Աշխատանքային այցով Լոռու մարզում էր ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը

501

Возможно, это изображение (4 человека, люди стоят и на открытом воздухе)

Փետրվարի 25-ին #ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը՝ նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանի և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանի ուղեկցությամբ աշխատանքային այցով Լոռու մարզում էր։
Возможно, это изображение (4 человека и люди стоят)
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանի հետ նախարարը ողջ օրվա ընթացքում հետևել է Լոռու մարզի փրկարարական վարչության, մարզի հրշեջ-փրկարարական ջոկատների աշխատանքներին։
Նրանց ուղեկցել են Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանը, վարչության աշխատակիցներ, ոլորտի պատասխանատուներ, համայնքապետարանների ներկայացուցիչներ։
Возможно, это изображение (9 человек, люди стоят, военная форма и в помещении)
Պաշտոնյաները շրջել են Լոռու մարզային փրկարարական վարչությունում, ծանոթացել անձնակազմի աշխատանքային պայմաններին, վարչության տեխնիկական հագեցվածությանը:
Այցելել են նաև #Վանաձորի, #Գուգարքի, #Ստեփանավանի, #Օձունի և #Ալավերդու հրշեջ-փրկարարական ջոկատներ՝ ծանոթանալու անձնակազմի պատրաստվածությանը, գույքային և տեխնիկական հագեցվածությանը:
Возможно, это изображение (14 человек, люди стоят и дорога)
Պաշտոնյաները ներկա են գտնվել նաև Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի ցուցադրական վարժանքներին։
Այցի շրջանակներում անդրադարձ է կատարվել Ստեփանավանի հրշեջ-փրկարարական ջոկատի համար նոր մասնաշենքի կառուցման ծրագրին։

ԹՈՂՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ

Խնդրում ենք մուտքագրել Ձեր մեկնաբանությունը
Խնդրում ենք մուտքագրել ձեր անունը այստեղ