Домой ԼՈՒՐԵՐ Հայաստանի կադաստրի կոմիտեն 1 շաբաթ ժամանակ է տալիս.

Հայաստանի կադաստրի կոմիտեն 1 շաբաթ ժամանակ է տալիս.

589
0

Կադաստրի կոմիտեն հրաժարվում է վարձակալության իրավունքով կոմիտեին տրամադրված  տարածքներից

Կադաստրի կոմիտեի հայտարարությունը․

2021թ-ի ընթացքում կառուցված ինքնակամ շինությունների պարտադիր հաշվառման վերջնաժամկետը մարտի 15-ն է։ Մինչև մարտի 15-ը հաշվառում չիրականացնելու դեպքում 2021թ-ի ընթացքում կառուցված ինքնակամ շինություններն այլևս ենթակա չեն լինի օրինականացման։

Հիշեցնենք, որ նոր կարգավորումների համաձայն՝ 2022 թվականի հունվարի 6-ից հետո կառուցված ինքնակամ կառույցների օրինականացումը բացառվելու է։

Օրենքով նախատեսված է ինքնակամ կառույցների հաշվառման համար հետևյալ ժամանակացույցը.

 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի հունվարի 6-ը կառուցված ինքնակամ
կառույցները պետք է հաշվառել մինչև 2022 թվականի մարտի 15-ը։

 Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը Երևան քաղաքի վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում` հաշվառել մինչև 2023 թվականի հունվարի 1-ը։

 Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը քաղաքային բնակավայր ընդգրկող համայնքների
վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում` հաշվառել մինչև
2024 թվականի հունվարի 1-ը։

 Մինչև 2021 թվականի հունվարի 1-ը բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած
համայնքների վարչական սահմաններում կառուցված ինքնակամ կառույցների դեպքում`
հաշվառել մինչև 2025 թվականի հունվարի 1-ը:

Հաշվառման նպատակով շահառուն դիմում է Կադաստրի կոմիտեի կողմից որակավորման վկայական ստացած չափագրողին։ Վերջինս իրականացնում է հաշվառման (չափագրման) աշխատանքներ և արդյունքները համաձայնեցնում է շահառուի հետ։

Հաշվառման փաթեթը առցանց չափագրման գրասենյակ ներբեռնելու և այն հաստատելու պահից ձևավորվում է չափագրման ծածկագիր և ինքնակամ կառույցը համարվում է հաշվառված Կադաստրի կոմիտեի կողմից, որի վերաբերյալ պատվիրատուն տեղեկացվում է նաև կարճ հաղորդագրության միջոցով (sms)։ Հարկավոր է իմանալ, որ հաշվառված լինելը դեռևս չի երաշխավորում, որ ինքնակամ կառույցը կօրինականացվի։ Դրա համար անհրաժեշտ է, որ կառույցը համապատասխանի օրենսդրական պահանջներին։

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Пожалуйста, введите ваш комментарий!
пожалуйста, введите ваше имя здесь