Լոռու մարզում անչափահասների շրջանում իրավախախտման դեպքերի նվազեցման նպատակով կարևորվեց համայնք-դպրոց-ընտանիք առավել սերտ համագործակցությունը ________________________________________

455

Возможно, это изображение (7 человек, люди стоят и в помещении)

Լոռու մարզպետարանի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի նախաձեռնությամբ անցկացվեց խորհրդակցություն՝ մարզում անչափահասների շրջանում իրավախախտման դեպքերի քննարկման և խնդիրների վերհանման նպատակով։
 Հանդիպմանը ներկա էին մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, մարզի տարածաշրջանների միասնական սոցիալական ծառայությունների, ոստիկանության Լոռու մարզային վարչության ներկայացուցիչներ, մարզի դպրոցների տնօրեններ, համայնքապետարանների սոցիալական աշխատողներ, ոլորտի այլ մասնագետներ։
 Լոռու մարզի դատախազության դատախազ Հրաչ Մարգարյանը ներկայացրեց մարզում անչափահասների շրջանում իրավախախտումների ընդհանուր պատկերը։ Արձանագրված դեպքերը քննարկվեցին առանձին-առանձին։ Կարևորվեց հատկապես իրավախախտումներ կատարած երեխաների հետ բացատրական աշխատանքերի իրականացումը, կրթական պրոցեսում, արտադասարանական պարապմունքներում նրանց ակտիվ ներգրավվածության անհրաժեշտությունը՝ դեպքերի կրկնությունները բացառելու նպատակով։
Լոռու մարզպետարանի Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Իրինա Մարտիրոսյանն իր խոսքում նշեց, որ բաժինն ամենօրյա կապի մեջ է ոստիկանության հետ, իրականացվում են համատեղ տնայցեր, բացատրական աշխատանքներ։ Կարևորվեց նաև նման ձևաչափով հանդիպումներն առավել հաճախակի դարձնելու անհրաժեշտությունը։
Возможно, это изображение (14 человек, люди стоят, люди сидят и в помещении)
Դպրոցների և համայնքների ներկայացուցիչներին հանձնարարվեց առավել հետևողականություն ցուցաբերել պարտուսից դուրս մնացած երեխաների նկատմամբ՝ նշված երևույթը մարզում իսպառ բացառելու համար։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեց նաև սոցիալական ցանցերի միջոցով անչափահասներին տարբեր արատավոր գործողությունների մեջ ներգրավելու միտումների ավելացումը․ այս առումով կարևորվեց հատկապես ծնողների և կրթօջախների զգոնությունը։
 Ընդգծվեց, որ հարկավոր է ուշադիր լինել խնդրահարույց երեխաների նկատմամբ և առավել ակտիվ դարձնել համայնք-դպրոց-ընտանիք կապը՝ անչափահասներին արատավոր երևույթներից զերծ պահելու համար։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ