչական կոմիտե, ապա՝ ձերբակալվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորություններն անցնելը), 314-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնեական կեղծիքը) հատկանիշներով։Վարույթն իրականացնող մարմինը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Մամիկոն Ասլանյանը մեղադրանքը չի ընդունում, ըստ նրա պաշտպանի՝ Ասլանյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է  իրականացվում։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ