Հայտնի դեմքեր,դեպքեր և տարեթվեր: «Միգ»մարզային դադիոկայանի եթերում սեպտեմբերի 15-ի «Արձանագրություն» հաղորդաշարն է
Օրվա հիշարժան տարեթվերը ներկայավնում է Ռոբերտ Բալայանը
Օրվա հիշարժան տարեթվերը ներկայավնում է Ռոբերտ Բալայանը
Oգոստոսի 12-20-ը Բոսնիա և Հերցոգովինայի մայրաքաղաք Սարաևոյում կայացած՝ Եվրոպայի կրտսեր տարիքի պատանիների բռնցքամարտի առաջնությունից Լոռու մարզի պատանի բռնցքամարտիկները 3 մեդալով են վերադարձել: Վանաձորի օլիմպիական հերթափոխի մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցի սան Արգիշտի Հակոբյանը զբաղեցրել է երկրորդ տեղը (մարզիչ Գևորգ Կոստանյան), իսկ Վախթանգ Հարութունյանը 75կգ քաշային կարգում դարձել է ՀՀ բռնցքամարտի մեծահասակների կրկնակի հաղթող (մարզիչ Գևորգ Կոստանյան):

2020թ. oգոստոսի 2-ին Լոռի Բերդ համայնքի Աշոտ Երկաթ փողոցի մայթին կից տնկված 9 արծաթափայլ և 3 կանաչ եղևնիները արմատախիլ էին արվել։
Հետագայում պարզվել է, որ դրա հեղինակը Ռ. Վարոսյանն է, որը համաձայնության գալով Ա. Օհանյանի հետ, նրա մեքենայով եղևնիները տեղափոխել է Ստեփանավան՝ համայնքին հասցնելով 291.000 ՀՀ դրամի չափով վնաս: Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել, մեղադրանք առաջադրվել:2021թ. օգոստոսի 31-ին ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում քննվում էր Ռ. Վարոսյանի քրեական գործը: Թեև տուժողի ներկայացուցիչ Խաչատուր Բալայանը պատշաճ տեղեկացվել էր, սակայն դատական նիստին ներկա չէր, և, ինչպես նիստի քարտուղարը զեկուցեց, նա զանգահարել է և տեղեկացրել, որ ինքն այլևս չի աշխատում Լոռի Բերդ համայնքում և դրանով է պայմանավորված իր բացակայությունը։ Իսկ Լոռի Բերդի ներկայիս համայնքապետ Արայիկ Ներսիսյանը քարտուղարի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ ինքը ոչ մի բողոք, պահանջ չունի ամբաստանյալի դեմ և իր բանավոր համաձայնությունն է տվել, որ դատական նիստն անցկացվի առանց իր ներկայության, դատարանի կողմից որոշվող ցանկացած ընթացակարգով:
Օգոստոսի 31-ին հրավիրված դատական նիստի ընթացքում ամբաստանյալի շահերի պաշտպան Ժորա Վարոսյանը միջնորդություն ներկայացրեց դատարան, որպեսզի գործն իրականացվի համաձայնեցված վարույթով: Եվ քանի որ մեղադրող կողմը կողմ արտահայտվեց ներկայացված միջնորդությանը, իսկ տուժողի ներկայացուցիչն էլ նախապես արդեն դատարանին էր փոխանցել իր դիրքորոշումը, դատարանն ընդմիջում հայտարարեց՝ հնարավորություն տալով կողմերին համաձայնության գալ և դատարան ներկայացնել համաձայնեցման արձանագրությունը:
Ըստ համաձայնության արձանագրության, ամաբաստանյալն ընդունում էր իր մեղքը և պարտավորվում էր, որպես պատժամիջոց նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով տուգանք վճարել:
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Լուսինե Ալավերդյանի, որոշում կայացրեց՝ մեղավոր ճանաչել Ռ. Վարոսյանին և նրանից, որպես պատժամիջոց, գանձել 500.000 ՀՀ դրամի չափով տուգանք:
Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»
ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
«Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են
և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»
հասարակական կազմակերպությունների տեսակետներին:

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում քննվում է շմոլ գազից թունավորման հետևանքները. արձանագրվել է 4 մահ.
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում Օգոստոսի 11-ին քննվում էր «Էյ-ի-Ջի սերվիս» ՍՊԸ-ի Լոռու ԳՀՏՍ ծառայության Ալավերդու տեղամասի փականագործ Ա. Եսայանի գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել առ այն, որ լինելով վերոհիշյալ ընկերության փականագործ, իր կողմից սպասարկվող Ալավերդի քաղաքի Սանահին Սարահարթ թաղամասի 2/2-րդ շենքի 38-րդ հասցեում գտնվող Յ. Իսրաելյանին պատկանող բնակարանում 2019թ. հուլիսի 2-ին իրականացրել է գազասպառման համակարգերի ոչ պատշաճ և սպառողների կյանքի ու առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ներտնային տեխնիկական սպասարկման ծառայություն:
Ըստ նախաքննության, փականագործն իր աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ մակարդակով է իրականացրել, չի գրանցել բնակարանում հայտնաբերված գազասպառման կանոնների խախտումները, որի արդյունքում 2019թ. դեկտեմբերի 23-24-ն ընկած ժամանակահատվածում, գազասպառման սարքավորման ժամանակ վառարանի ծխահեռացման անցուղու բացակայության պայմաններում այրված գազը դուրս չի մղվել մթնոլորտ, որի արդյունքում առաջացել է մարդու առողջության համար վտանգավոր քանակի ածխածնի մոնօքսիդ (շմոլ գազ), ինչի հետևանքով Յ., Ս.,Դ. Իսրաելյանները և Գ. Ալեքսանյանը թունավորվել են և մահացել:
Օգոստոսի 11-ին կայացած նիստի ընթացքում փորձագետ Վարդան Մազմանյանը ներկայացրեց իր փորձագիտական ուսումնասիրությունների արդյունքները: Ելնելով այն հանգամանքից, որ գործի քննությունը դեռևս ընթացքի մեջ է, զերծ ենք մնում փորձագետի տված ցուցմունքները հրապարակելուց, դրանք առայժմ հրապարակման ենթակա չեն:

Ա. Եսայանի փաստաբան Ռոման Կոնինյանը դեռևս նախորդ դատական նիստին հանդես էր եկել միջնորդությամբ, որը դարձյալ պնդեց փորձագետի ցուցմունքներից հետո նաև, օգոստոսի 11-ի դատական նիստի ընթացքում, չնայած որ մեղադրող կողմը դարձյալ դեմ արտահայտվեց միջնորդությանը: Դատավորը հայտարարեց, որ կրկնակի փորձաքննություն անցկացնելու մասին Ա. Եսայանի փաստաբան Ռոման Կոնինյանի ներկայացրած միջնորդության մասին որոշումը կհրապարակի հաջորդ դատական նիստի ժամանակ:
Ի դեպ, նախորդ միջնորդությունը մերժվել էր, երբ գործը դատարանում դեռևս քննվում էր այլ կազմով:
Նշենք, որ «Էյ-ի-Ջի սերվիս» ՍՊԸ-ի Լոռու ԳՀՏՍ ծառայության Ալավերդու տեղամասի փականագործ Ա. Եսայանի գործը քննող դատավոր Սուրեն Բաղդասարյանը 2021թվականի հունվարի 27-ին ինքնաբացարկ էր հայտնել, ելնելով այն հանգամանքից, որ որդին՝ Գուրգեն Բաղդասարյանը, ՀՀ գլխավոր դատախազի հրամանով նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ: Ա. Եսայանի գործն այժմ քննում է դատավոր Լուսինե Ալավերդյանը:
Գործով հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 7-ին:
Հոդվածը պատրաստել է «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ն, «Աջակցություն դատաիրավական բարեփոխումներին»
ծրագրի շրջանակներում, որը իրականացնում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամը
«Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ» հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:
Հոդվածի բովանդակությունը և արտահայտված տեսակետները միմիայն «Մեդիաակումբ» ՔՀԶ ՀԿ-ին են
և կարող են չհամընկնել Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կամ «Հելսինկյան ասոցիացիա» և «Իրավունքի ուժ»
հասարակական կազմակերպությունների տեսակետներին:
Երբ տնտեսության բոլոր ճյուղերը Համաշխարհային պանդեմիայի և Արցախյան պատերազմի ժամանակաշրջանում հարկադիր պարապուրդի էին մատնված, առողջապահությունն աշխատում էր մի քանի անգամ իր ուժերը բազմապատկած:
Քովիդ-19-ի և Արցախյան գոյամարտի ժամանակ ու մինչ օրս, առողջապահությունն առանձնացավ տնտեսության մյուս բոլոր ճյուղերից. Այսինքն, եթե այլ ոլորտներում պարտադրված պարապուրդ կար, աշխատանքի սահմանափակում, կամ արգելք, առողջապահության ոլորտի աշխատանքը մի քանի անգամ բազմապատկվեց: Թեև առողջապահությունը ծառայություն է, բայց տնտեսության ճյուղ է և փորձելու ենք այն դիտարկել տնտեսական տեսանկյունից:

Եվ այսպես, թվերի լեզվով. Հատկանշական է, որ 2020 թվականի ծառայությունների ոլորտում գրանցված 14.7% նվազման ֆոնին առողջապահության ոլորտը ավելի լավ պատկեր է գրանցել:
Ըստ Վիճակագական կոմիտեի՝ առողջապահության ոլորտում մատուցված ծառայությունների ծավալը 2020 թվականին ընդհանուր առմամբ կազմել է շուրջ 86 մլրդ դրամ: 2019 թվականի համեմատ այն նվազել է 0.1%-ով:

Սա վիճակագրական տվյալների հենքով.հիվանդանոցների գործունեության հասոյթը կազմել է 59 մլրդ դրամ՝ աճելով 2.9%-ով:
Դարձյալ հիմք ընդունելով Վիճակագրական կոմիտեի կողմից ներկայացվող վիճակագրությունը, կարող ենք արձանագրել, որ 2021թ. հունվար- մայիս ամիսներին առողջապահության և սոցապահովության ծառայություններից ստացվող հասույթը կազմել է մոտ 45 մլրդ դրամ՝ աճելով 42.3 %-ով:Միայն հիվանդանոցների գործունեության հասոյթը կազմել է 59 մլրդ դրամ՝ աճելով 2.9%-ով:
Դարձյալ հիմք ընդունելով Վիճակագրական կոմիտեի կողմից ներկայացվող վիճակագրությունը, կարող ենք արձանագրել, որ 2021թ. հունվար- մայիս ամիսներին առողջապահության և սոցապահովության ծառայություններից ստացվող հասույթը կազմել է մոտ 45 մլրդ դրամ՝ աճելով 42.3 %-ով:

Սեպտեմբերի 2-ին ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում քննվում էր Վ. Դոխոլյանի գործը:
Վ. Դոխոլյանը որպես անտառապահ աշխատում էր «Հայանտառ» ՊՈԱԿ «Ստեփանավանի անտառտնտեսություն» մասնաճյուղի Գյուլագարակի անտառտնտեսության 6-րդ պահաբաժնում։ Վերջինս մեղադրվում է իր աշխատանքի հանդեպ անփույթ և անբարեխիղճվերաբերմունք ցուցաբերելու մեջ, որի արդյունքում 2019թ. նոյեմբերի 30-ից մինչև 2020թ. հուլիսի 16-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձինք մտել են վերոհիշյալ անտառտնտեսության տարածք և օգտվելով նրանից, որ տարածքը չի վերահսկվում, ապօրինի հատել են թվով 87 ծառ, մթերել որպես վառելանյութ և անարգել դուրս բերել անտառից: Այսպիսով պետությանը պատճառել են 2.629.500 ՀՀ դրամի չափով վնաս:
Դատարանը Մ. Մարտիրոսյանի քարտուղարությամբ նշանակել էր դատաքնություն և հանձնարարել որպեսզի սեպտեմբերի 2-ին դռնբաց դատական նիստի ժամանակ ներկա գտնվեն մեղադրողի, տուժողի ներկայացուցիչները և ամբաստանյալը:

Սեպտեմբերի 2-ին հրավիրված դատական նիստին ներկա էին ամբաստանյալ Վ. Դոխոլյանը և Լոռու մարզի դատախազության դատախազ Արամ Ավագայանը: Դատական նիստին չէր ներկայացել տուժողի ներկայացուցիչը, սակայն զանգահարել էր դատարան և տեղեկացրել, որ ինքն այլևս չի աշխատում հիշյալ կազմակերպությունում և իրավասու չէ, որպես տուժող դատարան ներկայանալու: Նիստին ներկա չէր նաև ամբաստանյալի փաստաբանը: Նա ևս զանգահարել էր դատարան և խնդրել, որ դատավորը հետաձգի դատական նիստը, քանի որ ինքը չի կարող ներկա գտնվել նիստին:
Մեղադրող կողմը կարևորեց դատապաշպանի ներկայությունը և խնդրեց դատարանին որպեսզի դատական նիստը հետաձգվի:
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Լուսինե Ալավերդյանի, որոշում կայացրեց․ նիստը հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը:
Հուլիսի 28-ին ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Վանաձոր նստավայրում քննվում էր Արտիկ և Ահարոն Աղաջանյանների գործն ընդդեմ «ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերության:
![]()
Սեպտեմբերի 4-ին, ժամը 02:23-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Խաչակապ գյուղի 1-ին փողոցում այրվում է կուտակած անսնակեր։
Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նոր Խաչակապ գյուղի 2-րդ փողոցում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։40-ին, մարվել՝ 13։08-ին։ Այրվել է մոտ 2200 հակ կուտակած անասնակեր, և հարակից անասնագոմում ծխահարվել է մոտ 250 ոչխար։ Փրկարարներն անասնագոմից դուրս են բերել 28 խոշոր եղջերավոր անասուն։

Գուգարաց թեմում Օծվեց Պուշկինո վարչական շրջանի Սուրբ Դավիթ եկեղեցու հիմքը.
Ի ուրախություն և առ ի գիտություն մեր բարեպաշտ հայորդիների հայտնում ենք, որ oգոստոսի 25-ին, ձեռամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, օծվեց Գյուլագարակ համայնքի Պուշկինո վարչական շրջանի Սուրբ Դավիթ եկեղեցու հիմքերը: Սուրբ Դավիթ եկեղեցին կառուցվում է բարերարությամբ Անժելա Ստեփանյանի և նրա ընտանիքի:

Օծման արարողությանը մասնակցում էին ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանը, Գյուլագարակ համայնքի համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Խաչիկ Վարդանյանը, նախկին համայնքապետ Մհեր Գևորգյանը, Օձունի տարածաշրջանի հոգևոր հայրեր Տեր Վրթանես քահանա Բաղալյանը և Տեր Արարատ քահանա Շահվերդյանը, Պուշկինո
վարչական շրջանի դպրոցի տնօրենը, ուսուցիչներ և բարեպաշտ հավատացյալներ: Հավարտ օծման արարողության Սրբազան Հայրն օրհնեց ներկաներին, գնահատանքի և օրհնության խոսք հղեց բարերարին՝ աստվածահաճո այս գործի իրականացման համար: