ԵԽ-ն կասեցրել է Նախարարների կոմիտեում և ԵԽԽՎ-ում Ռուսաստանի ներկայացված լինելու իրավունքը

284

Եվրոպայի խորհրդում Ռուսաստանի իրավունքները ժամանակավորապես են կասեցված. ԵԽ  - FreeNews

Ուկրաինայի վրա հարձակման հետևանքով Եվրոպայի խորհուրդն այսօր կասեցրել է Նախարարների կոմիտեում և Խորհրդարանական վեհաժողովում Ռուսաստանի ներկայացված լինելու իրավունքը։ Այս որոշումն ընդունել է Նախարարների կոմիտեն։

Որոշումն ուժի մեջ է մտել անմիջապես։

Եվրոպայի խորհուրդը նաև պարզաբանում է, որ Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է մնալ Եվրոպայի խորհրդի անդամ և եվրոպական տարբեր, այդ թվում՝ Մարդու իրավունքների կոնվենցիայի կողմ։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ռուսաստանի կողմից ընտրված դատավորը ևս կմնա դատարանում, ՄԻԵԴ-ը կշարունակի քննել Ռուսաստանի Դաշնության դեմ ներկայացված հայցերը։ Նախարարների կոմիտեն, որը Եվրոպայի խորհրդի որոշում կայացնող մարմինն է, տեղեկացնում է, որ կասեցումը ոչ թե վերջնական, այլ ժամանակավոր միջոց է և բաց է պահում հաղորդակցության ուղիները։

Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ, Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում ռուսական պատվիրակություն ղեկավար Պյոտր Տոլստոյը քննադատել է այս որոշումը՝ նշելով, որ «առանց Ռուսաստանի՝ Եվրախորհրդի աշխատանքը կորցնում է իր իմաստը»:

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ